SN 1572
SN 1572, 1572 թվականի աշնանը Կասիոպեա համաստեղությունում ի հայտ եկած մեր Գալակտիկայի գերնոր աստղ, Արեգակնային համակարգից մոտավորապես 2300 պարսեկ հեռավորության (7500 լուսային տարի) վրա։ Առավելագույն տեսանելի աստղային մեծությունը հասել է -4մ։
Պատմական դիտարկումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1572 թվականի նոյեմբերի 6-ին երկնքում «աստղեր-հյուրեր»-ի հայտնվելը նկատվել է Կորեայում, իսկ երկու օր անց՝ Չինաստանում։ Աստղը առաջին անգամ հայտնաբերողը Եվրոպայում, հավանաբար, եղել է աբբա Մեսինայից Մավրոլիկը (լատին․՝ Maurolycus)[1]:
Գերնոր աստղի հետազոտության մեջ կարևոր ներդրում է կատարել Տիխո Բրահեն, ով գերնոր աստղը հայտնաբերել է 1572 թվականի նոյեմբերի 11-ին[2]։
Տիխո Բրահեն հետևել է գերնոր աստղին մինչև նրա անհետանալը երկնքում։ Որոշելով պարալաքսը՝ նա եզրակացրեց, որ «նոր աստղը» Լուսնից շատ ավելի հեռու է գտնվում։ Սուպերնովայից մինչև հարևան աստղերը անկյունային հեռավորությունների բազմաթիվ չափումները ցույց են տվել, որ, աստղը չի շարժվում։ Տիխոն՝ հետազոտողներից միակը, կանոնավոր գնահատում էր Սուպերնովայի փայլը, սկզբում համեմատելով Յուպիտերի հետ, իսկ հետո, երբ սվերխնովան խամրեց, հարևան աստղերի հետ[1]։
Տիխո Բրահեի կողմից աստղի եվրոպական հետազոտությունների արդյունքները թողարկված են եղել «Astronomiae instaurate progymnasmata» («Նոր աստղաբանության մասին նշումներ») գրքում 1602 թվականին[3]։
Նման հետազոտություններ և ենթադրություններ արվել են անգլիացի գիտնական Թոմաս Դիգսոնի կողմից (Ջոն Դիի հետ համատեղ) և թույլ տվեցին ենթադրել, որ աստղերը չեն կազմում շրջապատող ոլորտը, այլ տեղակայված են ամբողջ տիեզերքում[4]։
Սուպերնովայի մնացորդը
[խմբագրել | խմբագրել կոդը]1952 թվականին պայթյունի վայրում հայտնաբերվել է ռադիոճառագայթային աղբյուր[5]։
1960 թվականին սուպերնովայի մնացորդը հայտնաբերվել է օպտիկական դիապազոնում։
Համարվում է, որ սուպերնովան պատկանում է la տեսակին[6], որով պայթում է սպիտակ թզուկը, որի զանգվածը գերազանցում է Չանդրասեկարայի սահմանը։ Նմանատիպ բան կարող է առաջանալ նեղ կրկնակի աստղերում ի շնորհիվ ընկերակից-աստղերի նյութի աճանստվածքի սպիտակ թզուկում, կամ երկու սպիտակ թզուկների միաձուլման հետևանքով։ 2004 թվականին հայտնաբերվեց համակարգի երկրորդ կոմպոնենտը, որը դարձավ լուսապատկերային G0 կամ G2 դասի աստղը, որի շարժման արագությունը երեք անգամ գերազանցում է սուպերնովայի շրջակայքի միջին մնացորդին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Дэвид А. Грин, Ричард Ф. Стивенсон. «Астронет > Исторические сверхновые. Наиболее достоверные исторические сверхновые» (ռուսերեն). astronet.ru. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Зигель Ф. Ю. Сокровища звёздного неба — путеводитель по созвездиям и Луне / Под ред. Г. С. Куликова. — 5-е изд. — М.: Наука, 1986. — С. 38.
- ↑ Дэвид А. Грин, Ричард Ф. Стивенсон. Астронет > Исторические сверхновые. Наиболее достоверные исторические сверхновые. astronet.ru. Дата обращения 1 мая 2009.
- ↑ «Preview Subtitles for Everything and Nothing: Everything • .SRT & .ASS». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Hanbury-Brown, R.; Hazard, C. Radio-Frequency Radiation from Tycho Brahe's Supernova (A.D. 1572)(անգլ.) // Nature : journal. — 1952. — Т. 170. — № 4322. — С. 364—365. —
- ↑ Krause, Oliver; et al. Tycho Brahe's 1572 supernova as a standard type Ia as revealed by its light-echo spectrum (англ.) // Nature : journal. — 2008. — Vol. 456, no. 7222. — P. 617—619. — doi:10.1038/nature07608
- ↑ М. Е. Прохоров. (2004 թ․ նոյեմբերի 1). «Открытие: второй компонент сверхновой Тихо Браге (SN 1572)» (ռուսերեն). astronet.ru. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին. — обзор статьи
Ruiz-Lapuente, Pilar; и др.' The binary progenitor of Tycho Brahe's 1572 supernova(անգլ.) // Nature : journal. — 2004. — Т. 431. — № 7012. — С. 1069—1072. — Կաղապար:ArXiv