Apple Design Awards

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Apple Design Awards (ADA), առանձնահատուկ միջոցառում, որը կազմակերպվում է Apple Inc.-ի կողմից իր՝ ծրագրավորողների համաշխարհային ամենամյա համաժողովին։ Միջոցառումը նախատեսված է բացահայտել Macintosh եւ iOS արտադրանքի համար անկախ ծրագրավորողների կողմից մշակված լավագույն և առավել նորարար ծրագրային և ապարատային ապահովումները, ինչպես նաեւ Apple-ի արտադրանքների լավագույն և առավել ստեղծագործական կիրառումները։ Apple Design Awards-ը ներկայացված է եղել ամեն տարի՝ սկսած 1996 թ., թեև առաջին երկու տարիներին հայտնի է եղել որպես Human Interface Design Excellence (HIDE) Awards. Մրցանակները հանձնվում են տարբեր անվանակարգերում, որոնք փոխվում են յուրաքանչյուր տարի։ 2003 թ․-ից պարգևները հանձնվում են յուրաքանչյուր թեկնածուի։ Պարգևները խորանարդի տեսքով են, որի նիստին Apple-ի լոգոտիպն է, որը լուսավորվում է նրան դիպչելիս։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Design Awards Պաշտոնական կայք (անգլ.)