Jump to content

Կովկասյան սկյուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Sciurus anomalusից)
Պարսկական սկյուռ
Կովկասյան սկյուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սկուռներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Լատիներեն անվանում
Sciurus anomalus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Պարսկական սկյուռ (լատին․՝ Sciurus anomalus), սկյուռանմանների ընտանիքի սկյուռների ցեղի կրծող կենդանի։ Հայաստանում տարածված է հյուսիսարևելյան անտառներում (700-1900 մ բարձրներում)։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ մինչև 260 մմէ, պոչինը՝ 170 մմ Պոչը խավոտ է, տակի մասում՝ 2 կողմի «սանրված»։ Հետևի ոտքերը զգալի երկար են առջևիններից, թաթերը հնգամատ են՝ կոր, սուր ճանկերով։ Ականջների ծայրերն առանց վրձնիկի են։ Մորթին փափուկ է, լավորակ։ Մեջքի մասը գորշամոխրագույն է, դեպի ներքև՝ գորշասև, փորը՝ վառ ժանգագույն։

Բնակվում է հիմնականում հաճարենու, կաղնու, երբեմն՝ խառնանտառներում, հաճախ հանդիպում է ընկուզենու և տխլենու տնկիների տարածքում ու մերձակայքում։

Բնադրում է փչակներում, արմատամերձ դատարկ տեղերում, երբեմն՝ ավերակներում ու քարակույտերում։

Սնվում է զանազան ընկույզներով, կորիզներով, ծառերի ու թփերի մատղաշ, կանաչ մասերով, պտուղներով, հատապտուղներով, սնկերով։ Կուտակում է կերի մեծ պաշար (ձմռան և վաղ գարնան համար), պահում է բներում, արմատների միջև, ժայռաճեղքերում և այլն։ Գործունյա է ցերեկը, ձմռանը՝ օրվա 2-րդ կեսին։

Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 4 ձագ։ Մորթին ունի տնտեսագործական նշանակություն։ Համաճարակաբան, նշանակությունն ուսումնասիրված չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան սկյուռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասյան սկյուռ» հոդվածին։