SG (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«SG»
Լիսայի, Մեգան Թի Սթելիոնի և Օսունայի մասնակցությամբ DJ Snakeսինգլը
Թողարկվածհոկտոմբերի 22, 2021
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2021
Ժանրmoombahton?
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերDJ Snake

SG (ակրոնիմ՝ «Sexy Girl»)[1], ֆրանսիացի Դիջեյ և ձայնագրման պրոդյուսեր DJ Snake-ի, պուերտոռիկացի երգիչ Օսունայի, թաիլանդցի ռեփեր և Blackpink խմբի անդամ Լիսայի և ամերիկացի ռեփեր Մեգան Թի Սթելիոնի անգլերեն և իսպաներեն երգ։ Երգը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 22-ին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլին DJ Snake-ը թվիթերյան իր կայքէջում հրապարակել է Լիսայի հետ թիզեր և ասել, որ նրանք «ինչ-որ բան ունեն» և դրան հաջորդել է «սուշիի» էմոջի[2]։ Մայիսի 8-ին արդեն ջնջված թվիթներում նա հաստատել է Լիսայի մասնակցությամբ երգը և նշել է, որ այն արդեն պատրաստ է[3]։ Մայիսի 19-ին DJ Snake-ը ինստագրամյան էջի սթորիներ բաժնում հրապարակել է «SG»-ի չորս վայրկյանից բաղկացած հատված, որտեղ Լիսան երգում է «Play, play all night with you.»[4]: Հունիսի 25-ին պրոդյուսերը հրապարակել է այլ արդեն վեց վայրկյանից բաղկացած հատված որտեղ Լիսան ասում է DJ Snake-ի անունը։ Օգոստոսի 3-ին նա հրապարակել է այժմ արդեն ջնջված թվիթ, որում ասել է, որ նրանք «շուտով կնկարահանեն տեսահոլովակը»[5]։

2021 թվականի MTV Video Music Awards-ի կարմիր գորգի վրա, որը կայացել է սեպտեմբերի 13-ին Օսունան «MTV News»-ին տված հարցազրույցում ասել է, որ նրա հաջորդ սինգլը լինելու է DJ Snake-ի, Megan Thee Stallion-ի և Blackpink-ի հետ[6]։ Սեպտեմբերի 30-ին Օսունան թվիթերում հայտարարել է, որ երգը 97%-ով պատրաստ է[7]։ Երգի առաջին թիզերը հրապարակվել է հոկտեմբերի 13-ին, որտեղ եղել է նաև Օսունայի վոկալը և հաստատվել է, որ երգի անունը «SG» է[8]։ Հոկտեմբերի 14-ին DJ Snake-ը հրապարակել է, որ երգի թողարկման ամսաթիվը լինելու է հոկտեմբերի 22-ը, այդ փաստը նաև հաստատել է YG Entertainment-ը՝ Լիսայի գործակալությունը[9]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակի սցենարիստը Քոլին Թիլեյն է, այն հրապարակվելու է 2021 թվականի հոկտեմբերի 22-ին DJ Snake-ի YouTube-ի ալիքով[10]։ 30 վայրկյան տևողությամբ թիզերը թողարկվել է հոկտեմբերի 13-ին։ Թիզերում DJ Snake-ը քայլում է շինության կողքով և նստում է մի մեքենա, որի համարանիշների վրա գրված է «SXY GRL»: Հետո տեսախցիկը տեղափոխվում է կայանված երեք մեքենաների մոտ, որոնց համարանիշների վրա գրված է Lisa, Megan, և Ozuna[8]: Հոկտեմբերի 18-ին թողարկվել է կուլիսային տեսահոլովակ, որում չորս արտիստները Մայամիում նկարահանում են երաժշտական տեսահոլովակը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DJ Snake [@djsnake] (October 15, 2021). «We changed it because Tiktok won't let us use « Sexy Girl » … No choice 🤷🏼‍♂️» (Tweet). Վերցված է October 15, 2021-ին – via Twitter.
  2. Pantoja-Contreras, Stacy (2021 թ․ ապրիլի 18). «BLACKPINK News: Lisa's Solo Debut Arriving This June With DJ Snake Collab?». Business Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  3. White, Caitlin (2021 թ․ մայիսի 8). «DJ Snake Is Reportedly Collaborating With Blackpink's Lisa On A Solo Track». Uproxx. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  4. Abanes, Mariel (2021 թ․ մայիսի 20). «DJ Snake teases alleged collaboration with BLACKPINK's Lisa». NME. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
  5. Mane, Anwaya (2021 թ․ օգոստոսի 4). «DJ Snake teases yet another spoiler for his rumoured collab with BLACKPINK's Lisa in a now deleted tweet». Pinkvilla. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Yeo, Gladys (2021 թ․ սեպտեմբերի 13). «BLACKPINK and Megan Thee Stallion to appear on Ozuna's upcoming single». NME. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. «Ozuna Hints That Blackpink, Megan Thee Stallion & DJ Snake Collab is '97%' Complete». Billboard. 2021 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 Yeo, Gladys (2021 թ․ հոկտեմբերի 13). «DJ Snake teases collaboration with BLACKPINK's Lisa and Megan Thee Stallion». NME. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Kwak, Myeong-dong (2021 թ․ հոկտեմբերի 16). 블랙핑크 리사, 디제이 스네이크와 글로벌 콜라보 공식 발표 '역대급 협업' [Blackpink Lisa, DJ Snake and Global Collaboration Officially Announced 'Greatest Collaboration']. My Daily. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին – via Naver.
  10. DJ Snake [@djsnake] (October 20, 2021). «Who's ready for #SG ?» (Tweet). Վերցված է October 20, 2021-ին – via Twitter.
  11. «Lisa y DJ Snake: nuevas imágenes y fecha de lanzamiento de la canción "SG"» [Lisa and DJ Snake: new images and release date of the song "SG"]. La República. 2021 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.