Օսունա (երգիչ)
Օսունա | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | իսպ.՝ Juan Carlos Ozuna Rosado[1] |
Նաև հայտնի է որպես | Ozuna |
Ծնվել է | մարտի 13, 1992[2] (30 տարեկան) Սան Խուան, ԱՄՆ[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռեգետոն, Թրեպ երաժշտություն, լատինական փոփ և դենսհոլլ |
Մասնագիտություն | երգիչ, ստուդիական երաժիշտ և դերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Dimelo Vi? և Sony Music |
Պարգևներ | |
Կայք | ozuna.store/store |
![]() |
Խուան Կառլոս Օսունա Ռոսադո (իսպ.՝ Juan Carlos Ozuna Rosado, մարտի 13, 1992[2], Սան Խուան, ԱՄՆ[2][3]), պուերտոռիկացի երգիչ, որը հիմնականում հանդես է գալիս ռեգետոն ժանրում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսունան ծնվել է Սան Խուանում՝ 1992 թվականի մարտի 13-ին։ Նրա հայրը դոմինիկացի է, իսկ մայրը՝ պուերտոռիկացի։ Ինչպես նշվում է երգչի «Odisea» ալբոմի համանուն երգում՝ նա մեծացել է աղքատության մեջ և դաստիարակվել է հորական տատիկի կողմից: Երգչի հայրը պարող էր, որը մահացու վնասվածք էր ստանել, երբ ապագա երգիչն ընդամենը երեք տարեկան էր, իսկ մոր ֆինանսները հերիք չէին նրան ապահովելու համար։ 2000-ականների ընթացքում՝ Նյու Յորքի քոլեջում սովորելու ժամանակ, նա մեծ ոգեշնչանք է ձեռք բերել երաժշտական կարիերայի համար։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսունան սկսել է երգեր գրել 13 տարեկանից։ Նրա դեբյուտը կայացել է 2012 թվականին «Imaginando» երգով, J Oz մականունի ներքո։ Ճանաչում է գտել Musicologo & Menes-ի հետ աշխատելու ժամանակ։ 2014 թվականին նա պայմանագիր է կնքել Golden Family Records-ի հետ և սկսել է թողարկել իր երգերը YouTube-ում[3]։ Նույն թվականին նա թողարկել է «Si No Te Quiere» երգը, սկզբնական շրջանում՝ D.OZi ռեփերի կողմից ձայնագրված։ Կոմպոզիցիան մեծ հաջողություն ունեցավ ռադիոյում և դարձավ հիթ Լատինական Ամերիկայում։ Այդ պահից սկսած նա ելույթներ սկսեց ունենալ Հարավային Ամերիկայի տարբեր շոուներում։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի սկզբին Օսունան DJ Luian-ի, Mambo Kingz-ի, De La Ghetto-ի, Arcángel-ի и Anuel AA-ի համագործակցության շնորհիվ թողարկեց «La Ocasión» երգի տեսահոլովակը։ Երգը հասավ մինչև Billboard չարթի «Hot Latin Songs» աղյուսակի 22-րդ հորիզոնականը: Մարտին երգիչը թողարկեց նաև «No Quiere Enamorarse» երգի ռեմիքսը՝ Դեդի Յանկիի հետ միասին: Սեպտեմբերին թողարկեց «Dile Que Tú Me Quieres» սինգլը, որը գրավեց 13-րդ հորիզոնականը Billboard-ի տարվա լատինական չարթում: Ինչպես նաև այդ աղյուսակում են հայտնվել երգչի «Si Tu Te Marido Quiere (Remix)» և «En La Intimidad» երգերը[4]:
2017 թվականին թողարկեց նրա դեբյուտային «Odisea» ալբոմը: «Te Vas» սինգլը հավաքել է ավելի քան 630 միլիոն դիտում YouTube-ում։ Օսունան համարում է լավագույն արտիստներից մեկը և ամենահաջողակը նոր սերնդի ռեգետոն-կատարողներից[5]։
2017 թվականի Օսունան հաջողակ սինգլներ թողարկեց: Նրա սինգլներ «Criminal»-ը (Նատի Նատաշայի հետ միասին) և «Ahora Dice»-ը (Քրիս Ջադայի, Ջեյ Բալվինի և Arcángel-ի հետ միասին) միլիարդից ավելի դիտումներ ունեցան YouTube-ում[6][7]: Ներկայումս Օսունան համարվում է ամենադիտված իսպանալեզու արտիստներից մեկը տեսահոստինգում. նրա ալիքի դիտումների քանակը անցում է 7,5 միլիարդը, իսկ ամբողջ հոլովակներինը՝ 10 միլիարդը[8]:
2017 թվականի դեկտեմբերին երգիչը Cardi B-ի մասնակցությամբ թողարկեց «La Modelo» սինգլը[9][10]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.allmusic.com/artist/ozuna-mn0003526883/biography
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://listindiario.com/entretenimiento/2018/04/18/511183/voy-a-venir-a-vivir-a-rd
- ↑ 3,0 3,1 «La música trae a cantante urbano Ozuna de Puerto Rico»։ PhotoNews.do (es-ES)։ 2014-09-02։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Yandel Scores Ninth Top 10 on Hot Latin Songs»։ Billboard։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Billboard Latin Artist on the Rise: Ozuna»։ Billboard։ Վերցված է 2018-06-28
- ↑ «'Criminal' Bumps 'Despacito' From No. 1 YouTube Spot for This Week»։ Billboard։ Վերցված է 2018-06-28
- ↑ «J BALVIN on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Ozuna» (անգլերեն)։ YouTube։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Ozuna Talks Cardi B Collab 'La Modelo': Exclusive Interview and Behind-the-Scenes Photos»։ Billboard։ Վերցված է 2018-06-28
- ↑ «Cardi B Joins The Beatles & Ashanti With First 3 Hot 100 Hits in Top 10 Simultaneously; Ed Sheeran & Beyonce's 'Perfect' No. 1»։ Billboard։ Վերցված է 2018-06-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|