Radio Չաչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Radio Չաչա
Ժանրերփանկ-ռոք և ալտերնատիվ ռոք
ԼեյբլСоюз

Radio Չաչա (ռուս.՝ Radio Чача), Ալեքսանդր «Չաչա» Իվանով երաժշտի կողմնակի նախագիծ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսվեց 2009 թվականի գարնանը, երբ Նաիվ խումբը մեկնեց անժամկենտ արձակուրդ։ Այդ ժամանակից Ալեքսանդր «Չաչան» աշխատում էր իր նոր մտահաղացման՝ RadioՉաչայի վրա, որի գոյության մասին պաշտոնապես հայտնի է դարձել 2010 թվականի գարնանը[1]։

Radio Չաչա նախագծի ներկայացումը տեղի ունեցավ ապրիլի 17-ին «Տոչկա» ակումբում և ապրիլի 18-ին Սանկտ Պետերբուրգի «Սպասասրահում»[2]։ «LIVE SLOW. DIE OLD» դեբյուտ ալբոմը թողարկվեց «СОЮЗ» լեյբլով[3]։ Մի քանի ստեղծագործությունների համահեղինակը դարձավ Իվան Ալեքսեևը, ով հայտնի է որպես Noize MC։

Ալեքսանդր Իվանովը իր նախագծի մասին[1]

ՆԱԻՎ-ի շրջանակներում նման նախագիծն անհնարին կլիներ։ Չնայած այն հանգամանքին, որ ՆԱԻՎ խմբում տարաձայնությունները բացառապես ստեղծագործական բնույթ են կրում, չկա կոնսենսուս այն հարցում, թե որ ուղղությամբ պետք է շարժվի խումբը։ Խումբը գոյություն ունի ավելի քան 20 տարի, և ինչպես ցանկացած այլ խումբ, այն պահանջում է էվոլյուցիա։ ՆԱԻՎ-ի շարժումը դեպի ավելի հանգիստ, դասական ռոք հետաքրքիր և խելամիտ է, բայց անձամբ ես դեռ չեմ սպառել իմ աշխատանքի անարխո-փանկ բաղադրիչը, և սա այն է, ինչ ուզում եմ փորձել նոր նախագծում։ RADIO ՉԱՉԱ-ն այժմ իմ հիմնական նախագիծն է, և սա հենց այն է, ինչով ես ուզում եմ զբաղվել մոտ ապագայում։

Չաչան չի ցանկանում համեմատել այս նախագիծը ՆԱԻՎ-ի հետ[1]

Ես հիմա դժվարանում եմ տալ օբյեկտիվ գնահատական։ Ես գործընթացի մեջ ներգրավված մարդ եմ, և դրան ներսից եմ նայում։ Բայց ինձ թվում է, որ այո, այս երկու նախագծերը տարբերվում են։ Սպասենք մեկուսացած մարդկանց արձագանքներին, ովքեր կլսեն սա ու հետո կասեն՝ իմ անհատական ​​աշխատանքում ինչ-որ նորամուծություն կա՞, թե՞ դա դեռ ՆԱԻՎ-ի շարունակությունն է։ Բայց, կրկնում եմ, ինձ թվում է, որ տարբերություններ կան՝ ես ուզում եմ լսողի հետ խոսել այլ բանի մասին, իսկ տեխնիկական հարցերն այլ կերպ լուծել։ Անձամբ ես հիացած եմ նոր նյութով, և հույսով եմ, որ այն դուր կգա նաև հանրությանը։ Ժամանակը ցույց կտա։

2010 թվականի մայիսի 4-ին Radio Չաչան Noize MC-ի հետ մասնակցել է «Парный Прогон» հաղորմանը A-One հեռուստաալիքում[4]։

2011 թվականի ապրիլին «О2ТВ» հեռուստաալիքի ղեկավարությունը արգելեց հաղորդման նկարահանումները, որը պետք է դառնար «Я — враг системы» կոմպոզիցիայի համար ապագա տեսահոլովակի հիմքը։ Խմբի պաշտոնական կայքում այս միջադեպը որակավորվեց որպես քաղաքական գրաքննություն[5]։

2011 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ խումբը պատրաստվում է երկրորդ ալբոմի թողարկմանը[6]։ Զուգահեռ դրան խմբի առաջնորդ Ալեքսանդր Իվանովը մասնակցություն կունենա «Սովրեմեննիկ» մոսկովյան թատրոնում ընթացող «Անարխիա» ներկայացմանը։

2012 թվականի աշնանը թողարկվեց խմբի երկրորդ ստուդիական ալբոմը` «Punk Rock Is Not A Crime (Комические Куплеты)»։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — «Live Slow. Die Old»
  • 2012 — «Punk Rock Is Not A Crime (Комические Куплеты)»

Սինգլեր և ռադիո ռոտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — «Pet Sematary» (Ramones cover)[7]
  • 2010 — «Влюбленный металлист» Радио Максимум»)
  • 2010 — «Вон из дома» Наше радио»)
  • 2011 — «2030»
  • 2019 — «Паустовский, Бианки и Пришвин» (Գրոմիկա խմբի քովեր)

Այլ կոմպոզիցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — «Ой, Мороз, Мороз» Соль» նախագիծ)[8]

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Биография» (ռուսերեն). radiochacha.ru. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
  2. «Презентация дебютного альбома» (ռուսերեն). rrock.ru. 2010 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
  3. «Релиз дебютного альбома» (ռուսերեն). soyuz.ru. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
  4. «Видео с «Парного Прогона»» (ռուսերեն). radiochacha.ru. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  5. «Руководство О2ТВ сочло новую песню RADIO ЧАЧА «Я — Враг Системы» неприемлемой для своего эфира». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Наше радио: Александр Чача Иванов готовит новый альбом». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Релиз интернет сингла «Pet Sematary»» (ռուսերեն). Официальный сайт RADIO ЧАЧА. 13 апреля 2010а. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.
  8. «Песня группы в Проекте «Соль» на «Нашем Радио»» (ռուսերեն). Наше Радио. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]