Shadowmatic

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Shadowmatic
ՄշակողTriada
ՀրատարակիչTriada Studio Games
ԴիստրիբյուտորGoogle Play և App Store
Բնօրինակ լեզուանգլերեն,ռուսերեն
ԽաղադիզայներԱրսեն Ավոյան
ԿոմպոզիտորՍերգեյ Մելքոնյան
ՂեկավարներԱրա Աղամյան
ԾրագրավորողԲագրատ Դաբաղյան
Թողարկման թվական2015
ՊլատֆորմներiOS
Տարբերակ1.7
Ժանրգլուխկոտրուկ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
ԿրիչiPhone, iPad, iPod touch
Կառավարումթաչսքրին
🌐shadowmatic.com

Shadowmatic, բջջային խաղ, նախատեսված iOS հարթակում աշխատող սարքավորումների համար։ Այն հարմարեցված է iPhone 3GS և բարձր, iPad 2-ի և բարձր, 4-րդ սերնդի iPod Touch-ի և բարձր մոդելների սարքերի համար։ Հետագայում խաղը հասանելի կլինի նաև այլ բջջային և դեսքթոփ հարթակներում։

Shadowmatic-ը ստեղծվել է հայկական Triada Studio Games ընկերության կողմից (Triada Studio ընկերության ստորաբաժանումն է)։ Shadowmatic-ը 2015 թ․ հունիսի 8-ին Apple Design Awards ամենամյա մրցույթում արժանացել է մրցանակի։ Խաղը Apple-ի App Store հավելվածների հարթակում ներկայացված է 2015 թ․ հունվարի 15-ից։ Apple-ի կողմից Shadowmatic-ը ճանաչվել է «լավագույն նոր խաղ» և այժմ ներկայացված է App Store-ի առաջին էջում[1]։ Խաղի արժեքն է՝ 2.99$[2]։ Խաղն ունի 9 սենյակ և 80-ից ավել մակարդակ (level)՝10 ինքնատիպ միջավայրերով[3]։ Կարճ ժամանակում խաղը հայտնվել է App Store-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում։ Խաղը հասանելի է 13 լեզուներով։ Խաղն օգնում է զարգացնել երևակայությունն ու ժամանակի հետ կատարելագործել շարժումների կոորդինացիան ու ռեակցիայի արագությունը։

Խաղի հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուց.

  • Տրիադա ընկերության հիմնադիր Արա Աղամյան
  • ծրագրավորող Բագրատ Դաբաղյան
  • դիզայներ Արսեն Ավոյան
  • կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան

Խաղի նպատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Shadowmatic-ի գլուխկոտրուկները լուծելու համար պահանջվում է գտնել ստվերում թաքնված ուրվանկարները։ Խաղի ընթացքում պետք է օդում կախված մարմինները տեղակայել այնպես, որ տվյալ մարմինների պատին նետված շողքերը դառնան ինչ-որ պատկերներ։ Shadowmatic-ում շատ միավորներ հավաքելու համար անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ստանալ պահանջվող պատկերը։

Խաղի ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Shadowmatic-ի «լեվելների» պրոգրեսիան գծային չէ, ինչպես ընդունված է այլ խաղերում։ Մենյուում և ամբողջ խաղի ընթացքում օգտագործված է եռաչափ պառալաքս տեխնոլոգիան (3D parallax) զումի հնարավորությամբ։ Խաղի ամբողջ ընթացքում հնչում է հանգիստ երաժշտություն։ Խաղացողը գործ ունի տարբեր բարդության առարկաների հետ (ամեն ինչ կախված է բարդության աստիճանից), որոնց տեղերը փոխելով անհրաժեշտ է ստանալ այս կամ այն առարկան այն ստվերներից, որոնք առաջացնում են կիրառվող առարկաները։ Կան նաև գաղտնի մակարդակներ, որտեղ խաղացողը կարող է ոչ թե մեկ, այլ մի քանի ստվեր ստանալ տարբեր առարկաների տեսքով։ Խաղում կա նաև օգնության և հուշումների համակարգ։ Հուշումները օգնում են գուշակել ճիշտ տարբերակը, սակայն դրանցից օգտվելու դեպքում խաղացողը միավորներ է կորցնում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թ․ հունիսի 8- Apple-ի ամենամյա Apple Design Awards մրցանակ
  • 2015 թ․ մայիսի 17, Մոսկվայում խաղեր մշակողների և թողարկողների հերթական միջազգային DevGAMM համաժողով-մրցանակներ «Լավագույն գրաֆիկա» և «Մեդիա ընտրություն» անվանակարգերում
  • 2015 թ․ ապրիլի 4, ArmNet Awards մրցանակների հանձնման պաշտոնական արարողություն- «Նորարարություն» և «Դիզայն և կոմֆորտ» անվանակարգերում գլխավոր մրցանակներ, ինչպես նաև լավագույն բջջային հավելվածի համար գրանպրի մրցանակ
  • 2015 թ․ հունվար-Apple-ի կողմից հունվարի լավագույն խաղ

Խաղը նաև հայտնվել է iOS Games կայքի «Օրվա խաղը» բաժնում, որը նվիրված է iPhone, iPad և iPod Touch համար նախատեսված խաղերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]