SVT World

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SVT World
Երկիր{{{2}}} Շվեդիա, Ստոկհոլմ
Հեռարձակման գոտիԵրկիրհամաշխարհային
Հեռարձակման լեզուշվեդերեն
Հեռարձակման սկսման թվական1988
Նախկին անվանումTV4 (1988-1990)
SVT4 (1990-1997)
SVT Europa (1997-2009)
ՍեփականատերSveriges Television
🌐svt.se/svtworld/


SVT World, Շվեդիայի ազգային «Sveriges Television» հեռուստաընկերության միջազգային հեռուստաալիք։ Հեռուստաալիքի ծածկույթը սփռվում է Եվրոպայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Ասիայում։ Անալոգային հեռուստատեսությամբ հեռարձակվում է Ֆինլանդիայում, և IPTV համակարգով՝ Հյուսիսային Ամերիկայում։

Հեռուստաալիքը ստեղծվել է 1988 թվականին TV4 անվանումով Ֆինլանդիայի հյուսիսային նահանգներում շվեդալեզու բնակչության համար, ցուցադրում էր SVT1 և SVT2 ալիքների հաղորդումները։ Հետագայում վերանվանվեց SVT4-ի։ 1997 թվականի դեկտեմբերի 10-ից սկսեց հեռարձակվել Sirius 2 արբանյակով և հասանելի դարձավ Եվրոպայի ողջ տարածում արդեն SVT Europa անվանումով։ 2005 թվականից SVT Europa հեռուստաալիքը սկսեց տարածվել նաև Thaicom 5 արբանյակով, այսպիսով հասանելի դարձավ Աֆրիկայում, Ասիայում և Ավստրալիայում։ Նաև հեռարձակում սկսվեց Eurobird 9 արբանյակից։ 2009 թվականից հեռուստաալիքը ստացավ ներկայիս «SVT World» անվանումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]