Rim Tim Tagi Dim
«Rim Tim Tagi Dim» | |
---|---|
Մարկո Պուրիշիչի երգը «Demons and Mosquitoes» ալբոմից | |
Ժանր | փոփ, տեխնո, ալտերնատիվ մետալ և Թրեպ երաժշտություն |
Լեզու | Անգլերեն |
Տևողություն | 2:59 |
Լեյբլ | Virgin Music Group |
Հեղինակ | Մարկո Պուրիշիչ |
«Rim Tim Tagi Dim», խորվաթ երգիչ Մարկո Պուրիշիչի երգը, Մարկոն ավելի հայտնի է իր բեմական անունով՝ Baby Lasagna։ Մարկոն երգը բնորոշել է որպես երիտասարդ խորվաթների և արևելյան եվրոպացիների տնտեսական արտագաղթի մասին հումորային երգ, այն գրվել է բացառապես Պուրիշիչի կողմից։ Երգը ծառայում է որպես Պուրիշիչի առաջիկա դեբյուտային «Demons and Mosquitoes» ալբոմի երրորդ սինգլը և թողարկվել է 2024 թվականի հունվարի 12-ին Virgin Music Group-ի կողմից։
Հաղթելով «Դորա 2024»-ում՝ որտեղ վաստակել է 239 միավոր ավելի քան երկրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակցը, Baby Lasagna ընտրվել է որպես Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում Խորվաթիայի ներկայացուցիչ։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Rim Tim Tagi Dim»-ը գրել և ստեղծագործել է բացառապես Պուրիշիչը[1]։ Պուրիշիչի խոսքով՝ երգը գրել է ինքը՝ իր ննջարանում և ոգեշնչվել է այն հնարավորությունից, որ նա կարող էր աշխատանքի անցնել զբոսաշրջային նավի վրա, որից հրաժարվել է[2]։ Երգը ի սկզբանե նախատեսված է եղել նրա դեբյուտային ալբոմի՝ Demons and Mosquitoes-ի համար[3]։ Բազմաթիվ հարցազրույցներում նա հայտարարել է, որ երգի ոգեշնչման աղբյուրն է երիտասարդների զանգվածային արտագաղթը, որոնք Խորվաթիան լքում են օտար երկրներում ավելի լավ հնարավորությունների համար, այս երևույթ զարգացած է Բալկաններում և Արևելյան Եվրոպայում[3][4]։ Պուրիշիչի համար երգը «հումորային և թեթևամիտ մոտեցում» է խնդրին[5]։ Երգը պատմում է մի երիտասարդ գյուղացի տղամարդու մասին, որը հեռանում է իր գյուղից օտար երկրում ավելի լավ կյանքի համար, չնայած հուզված է, նա դեռ տանջվում է տեղափոխվելու անհանգստությունի[2][4][5]։
Քննադատական ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը հարաբերական գովեստի է արժանացել։ Wiwibloggs-ից Ուիլյամ Լի Ադամսի և Սինանի արձագանքների ժամանակ նրանք երկուսն էլ գովաբանել են երգը իր կազմի և բառերի համար։ Ադամսն ասել է՝ «այստեղ պարտադրված, անպարկեշտ ոչինչ չի զգացվում... սա որակ է։ Սա պարզապես նման է իսկական ռոք երգի»[6]։
Գրելով Index.hr-ի համար՝ Մարտինա Ռադոշը կոչ է արել HRT-ին հեռացնել նրանց, ովքեր Մարկոյին դասել են պահեստայինների թվում։
Երգը համեմատվել է նաև Käärijä-ի «Cha Cha Cha» (2023) և Pain-ի «Party in My Head» (2021) երգերի հետ[7][8]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի ուղեկցող տեսահոլովակը թողարկվել է 2024 թվականի փետրվարի 20-ին[9]։ Տեսահոլովակը նկարահանվել է Էլիզաբետա Ռուժիչի կողմից և նկարահանվել Պուրիշիչի հայրենի Ումագում[10]։ Տեսահոլովակում ներկայացված է գյուղացի տղամարդը, որը շրջապատված է գյուղացիների և գյուղատնտեսական կենդանիներով, ով գաղթում է Խորվաթիայից՝ ավելի լավ կյանք փնտրելու համար[11]։ Տեսահոլովակում գյուղացի տղամարդը ցույց է տալիս, որ թեև ոգևորված է իր գյուղական ապրելակերպից դուրս գալու համար, այնուամենայնիվ, անհանգստությունն ու վախն իրեն պատում են[12]։
Եվրատեսիլ երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Dora 2024
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիայի հեռարձակողը՝ Խորվաթիայի ռադիոհեռուստատեսությունը (HRT), կազմակերպել է 24 մասնակցից բաղկացած մրցույթ՝ «Դորա 2024»՝ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում Խորվաթիայի ներկայացուցչին ընտրելու համար[13]։ Մրցույթը բաղկացած է եղել երկու 12 երգից բաղկացած կիսաեզրափակիչներից, որոնցից յուրաքանչյուր կիսաեզրափակիչից ութ երգ որակավորվել է մեծ եզրափակիչ։ Եզրափակչում հաղթողը ընտրվել է հանրության և ժյուրիի ձայների 50/50 համակցությամբ, որը բաղկացած է եղել միջազգային և տեղական խորվաթական ժյուրիներից[14]։
Հունվարի 2-ին Պուրիշիչը հայտավորվել է որպես պահեստային մասնակից[15]։ Հաջորդ օրը Zsa Zsa-ն դուրս է եկել մրցույթից, իսկ Պուրիշիչը զբաղեցրեց իր տեղը մրցույթում[16]։ Երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, Մարկոն ելույթ է ունեցել յոթերորդ համարի ներքո[17]։ Մարկոն անցել է եզրափակիչ, եզրափակչում հանդես է եկել 14 համարի ներքո[18][19]։ Քվեարկության արդյունքների արդյունքում, երգը հաղթել է մրցույթում՝ հաղթելով և՛ ժյուրիի, և՛ հեռուստաքվեարկության արդյունքում՝ ընդհանուր ստանալով 321 միավոր ինչը 239-ով ավելի է քան Վինկո Կեմերաշի «Lying Eyes» երգը։ Արդյունքում երգը ստացել է իրավունք՝ ներկայացնելու Խորվաթիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում[20]։
Եվրատեսիլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլ 2024 երգի մրցույթը տեղի է ունենցել Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի են ունեցել համապատասխան՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ, պարզ է դարձել որ, Խորվաթիան հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի առաջին կեսում[21]։ Ելույթ ունենալով առաջին կիսաեզրափակչում անցել է եզրափակիչ, իսկ եզրափակչում հավաքելով 547 միավոր գրավել է երկրորդ հորիզոնականը։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք | Ծնթ. |
---|---|---|---|---|
2024 | Marcel Bezençon Awards | Press Award | Հաղթանակ | [22] |
OGAE | OGAE Poll | 1-ին | [23] | |
OUTmusic Awards | Eurovision Song of the Year | 3-րդ | [24] |
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2024) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Australia Digital Tracks (ARIA)[25] | 18 |
Ö3 Austria Top 75[26] | 13 |
Ultratop Flanders[27] | 46 |
Խորվաթիա (Billboard)[28] | 1 |
Խորվաթիա (HR Top 40)[29] | 1 |
Singles Digitál Top 100[30] | 57 |
Suomen virallinen lista[31] | 4 |
Media Control AG[32] | 50 |
Global 200 (Billboard)[33] | 139 |
Greece International (IFPI)[34] | 4 |
Իսլանդիա (Plötutíðindi)[35] | 15 |
Լատվիա (LAIPA)[36] | 6 |
Լիտվա (AGATA)[37] | 4 |
Լյուքսեմբուրգ (Billboard)[38] | 16 |
Mega Single Top 100[39] | 41 |
Netherlands Tip (Dutch Top 40)[40] | 15 |
Նորվեգիա (VG-lista)[41] | 33 |
Լեհաստան (Polish Streaming Top 100)[42] | 28 |
(AFP)[43] | |
Sverigetopplistan[44] | 6 |
Schweizer Hitparade[45] | 11 |
UK Singles Chart[46] | 36 |
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Ամսաթիվ | Ձևաչաթ | Լեյբլ |
---|---|---|---|
Տարբեր | 2024 թվական
հունվարի 12 |
Digital download | Virgin Music Group |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Santos, Pedro (2024 թ․ փետրվարի 25). «Rim tim tagi dim! Croatia has selected Baby Lasagna for Eurovision 2024». Eurovision World (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 2,0 2,1 Guskov, Marina (2024 թ․ փետրվարի 21). «Croatian Dora 2024: Interview with Baby Lasagna». Eurovision Stars (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 3,0 3,1 «Baby Lasagna za HELLO!: Gibonni je kriv za moje suze» [Baby Lasagna for HELLO!: Gibonni is to blame for my tears]. Hello! Magazine. 2024 թ․ փետրվարի 23. Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 4,0 4,1 Adams, William Lee (2024 թ․ հունվարի 6). «A heavy heart and anxiety attacks: Baby Lasagna says his Dora song "Rim Tim Tagi Dim" was inspired by young people leaving Croatia». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 5,0 5,1 «CROATIA: Baby Lasagna exclusively at OGAE Greece!». OGAE Greece. 2024 թ․ հունվարի 10. Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Je li ovo pjesma koja bi Hrvatskoj mogla donijeti pobjedu? Marko Purišić 'Baby Lasagna' oduševio...» [Is this a song that could bring victory to Croatia? Marko Purišić "Baby Lasagna" delighted the experts of the Eurovision channel]. Net.hr (խորվաթերեն). 2024 թ․ հունվարի 6. Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Krenule optužbe: "Hrvatska uvijek mora kopirati, Lasagna je kao Käärijä s Wisha"» [Here come the accusations: "Croatia always has to copy, Lasagna is like Käärijä off Wish]. Index.hr (խորվաթերեն). 2024 թ․ փետրվարի 26. Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Bošnjak, Josip (2024 թ․ հունվարի 17). «Da, Baby Lasagna je posudio ključne dijelove za svoju pjesmu. Što se još tu krije?» [Yes, Baby Lasagna borrowed the key parts for his song. What else is hiding there?]. Index.hr (խորվաթերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Najveći favorit Dore, Baby Lasagna predstavlja spot za pjesmu Rim Tim Tagi Dim» [The biggest favorite of Dora, Baby Lasagna presents a music video for the song Rim Tim Tagi Dim]. Hello! Magazine (խորվաթերեն). 2024 թ․ փետրվարի 20. Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Sedlar, Jelena (2024 թ․ փետրվարի 20). «Baby Lasagna objavio spot za pjesmu "Rim Tim Tagi Dim"» [Baby Lasagna released a music video for the song “Rim Tim Tagi Dim”]. Muzika.hr (խորվաթերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Krave, mačke i narodne nošnje: Baby Lasagna objavio spot za 'Rim Tim Tagi Dim', favorita ovogodišnje Dore» [Cows, cats and folk costumes: Baby Lasagna released a video for 'Rim Tim Tagi Dim', this year's Dora favorite]. Jutarnji list (խորվաթերեն). 2024 թ․ փետրվարի 20. Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Adams, William Lee (2024 թ․ փետրվարի 20). «Rim Tim Tagi Dim! Baby Lasagna shares official music video for Dora 2024 entry in Croatia». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Dora 2024. održat će se 22., 23. i 25. veljače na Prisavlju» [Dora 2024 will be held on 22, 23 and 25 February on Prisavlje]. HRT. 2024 թ․ հունվարի 8. Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Andersson, Rafaell (2024 թ․ փետրվարի 5). «Croatia: Voting Details For Dora 2024». Eurovoix. Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Farren, Neil (2024 թ․ հունվարի 2). «🇭🇷 Croatia: Dora 2024 Entries to Be Released on January 4». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Farren, Neil (2024 թ․ հունվարի 3). «🇭🇷 Croatia: Zsa Zsa Withdraws From Dora 2024». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Andersson, Rafaell (2024 թ․ հունվարի 26). «🇭🇷 Croatia: Dora 2024 Semi-Final Running Orders Announced». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Grace, Emily (2024 թ․ փետրվարի 24). «🇭🇷 Croatia: Dora 2024 Final Running Order Revealed». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Vautrey, Jonathan (2024 թ․ փետրվարի 23). «Dora 2024: Baby Lasagna among the semi-final 2 qualifiers». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Vautrey, Jonathan (2024 թ․ փետրվարի 25). «Baby Lasagna wins Dora 2024 and will represent Croatia at Eurovision». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Eurovision 2024: Semi-Final Draw results». Eurovision Song Contest (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «The 2024 Marcel Bezençon Award Winners». eurovision.tv. European Broadcasting Union. 2024 թ․ մայիսի 11. Վերցված է 2024 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Croatia wins the OGAE poll for Eurovision 2024: See how the fans voted». Eurovision World. 2024 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Nemo wins the 2024 OUTmusic Award». OutTV. 2024 թ․ մայիսի 6. Վերցված է 2024 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «The ARIA Report: Week Commencing 20 May 2024». The ARIA Report. No. 1785. Australian Recording Industry Association. 2024 թ․ մայիսի 20. էջ 9.
- ↑ Baby Lasagna — Rim Tim Tagi Dim Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Baby Lasagna — Rim Tim Tagi Dim (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ «Croatia Songs: Week of May 25, 2024». Billboard. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «HR TOP 40 Week 10 2024» (խորվաթերեն). top-lista. 2024 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 12-ին.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202420 into search.
- ↑ Finnishcharts.com — Baby Lasagna — Rim Tim Tagi Dim. Finland’s Official List
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Baby Lasagna — Rim Tim Tagi Dim (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Billboard Global 200: Week of May 25, 2024». Billboard. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Official IFPI Charts − Digital Singles Chart (International) − Εβδομάδα: 20/2024» (հունարեն). IFPI Greece. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Tónlistinn – Lög» [The Music – Songs - Week 20] (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Straumēšanas TOP 2024 – 20. nedēļa» [Streaming TOP 2024 – Week 20] (լատվիերեն). LAIPA. 2024 թ․ մայիսի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «2024 20-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2024 թ․ մայիսի 17. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Luxembourg Songs: Week of May 25, 2024». Billboard. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Dutchcharts.nl — Baby Lasagna — Rim Tim Tagi Dim (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ «Tipparade-lijst van week 20, 2024» (հոլանդերեն). Dutch Top 40. 2024 թ․ մայիսի 18. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Singel 2024 uke 20». VG-lista. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «OLiS – oficjalna lista sprzedaży – single w streamie» (Select week 10.05.2024–16.05.2024.) (լեհերեն). OLiS. Վերցված է 2024 թ․ մայիսի 23-ին.
- ↑ "Portuguesecharts.com – Baby Lasagna – Rim Tim Tagi Dim". AFP Top 100 Singles.
- ↑ Swedishcharts.com — Baby Lasagna — Rim Tim Tagi Dim. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Baby Lasagna — Rim Tim Tagi Dim swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
|