Jump to content

QGIS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
QGIS
Изображение логотипа
ՏեսակԱշխարհագրական տեղեկատվական համակարգ, ազատ և բաց ծրագրային ապահովում, ծրագիր, Open Source GIS?, OpenStreetMap editor software? և digital public good?
Նախագծումը՝QGIS-ի զարգացման թիմ
Գրված է՝C++[1] և Python
ԻնտեսֆեյսQt
ՕՀԼինուքս, մաքՕՍ[2], Windows[2], BSD[2], Անդրոիդ[3] և iOS
Առկա էանգլերեն, արաբերեն, ադրբեջաներեն, սերբախորվաթերեն, բուլղարերեն, իսպաներեն, ֆրանսերեն, կատալաներեն, բասկերեն, չեխերեն, գերմաներեն, դանիերեն, էստոներեն, գալիսերեն, ֆիններեն, հունգարերեն, իսլանդերեն, իտալերեն, կորեերեն, ճապոներեն, լիտվերեն, լատիշերեն, բուկմոլ, հոլանդերեն, բրազիլիական պորտուգալերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովեներեն, շվեդերեն, թուրքերեն, ուկրաիներեն, վիետնամերեն, պարզեցված չինարեն, ավանդական չինարեն և Sardinian?
Լույս տեսավ՝հուլիսի 6, 2002
ՊլատֆորմX86, x86_64 և ARM
Կարդագող ֆայլերի ֆորմատshapefile?[4], Scalable Vector Graphics[4], qgs?[4], KML[4], PNG[4], GeoTIFF?[4], QGIS layer style?[4], MIF?[4], DSV?[4], GeoPackage?, QGIS Layer? և QGIS Composer Template?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատshapefile?[4], qgs?[4], Scalable Vector Graphics[4], KML[4], PNG[4], GeoTIFF?[4], QGIS layer style?[4], GeoJSON?[4], GeoPackage?, QGIS Zipped project?, QGIS Layer? և QGIS Composer Template?
ԱրտոնագիրGNU General Public License, version 2.0 or later with library exception?[5]
Սխալնելի հայտման էջgithub.com/qgis/QGIS/issues/
Կայքqgis.org
Ելակոդgithub.com/qgis/QGIS
 QGIS Վիքիպահեստում

QGIS (անգլ.՝ Quantum GIS, Քյու ՋիԱյԷս), ազատ, բազմապլատֆորմ աշխարհատեղեկատվական համակարգ։

QGIS-ի վրա աշխատանքները սկսել են 2002 թվականի մայիսին, իսկ արդեն նույն թվականի հունիսին նախագիծ ստեղծվեց SourceForge հարթակում։ QGIS-ի ստեղծման նպատակը օգտագործողների կողմից աշխարհատեղեկատվական համակարգերից օգտվելն ավելի թեթև և հասկանալի դարձնելն էր, որին QGIS-ի ստեղծողները մասամբ հասել են։ Quantum GIS-ի ինտերֆեյսն շատ ավելի պարզ է, քան GRASS-ինը, որի վրա մեծ մասամբ հիմնված է QGIS-ը, իսկ մի քանի ասպեկտներով անգամ ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, քան ArcGIS-ը։ QGIS-ի ինտերֆեյսը ստեղծվել է Qt գործիքակազմի միջոցով։

Հնարավորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալների ցուցադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

QGIS միջավայրում առանց ֆորմատների փոփոխության հնարավոր է տեսնել և կիրառել վեկտորային և ռաստրային տվյալները։ QGIS-ն աջակցում է տվյալների հետևյալ ֆորմատները․

  • PostGIS-ի կիրառումով PostgreSQL աղյուսակներ, վեկտորային ֆորմատներ, OGR գրադարանի աջակցում, այդ թվում GeoJSON, ESRI-ի MapInfo, SDTS (Spatial Data Transfer Standard) և GML-ի (Geography Markup Language) shape ֆայլեր և այլն։
  • Գրաֆիկական և ռաստրային ֆորմատներ, GDAL (Geospatial Data Abstraction Library) գրադարանի աջակցում, ինչպիսիք են GeoTIFF-ը, Erdas IMG-ը, ArcInfo ASCII Grid-ը, JPEG-ը, PNG-ն և այլն։
  • World ֆայլեր, այդ թվում ռաստրային պատկերների աջակցմամբ։
  • SpatiaLite տվյալների բազա։
  • GRASS ռաստրային և վեկտորային ֆորմատներ։

Տվյալների հետազոտություն և քարտեզների կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ հարմարավետ գրաֆիկական միջավայրի հնարավոր է ստեղծել քարտեզներ և աշխատել տարածական տվյալների հետ։ Գրաֆիկական միջավայրն ներառում է մի շարք օգտակար գործիքներ, օրինակ․

  • քարտեզների դասակարգում,
  • նախադիտման հարթակ,
  • տարածական էջանիշներ,
  • սահմանված օբյեկտներ,
  • ատրիբուտների խմբագրում, դիտում, որոնում,
  • օբյեկտների նշագրում,
  • վեկտորային և ռաստրային շերտերի սիմվոլների փոփոխություն,
  • կոորդինատային ցանցի շերտերի ավելացում, այժմ fTools հավելվածի միջավայրում,
  • քարտեզի նախագծին հյուսիսային ուղղության ավելացում, մասշտաբի սանդղակ և հեղինակային իրավունքի նշան,
  • նախագծերի պահպանում և բեռնում։

Տվյալների կառավարում՝ ստեղծում, փոփոխում և արտահանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

QGIS-ում հնարավոր է ստեղծել և փոփոխել վեկտորային տվյալներ, ինչպես նաև դուրս բերել տարբեր ֆորմատներով։ Ռաստրային տվյալների այլ ֆորմատներ փոփոխելու համար նախ պետք է այն մուտք անել GRASS։ QGIS-ն ապահովում է հետևյալ աշխատանքները․

  • ֆորմատների թվայնացման գործիքակազմ, OGR գրադարանի աջակցում, և GRASS-ի վեկտորային շերտեր,
  • shape ֆայլերի և վեկտորային GRASS շերտերի ստեղծում և փոփոխում,
  • պատկերների գեոկոդավորում,
  • GPX ֆորմատով տվյալների մուտքի և ելքի համար GPS գործիքակազմ,
  • OpenStreetMap տվյալների փոփոխություն,
  • SPIT հավելվածով shape ֆայլից PostGIS շերտերի ստեղծում,
  • PostGIS շերտերի մշակում,
  • վեկտորային տվյալների ատրիբուտների կառավարում նոր ատրիբուտների կամ Table Manager մոդուլի շնորհիվ,
  • էկրանի պատկերի պահպանում որպես տարածական տվյալ։

Տվյալների վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Processing հավելվածի կիրառումով հնարավոր է վերլուծություններ կատարել OGR գրադարանն աջակցող PostgreSQL/PostGIS և այլ ֆորմատներում, որոնք գրված են ծրագրավորման Python լեզվով։ Այս պային QGIS-ը հնարավորություն է տալիս օգտագործել վերլուծության, ընտրման, գեոպրոցեսինգի, երկրաչափության և տվյալների բազայի կառավարման գործիքներ։ Նաև հնարավոր է օգտագործել ինտեգրված GRASS գործիքները, որոնք իրենց մեջ ներառում են GRASS-ի ավելի քան 300 մոդուլ։

Քարտեզների հրապարակում համացանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

QTiles մոդուլի միջավայրը թույլ է տալիս քարտեզները փոխանցել TMS հոսքով։ QGIS-ը կարող է օգտագործվել map ֆայլերի արտահանման և համացանցում հրապարակման համար (Mapserver վեբ սերվերի տեղադրումով)։ QGIS-ը կարելի է օգտագործել որպես WMS/WFS հաճախորդ և որպես WMS սերվեր։

Մոդուլային հավելվածներով QGIS-ի ֆունկցիոնալության ընդլայնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շնորհիվ մոդուլային հավելվածների QGIS-ը հնարավոր է հարմարեցնել հատուկ պահանջների համար։ QGIS-ը ներկայացնում է գրադարաններ, որոնք հնարավոր է օգտագործել մոդուլներ ստեղծելու համար։ C++ կամ Python լեզուներով հնարավոր է ստեղծել առանձին ծրագրել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «QGIS» հոդվածին։