Silver Spoon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթե գդալ
ճապ.՝ 銀の匙
Ժանրկատակերգություն
ամենօրյա, դպրոց
ԵրկիրՃապոնիա
Թվական2011
Պրեմիերա2011 թվականի մայիս
Լեզուճապոներեն
ՌեժիսորՏոմոհիկո Իտո
Տևողություն11 սերիա/ 25 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Արծաթե գդալ» (բնօրինակ անվանում — ճապ.՝ 銀の匙)

Silver Spoon (ճապ.՝ 銀の匙 Գին նո սաձի, թարգմանաբար՝ Արծաթե գդալ), Fullmetal Alchemist մանգայի հեղինակի՝ կին մանգակա Հիրոմու Արակավա, կողմից մտածված և նկարված մանգա։

Մանգայի թողակումը սկսել է 2011 թվականի ապրիլի 6-ին՝ շաբաթական թողարկվող Weekly Shonen Sunday ամսագրի 19-րդ համարից[1]։

Ստեղծման պատմությունն ու սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մանկությունը Արակավան ծնողների ու քույրերի հետ անց է կացրել կաթնամթերքի ֆերմայում։ Իր կյանքի այդ հատվածն էլ հիմնականում հիմք է ծառայում մանգայի համար։

Գլխավոր հերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատիկեն Յուգոն քաղաքաբնակ է և Սապորո էլիտային մասնավոր ակադեմիայի շրջանավարտ է։ Սակայն հեղինակավոր ավագ դպրոցում ուսումն ավարտելու փոխարեն նա տեղափոխվում է Հոկայդոյում գտնվող գյուղատնտեսական դպրոց։ Տեղավորվելով հանրակացարան նա հույս է ունենում շրջանցել իր ոչ այդքան առաջատար համակուրսեցիներին։ Միայն թե, այս դպրոցը պարզվում է ոչ այնպիսին, ինչպիսին նա պատկերացնում էր։ Առաջին հերթին այստեղ գնահատվում է ոչ թե գիտելիքը, այլ ձեռքերի աշխատանքը, և մնացած աշակերտները, ովքեր մեծացել են գյուղերում, ավելի շատ են տիրապետում հողագործությանն ու կենդանաբուծությանը։ Ինչպես նաև դպրոցում բացակայում են տարբեր հումանիտար խմբակները, և անգամ ֆիզկուլտուրայից այդքան հեռու մեր հերոսը ստիպված է լինում ընդունվել սպորտային խումբ։

Իր համակուրսեցիների մեջ, ովքեր մանկուց սովորել են ֆերմայում կյանքին, Հատիկեն Յուգոն, չունենալով ոչ մի կապ գյուղատնտեսության հետ, չի ասոցացվում դրա հետ։ Նրա համակուրսեցիներին տարօրինակ է թվում, որ նա ընդունվել է Էձոն, որտեղ ամեն օր ստիպված պետք է արթնանալ ժամը հինգին և կատարել ծանր աշխատանքներ։ Իսկ իր մասին Յուգոն խոսում է քիչ և մակերեսորեն։ Իսկ այն հարցին, թե ինչու է որոշել ընդունվել Էձո, նա պատասխանում է, որ հանրակացարանի սենյակի համար։

Վաճառք և հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հատորի հրատարակումից մանգան ուշադրության է արժանանում ընթերցողների կողմից[2][3] և արժանանում է բարձր գնահատականի։ Չորրորդ հատորը հրատարակվել է միանգամից 1 միլիոն օրինակով։ ՄԻայն որոշ մանգաներ, ինչպիսիք են «One piece»-ը և «Նարուտո»-ն, կարող են պարծենալ այդ ցուցանիշով։ Հիրոմու Արակավայի համար «Պողպատե աքիմիս»-ից հետո սա երկրորդ մանգան է։ Իսկ վերջինիս տպաքանակը ևս հասել է այդ նշագծին[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին մանգան ստացել է երկու մրցանակ՝ «Manga Taishō» 5-րդ մրցանակաբաշխության գրան-պրին[5] և «Shogakukan» 58-րդ մրցանակաբաշխություն[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «FMA's Hiromu Arakawa Starts Silver Spoon School Manga - News». Anime News Network. 2012 թ․ հունվարի 22. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  2. «Japanese Comic Ranking, July 11-17» (անգլերեն). Anime News Network. 2011 թ․ հուլիսի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «Japanese Comic Ranking, June 15-21» (անգլերեն). Anime News Network. 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Silver Spoon Is Shogakukan's Fastest With 1-Million 1st Printing». Anime News Network. 2012 թ․ հուլիսի 11.
  5. «Hiromu Arakawa's Silver Spoon Wins 5th Manga Taisho Award». Anime News Network. 2012 թ․ մարտի 23.
  6. «Silver Spoon, I Am a Hero Win Shogakukan Manga Awards» (անգլերեն). Anime News Network.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]