Samsung Galaxy A50
Samsung Galaxy A50 | |
---|---|
![]() | |
Արտադրող | Samsung Electronics |
Էկրան | 6,4 դյուրմ, 403 ppi |
Տեսախցիկ | 25 ՄՊ |
Պրոցեսոր | Exynos 9610 |
Չափս | 158.5 x 74.7 x 7,7 մմ |
Քաշ | 166 գ |
Սերիա | Samsung Galaxy A series |
Samsung Galaxy A50, «Samsung Electronics» ընկերության սմարթֆոնը Galaxy A դասից, որը փոխարինելու է եկել Galaxy J դասին[1]։ A50 սերիան ներկայացվել է 2019 թվականի փետրվարի 25-ին։
Տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կորպուսի նյութ՝ պլաստիկա (Glasstic), Corning Gorilla Glass 3
- Օպերացիոն համակարգ՝ Android 9.0 (Pie) + OneUI 1.x
- SIM՝ երկու նանո սիմ
- Էկրան՝ անկյունագիծ՝ 6,4", թույլտվություն՝ 1080 х 2340, 19,5:9, ppi 403
- Պրոցեսոր՝ ութ միջուկային Exynos 9610
- Գրաֆիկա՝ Mali G72 MP3
- Օպերատիվ հիշողություն՝ 4/6 ԳԲ
- Տվյալները պահպանելու հիշողություն՝ 64[2]/128[3] ԳԲ (ստանդարտ UFS 2.1)
- Լրացուցիչ հիշողություն՝ microSD մինչև 512 ԳԲ
- Միացումներ՝ USB Type-C
- Հիմնական տեսախցիկ՝ 25 ՄՊ (f/1.7) + 5 ՄՊ (f/2.2) + 8 ՄՊ (f/2.2), LED բռնկում
- Առջևի տեսախցիկ՝ 25 ՄՊ, f/2.0, կողքի ազդեցություն
- Ցանցեր՝ 2G/3G/LTE
- Ինտերֆեյս՝ Wi-Fi a/b/g/n/ac, Bluetooth 5.0, NFC, ANT+
- Նավիգացիա՝ GPS, ԳԼՈՆԱՍ
- Լրացուցիչ՝ FM-ռադիո, մոտեցնող սենսոր, արագացուցիչ, լույսի ցուցիչ, հոլակ, Հոլլի ցուցիչ, մատնահետքի սքաներ, վերաբացում դեմքով, Samsung Pay, Google Pay
- Մարտկոց՝ 4000 մԱժ, տեսադիտման ռեժիմ՝ մինչև 19 ժամ
- Չափսեր՝ 158.5 x 74.7 x 7,7 մմ
- Քաշ՝ 166 գր
Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]
Galaxy A50-ը, սերիայի բոլոր մոդելների նման, աշխատում է Android Pie-ով (9.0)՝ ֆիրմային OneUI 1.x. թաղանթով։
2019 թվականի հունիսին, իսկ հետո՝ նաև հուլիսին, սմարթֆոնը թարմացումներ է ստացել։ Հունիսյան թարմացումը լուծել է դանդաղեցված ռեժիմում տեսանյութի ձայնագրման խնդիրը, հուլիսյանը՝ անվտանգության որոշ խնդիրներ[4]։
Galaxy A50-ն աջակցում է դեմքով վերաբացում, մոդելի մեջ կա մատնահետքի սքաներ, որը գտնվում է ոչ թե հետևի վահանակի վրա, այլ տեղադրված է էկրանի մեջ։ Սմարթֆոնն ունի Always On Display ֆունկցիան՝ ի տարբերություն սերիայի նախորդ մոդելների։
Samsung-ի պաշտոնական կայքի FAQ բաժնում կա հոդված՝ «Samsung Galaxy-ում հայտնվել է «Տեսախցիկի խափանում» սխալը»[5]։
Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]
Galaxy A30-ը և Galaxy A50-ը A սերիայի առաջին սմարթֆոննեն են, որոնք ներկայացվել են հանրությանը։ Անոնսը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 25-ին։
Ռուսական շուկայում Galaxy A50-ի վաճառքները սկսվել են 2019 թվականի մարտի 18-ին՝ Galaxy A20-ի և Galaxy A30-ի հետ միաժամանակ։ Galaxy A50 4/64 ԳԲ-ի գինը 19 990 ռուբլի էր, իսկ Galaxy A50 6/128 ԳԲ-ը՝ 24 990 ռուբլի[6]։
2019 թվականի օգոստոսի 22-ին ընկերությունը ներկայացրել է Galaxy A50s-ի բարելավված մոդելը՝ ավելի հզոր հիմնական տեսախցիկով[7]։
Samsung ընկերության հայտարարության համաձայն՝ ընկերության կողմից վաճառված սմարթֆոնների ընդհանուր թիվը 2019 թվականի երկրորդ եռամսյակում աճել է A50 և A70 մոդելների հաշվին[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Официально: смартфоны Samsung Galaxy J ушли в прошлое» (ռուսերեն)։ 3DNews
- ↑ «KLUCG4J1ED-B0C1 | eUFS | Samsung Flash Storage» (անգլերեն)։ www.samsung.com։ Վերցված է 2019-10-17
- ↑ «KLUDG4U1EA-B0C1 | eUFS | Samsung Flash Storage» (անգլերեն)։ www.samsung.com։ Վերցված է 2019-10-18
- ↑ «Новая прошивка для Samsung Galaxy A50 улучшила камеру и работу Wi-Fi» (ռուսերեն)։ iXBT
- ↑ «Что делать, если на Samsung Galaxy появляется ошибка «Cбой камеры»» (ռուսերեն)։ Официальный сайт компании Samsung
- ↑ «Samsung выпустила недорогие смартфоны среднего класса Galaxy A20, A30 и A50 в России» (ռուսերեն)։ Ferra
- ↑ «Samsung представила Galaxy A30s и Galaxy A50s»։ Hi-tech Mail
- ↑ «Прибыль Samsung сократилась на 56% из-за плохого старта продаж Galaxy S10»։ ИА REGNUM
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «2019թ Samsung A50 սմարթֆոնի ակնարկ (SM-A505FN/DS)»։ Mobile-Review (ռուսերեն)։ 2019-04-23
- «Samsung Galaxy A50 սմարթֆոնի ակնարկ»։ iXBT (ռուսերեն)։ 2019-04-24