Psycho-Pass

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Psycho-Pass
Psycho pass.jpeg
Ժանր Կիբերփանկ, գիտաֆանտաստիկա, կրիմինալ թրիլլեր
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Թվական 2012
Պրեմիերա Հոկտեմբեր, 2012 թ
Լեզու ճապոներեն
Ռեժիսոր Naoyoshi Shiotani
Երաժշտություն Yugo Kanno[1]
Ընկերություն Production I.G
Կայք Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «» (բնօրինակ անվանում — Psycho-Pass)

Psycho-Pass (ճապ. サイコパス - Սայկո պասու) Production I.G-ի կողմից ստեղծված հեռուստատեսային անիմե սերիաների շարք է, որի հեղինակը Գեն Ուրոբուչին( Gen Urobuchi) է։ Անիմե սերիաները սկսվել են ցուցադրվել 2012 թ.-ի հոկտեմբերից մինչև 2013 թ. մարտը։ Սերիաները լիցենզավորված են հյուսիսամերիկյան Funimation կազմակերպության կողմից։ Անիմեի երկրորդ եթերաշրջանը կսկսվի ցուցադրվել 2014 թ. հոկտեմբերին։ Անիմեի մանգա-ադապտացիան տպագրվել է Jump Square ամսագրում, այն շարունակվելու է 2014 թ. ամռանը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները տեղի են ունենում 2112 թվականին: Ապագայի աշխարհը գրեթե ամբողջովին մեքենայացված է: Դրոնները, «խելացի կոստյումը», անձնական էլեկտրոնային քարտուղարները և տեղակայման փոփոխության գործառույթով տները առօրյա կյանքի անբաժանելի մասն են, իսկ մարմնի կիբեռնետացումը այլևս քչերին է զարմացնում: Բոլոր կարևոր որոշումների ընդունումը, ապագայի սարքերը և անվտանգության ապահովումը հասարակության մեջ, մարդիկ վստահել են «Սիվիլլա» անունով համակարգին, որը որոշում է ցանկացած մարդու ընդունակությունները և հոգեբանական վիճակը, ինչպես նաև նրա հանցագործության գործակիցը՝ մեծությունը, որը կապված է մարդու հանցանք գործելու հավանականության հետ: Բոլոր տվյալները ներկայացվում են հատուկ բնութագրության՝ «Սայքոանձնագրի», մեջ, որը որոշում է մարդու դրությունը հասարակության մեջ:

Նրանց, ում հանցագործության գործակիցը թույլատրելի շեմից բարձր է, պետք է անցնեն հարկադրական բուժում կամ, եթե հանցագործության գործակիցը չափն անցնում է՝ սպառնում է ոչնչացում: Հանցագործությունների հայտնաբերումով և պոտենցիալ հանցագործներին բռնելով զբաղվում են հատուկ խմբեր Բյուրո Հասարակական Անվտանգությունից, որտեղ ընկնում է երիտասարդ Ցունեմորի Ականեի իդեալը: Ականեին սպասվում է ծանոթանալ պատժատուների հետ՝ պետությանը ծառայող պոտենցիալ հանցագործների, անսովոր և փորձառու մարդկանց, և համոզվել, որ իրական կյանքը բավականին տարբերվում է նրանից, ինչ գրվում է դպրոցական դասագրքերում ու պատմում համալսարանների դասախոսությունների ժամանակ:

Ծանոթանալով պատժատու Կագամիին՝ նա սկսում է փոխել իր աշխարահայացքը: Դրան հատկապես նպաստում է անհայտ թշնամու հայտնվելը: Խուզարկման ընթացքում նա հանդիպոում է Սյոգո Մակիսիմուին: Նա տիրապետում է հատուկ ընդունակության. որքան վատն է նրա գործած հանցագործությունը, այնքան ցածր է նրա հանցագործության գործակիցը: Նա փորձում է ոչնչացնել Սիվիլույին: Նրան կանգնեցնելու ժամանակ, Ականեն իմանում է սարսափելի գաղտնիք. Սիվիլան՝ արհեստական ինտելեկտ չէ կամ ծրագիր, այն խմբային մարդկային բանականություն է, ի դեպ բառացիորեն այն կազմված է սենյակից, լցված մարդկային ուղեղներով, միացված մեկ ցանցում, Մակիսիմիի նման մարդկանց ուղեղներով: Ղեկավար Բոբը՝ ուղղակիորեն Սիվիլլայի կողմից ղեկավարվող կլոնը, անվանում է նրա ընդունակությունը «հանցագործությունների ասիմպտոմատիկա». հենց այսպիսի մարդկանցից է բաղկացած Սիվիլլան: Ընկերուհու՝ Ցունեմորի Մակիսիմոյի սպանությունից հետո, հենց նրա աչքերի առջև, նա հարցաքննում է Սիվիլլա Դիմինատորին՝ անընդհատ գտնվելով պառալիզատորի ռեժիմում, և ողջ խմբի հետ մեկնում է բռնելու Մակիսիմուին: Կագամին սպանում է իր հին թշնամուն՝ Մակիսիմուին, դրանով նա դառնում է անցանկալի Սիվիլլայի համար, քանի որ համակարգի մոտ կային ծրագրեր Սյոգային իր շարքերը ներգրավելո համար, իսկ հետո փախչում է: Գինոձան գրավում է նրա տեղը, Ականեն՝ Գինոձայի, իսկ Ականեի փոխարեն ժամանում է նոր քննիչ՝ նույնպիսի անփորձ, ինչպես նա էր պատմության սկզբում:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինյա Կոգամի (ճապ.՝ 狡噛 慎也 Կո:գամի Սինյա)
  • Տարիք՝ 28 տարեկան
  • Հանցագործության գործակից՝ 282,6

Հասարակական անվտանգության բյուրոյի առաջին խմբի քրեական քննումների գործող աշխատակից է: Շնորհիվ մշտական, գրեթե մազոխիստական պարապմունքների, որից նա ստանում է բավականություն, ունի հիանալի մարմնի կառուցվածք: Խորաթափանց հոգեբան է: Կարող է գտնել ցանկացած մարդու թույլ տեղը: Ինչպես դոմինատորն է ցույց տալիս, ունի հանցագործության բարձր գործակից: Շատ խելացի է ու հետևողական: Անցյալում եղել է բյուրոյի տեսուչ: Հասարակական անվտանգության բյուրոյի հատուկ գործերի ցուցակում 102 համարի տակ չբացահայտված գործի հետաքննության ժամանակ, նրա զուգընկերը՝ կատարող Սասայաման դաժանորեն սպանվում է, և դրա պատճառով նրա հանցագործության գործակիցը կտրուկ աճում է, սակայն փոխարեն թերապիա անցնելու՝ նա որոշում է շարունակել հետաքննությունը, որից հետո աստիճանազրկվում է մինչև կատարող: Ձգտում է գտնել իր զուգընկերոջը սպանողին: Տիրապետում է մենամարտերին, ընդունակ է մերկ ձեռքերով բյուրոյի սպարինգի ռոբոտի կառուցվածքը հասցնել մարտի առավելագույն բարդության:

Սեյու: (Հոլանդերեն)
  • Ականե Ցունեմորի (ճապ.՝ 常守 朱 Ցունեմորի Ականե)
  • Տարիքը՝ 20 տարեկան
  • Հանցագործության գործակիցը՝ 32,5

Հասարակական անվտանգության բյուրոյի քրեական հետաքննության բաժնի առաջին խմբի նոր տեսուչ է, ով այնտեղ հայտնվել է իր ընդունակությունների բարձր գնահատականի շնորհիվ: Ունի սիրունատես դեմք և կարճ սանրվածք: Շատ բաց է և անկեղծ, բայց անդյուրաշարժ է, որի հետևանքով բավականաչափ ինքնավստահ չէ: Ուզում է բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ: Միշտ գործում է խղճով և կատարում է հանձնարարված առաջադրանքը, իսկ Կագամին նույնիսկ ունենալով նրա վրա ազդեցություն՝ չի կանգնեցնում նրան չբացահայտված հանցագործությունների բացահայտումներով զբաղվելուց: Ականեի ծնողներին դուր չի գալիս, որ նրանց միակ աղջիկը աշխատում է բյուրոյում, և նաև նրանք անհանգստանում են, որ մինչև հիմա նա չունի ընկեր: Մանուկ հասակում նրան շատ էր երես տալիս տատիկը: Ուզում է վրեժ լուծել Մակիսիմե Սյոգոյից մոտ ընկերուհու սպանության համար: Շատ կայուն է ալկոհոլի և սթրեսային դրությունների հանդեպ: Ունի ընդունակություն ամեն ինչում տեսնել դրականը և արագ վերականգնել սեփական սայքոանձնագիրը: Չգիտի լողալ:

Սեյու: (Հոլանդերեն)
  • Նոբուտիկա Գինոձա (ճապ.՝ 宜野座 伸元 Գինոձա Նոբուտիկա)
  • Տարիքը՝ 28 տարեկան
  • Հանցագործության գործակիցը՝ սկզբում՝ 86,3, վերջում՝ 140

Հասարակական անվտանգության բյուրոյի քրեական հետաքննության բաժնի առաջին խմբի տեսուչ է, Ականեի ղեկավարը: Կոորդինացնում է խմբի բոլոր կատարողական աշխատակիցներին: Նա էլիտան է: Բոլոր զգացմունքները իր մեջ է պահում: Ատում է հանցագործության բարձրացած գործակցով բոլոր մարդկանց: Նրա ձգտումը ազատելու հասարակությունը այդպիսի մարդկանցից օգնել է նրան ծառայողական պաշտոնի բարձրացման հարցում: Իր ոճով հոգ է տանում Ցունեմորի Ականեի մասին՝ օգնելով նրան նոր աշխատավայրում և զգույշ պահելով այնպես, որ նա չկրկնի Կոգամիի սխալները: Մասաոկա Տոմոմին նրա հայրն է: Գինոձան մինչ այժմ մեղադրում է նրան այն բանում, որ նա ինչ-որ ժամանակ դարձել է պոտենցիալ հանցագործ և լքել է կնոջն ու երեխային՝ ընկղմելով իրեն նոր համակարգի դեմ առճակատման մեջ:

Սեյու: (Հոլանդերեն)
  • Տոմոմի Մասաոկա (ճապ.՝ 征陸 智己 Մասաոկա Տոմոմի)
  • Տարիքը՝ 54 տարեկան
  • Հանցագործության գործակիցը՝ 127,4

Հասարակական անվտանգության բյուրոյի քրեական հետաքննության բաժնի առաջին խմբի կատարողական աշխատակից: Ազնիվ և աշխատասեր վետերան է, ում վրա միշտ կարելի է հույս դնել: Շատ խելացի է, ունի սուր ինտուիցիա և լավ զարգացած տրամաբանության: Միշտ հայտնում է իր կարծիքը, նույնիսկ երբ այն հակասում է մյուսների կարծիքներին: Բոլորը հարգում են նրան և համարում «հայր»: Ձախ ձեռքի փոխարեն ունի երկաթե պրոթեզ, իսկ աջից ունի սպի շրթունքի վրա: Անհայտ է, թե ինչ հանգամանքներում է ստացել այդ վնասվածքները: Ֆիզիկապես շատ ուժեղ է, ընդունակ է մեկ ձեռքով բարձրացնել հասուն մարդու: Չի ընդունել «Սիվիլլային», երբ այն նոր էին սկսել օգտագործել, որից հետո նրա սայքոանձնագիրը սկսել է մթնել: Այնուամենայնիվ, նա շարունակում էր բացահայտել հանցագործություններ արդեն որպես կատարող: Ստեղծագործ մարդ է, սիրում է նկարել, բայց դրա հետ մեկտեղ երբեք դեմ չէ խմել ինչ-որ թունդ բան: Կարծում է, որ ապրել պետք է սեփական իրակության մեջ, այլ ոչ՝ վիրտուալ: Գինոձայի հարազատ հայրն է, ում հետ գրեթե չի շփվում որպես ընտանիքի անդամի, քանի որ Գինոձան համարում է նրան ընտանեկան խնդիրների մեղավոր, բայց սերիաների ընթացքում նրանք սկսում են ավելի լավ հասկանալ միմյանց: Զոհվում է դինամիտային գլանիկի պայթյունից՝ ազատելով Մակիսիմույին գերությունից, որպեսզի պաշտպանի որդուն:

Սեյու: (Հոլանդերեն)
  • Սյուսեյ Կագարի (ճապ.՝ 縢 秀星 Կագարի Սյու:սեյ)
  • Տարիքը՝ 21 տարեկան

Հասարակական անվտանգության բյուրոյի քրեական հետաքննության բաժնի առաջին խմբի կատարողական աշխատակից: Կռվարար է: Անդադար կատակում է: Բավականություն է ստանում Ականեին ծաղրելուց: Ողջ ազատ ժամանակը անցկացնում է վիդեոխաղերի առաջ: 5 տարեկանում ձախողել էր հոգեբանության թեստը և դրանից հետո համարվում է հանցագործ: Պրոֆեսիոնալ կերպով պատրաստում է տարբեր ուտեստներ: Չնայած փնթի տեսքին և պահվածքին, բավականին վտանգավոր է, տիրապետում է մենամարտի արվեստին և ընդունակ է մերկ ձեքերով սպանել զինված մարդուն: Թուլություն ունի ալկոհոլի հանդեպ: Պաշտոնական տվյալներով անհետացել էր, բայց իրականում սպանված էր (փոշիացված Դիմինատորից ոչնչացման ռեժիմում) Կասեյ Ձյոսյուի կողմից, քանի որ Մակիսիմայի հետաքննության ժամանակ հայտնվեց Սիվիլլայի կառավարման բլոկում և իմացավ գործերի իրական վիճակը: Ժպիտով ընդունեց իր մահը:

Սեյու: (Հոլանդերեն)
  • Յայոյի Կունիձուկա (ճապ.՝ 六合塚 弥生 Կունիձուկա Յայոյի)
  • Տարիքը՝ 22 տարեկան
  • Հանցագործության գործակիցը՝ 110,5

Հասարակական անվտանգության բյուրոյի քրեական հետաքննության բաժնի առաջին խմբի կատարողական աշխատակից: Խմբի անօդաչու գործերը ղեկավարող մասնագետ: Զիլ է: Իր դեմքի արտահայտություններից գրեթե միշտ հնարավոր չէ հասկանալ, թե ինչպիսի զգացմունքներ է նա զգում: Միշտ հանգիստ է և հավաքված, նույնիսկ ամենադաժան հանցագործությունների դեպքում: Սիրում է կարդալ, լսել երաժշտություն և նաև արագ պատրաստման ռամեն : Կառանամորի Սիոնի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Ինչ-որ ժամանակ նվագում էր ռոք խմբում, բայց նրա սայքոանձնագիրը վատացավ և նա ընկավ հարկադրական բուժման մեջ: Զինակոչված Կագամիի կողմից, ով այդ պահին դեռ ղեկավար էր:

Սեյու: (Հոլանդերեն)
  • Սիոն Կառանոմորի (ճապ.՝ 唐之杜 志恩 Կառանոմորի Սիոն)
  • Տարիքը՝ 27 տարեկան

Հասարակական անվտանգության բյուրոյի քրեական հետաքննության բաժնի առաջին խմբի կատարողական աշխատակից: Հետևում է խմբի անդամների առողջությանը և ապահովում է նրանց հանցագործությունների մասին ստացված տեղեկությամբ: Սեքսուալ է և գլամուռ: Կունիձուկի Յայոյի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Սիոնը շատ զրուցասեր է և սիրում է ծխել: Ունակություններով՝ պրոֆեսիոնալ հակեր է: Շողոքորթելու հակում ունի:

Սեյու: (Հոլանդերեն)
  • Սյոգո Մակիսիմա (ճապ.՝ 槙島 聖護 Մակիսիմա Սյո:գո)
  • Հանցագործության գործակիցը՝ տատանվում է 0-ից 30

Մարդասեր է (այդ բառի վատ իմաստով), անհույս սիրահարված դաժանությանը, վայրենությանը և մարդկային բնույթի բոլոր ամենավատ, բացասական կողմերին: Ուզում է տեսնել «մարդկային հոգու մեծությունը», իմանալ արդյոք «արժանի է այն հիացմունքի»: Համարում է, որ քանի դեռ մարդկանց կյանքը կապված է նրանց բարի կամ չար դարձնող «Սիվիլլա» համակարգին, նրանց գոյության մեջ իմաստ չկա: Ծնված ավետարանիչ, ունի ինչպես արտակարգ խարիզմա, այնպես էլ խոսքի ընդունակություն: Ունի շատ մաքուր սայքոանձնագիր, որը մնում է կայուն, անկախ այն բանից, թե ինչ հանցագործություն է գործել: Դեռ ավելին, որքան սարսափելի են Մակիսիմայի մտքերը և արարքները, այնքան մաքուր է նրա սայքոանձնագիրը, իսկ ամենաբարձր էսկալյացիայի ժամանակ հանցագործության գործակիցը իջնում է մինչև զրո: Տիրապետում է մենամարտի արվեստով Կոգամիի մակարդակից ոչ պակաս: Ի վերջո սպանվում է Կոգամիի կողմից:

Սեյու: (Հոլանդերեն)
  • Ձյոսյու Կասեյ (ճապ.՝ 禾生 壌宗 Կասեյ Ձյո:սյու:)

Հասարակական անվտանգության բյուրոյի գլխավորն է: Երևում է ինչպես միջին տարիքի կինը, բայց իրականում նա մարդ չէ, այլ կիբորգ է: Կասեյի մարմինը միայն վահանակ է: Այն կոլեկտիվ մարդկային բանականություն է, այսինքն հենց նա է «Սիվիլլա» համակարգը: Առաջարկել է Սյոգային միանալ իրեն, մերժվել է, որից հետո Մակիսիման ջարդել է նրա երկու ոտքերը և թաքցրել գանգատուփը:

Սեյու: (Հոլանդերեն)

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայքոանձնագիր (ճապ.՝ サイコパス Սայքոպասու)
Ինտերգրալ հատկություն (արտահայտություններ թվերի տեսքով կամ պատկերում համապատասխան գույներով) որոշվող մարդկանց ուղեղների ալիքների սարքերով, բնութագրում է հոգեբանական վիճակը, անձը և մարդու հանցագործություն գործելու հավանականությունը:
Հանցագործության գործակից (ճապ.՝ 犯罪係数 Խանձայկեյսու:)
Հավանականություն այն բանի, թե քաղաքացին գործել է հանցագործություն կամ հակված է այն գործելու, ինչը որոշվում է քաղաքացու սթրեսի մակարդակով և ուրիշ կենսաբանական պարամետրերով: Նրանք, որոնց հանցագործությունների գործակիցները անցյալում եղել են հաստատուն մակարդակի վրա, նույնականացվում են թաքնված հանցագործների հետ:
Սիվիլլա համակարգ (ճապ.՝ シビュラシステム Սիբյուրա Սիսուտեմու)
Համակարգ, որը մշակում է եկած տվյալները, տալով սայքոանձնագրում վերջնական թիվ: Նաև հետևյալ համակարգը կայացնում է վերջնական որոշում, հանցագործին կալանավորելու դեպքում նրա վրա ազդեցություն ունենալու թույլատրելի չափը, ղեկավարում է հանցագործության գործակիցը և անհետևանք տեղափոխում Դոմինատորը մի ռեժիմից մյուսը:
Դոմինատոր (ճապ.՝ ドミネーター Դոմինե:տա:)
Բարձր տեխնոլոգիայով զենք, օգտագործվող ոստիկանական ղեկավարների և նրանց աշակերտների կողմից, որը կարող է օգտագործվել միայն գրանցելով դեմքը և ունի մշտական կապ Սիվիլլայի հետ: Երբ ուղղում են ինչ-որ մեկի վրա, այն հաշվում է նրա հանցագործության գործակիցը և փոխում է իր վիճակը համապատասխանաբար: Նախնական վիճակում չակտիվացված ռեժիմ է անմեղ մարդկանց վնասելուց խուսափելու համար:Երբ ուղղվում է բարձր հանցագործության գործակցով (սկսած 100-ից) ինչ-որ մեկի վրա, Դոմինատորը անցնում է «Պառալիզատոր»-ի ռեժիմին, որը կրակում է չթռչող համազարկերով, պառալիզացնելով թիրախը գրավելու համար: Եթե նշանի մոտ որոշված է վտանգավոր բարձր հանցագործության գործակից (սկսած 300-ից), Դիմինանատորը միացվում է «Մահացու Էլիմինատոր» ռեժիմով («Թռչող ռեժիմ» որոշ թարգմանություններում), որը, ինչպես ակնկալվում է անվանումից, կրակում է մահացու կրակոցներով՝ դիպչելու դեպքում ոչնչացնելով թիրախը:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի բացմանը հնչում է «abnormalize» երգը, որը կատարում է Ling Tosite Sigure-ը, երկրորդ բացմանը հնչում է «Out of Control» երգը, որը կատարում է Nothing’s Carved in Stone-ը, երրորդ բացմանը հնչում է «Enigmatic Feeling» երգը, որը կատարում է Ling Tosite Sigure-ը: Առաջին փակման՝ «Namae no nai Kaibutsu»-ն, երկրորդ փակման՝ «All Alone With You»-ն, կատարում է EGOIST-ը:[2].

Սայքոպասու 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայքոպասու 2 (ճապ.՝ サイコパス սայքոպասու նի ), Production I.G ստուդիոյի սերիալ, հրապարակվել է 2014 թվականի աշնանը Fuji-TV հեռուստաալիքով, որպես Սայքոպասու սիքվելի շարունակություն: Նախորդ եթերաշրջանի հետ համեմատած, արտադրվել է ընդամենը 11 սերիա: Տարիքի սահմանափակումը՝ +16:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկա Սիմոցուկի (ճապ. 霜月 美佳 Shimotsuki Mika)

Առաջին անգամ նրա հայտնվելը կարելի է տեսնել առաջին սեզոնի 6-րդ դրվագում, որպես Օսո կանացի ակադեմիայի աշակերտուհի: Սիմոտցուկին դարձավ առաջին խմբի քրեական որոնումների անվտանգության հետաքննիչ, երբ իր ընկերուհիներից երկուսը դարձան Օրիո Րիկակոյի զոհերը, սյուժետային գծի զարգացման ընթացքում:Նա հեշտությամբ ընկնում է կասկածանքների մեջ և երբեմն կարող է վիճել Ականեի հետ, երբ հարցը հասնում է հանցագործի վճռման մասին ապագա գործողություննիերի իրագործմանը:

Սակույա Տոգանե (ճապ. 東金 朔夜 Tōgane Sakuya)

Հանցագործության գործակիցը՝ 769,8

Նոր պատժատու է, որ սկսել է աշխատել Ականեի և Միկոյի հետ երկրորդ սեզոնում: Նա ունի բարձր հանցագործության գործակից, ըստ երևույթի՝ նրան կարելի անվանել թաքնված հանցագործ: Տագանեն կախված է Ցունեմորիից, նա հավաքում է բոլոր հնարավոր տեղեկությունները նրա մասին, և մի հետաքննության ժամանակ Միկան դրանք գտնում է: Դիտավորյալ մթագնեցրել է հետաքննողների սայքոանձնագրերի գույները: Երբ Սակույան իմացավ, որ նա արհեստականորեն ստեղծված է եղել իր մայրիկի կողմից՝ Միսակո Տագանեի, երկար ժամանակ չէր կարողանում հաշտվել դրա հետ: Չնայած Միսակոն նրան ընդունել է միշտ ինչպես իր հարազատ որդուն: Վաղ մանկության ժամանակ Սակուայի մոտ դրսևորվում է դաժանություն, երբ նա ստանում էր հաճույք՝ սպանելով կենդանիներին: Դա էականորեն ազդել է նրա ապագա հոգեկան անհավասարակշռության վրա: Դեռահաս տարիքում ընկել է անչափահասների գաղութ:

Սյո Հինակավա (ճապ. 雛河 翔 Hinakawa Shō)

Նոր պատժատու է: Նա սովորաբար գործում է ամաչկոտ, ինչպես ինտրովերտը: Սյոյի համար ավելի լավ է զբաղվել հոլոգրամների դիզայնով և չհետապնդել հանցագործների:

Ջոջի Սաիկա (ճապ. 雑賀 譲二 Saiga Jōji)

Համալսարանի նախկին ուսուցչապետն է, որ դասավանդում էր կլինիկական հոգեբանութուն: Գրագետ, խորաթափանց և ուշադիր է: Երբեմն օգնում էր հետաքննիչներին, բայց այդ շփման արդյունքում նրանց հանցագործության գործակիցը փոխվեց դեպի վատ կողմը: Առաջին սեզոնում ապրում էր ինչպես ճգնավոր, որպեսզի փախչեր Սիվիլլայից: Սակայն, երբ նա օգնեց Կոգամիին գլուխ հանել Մակիշիմիի սպանության ծրագիրը, Սայիկուին ձերբակալեցին: Երկրորդ սեզոնում անցել է վերականգնում, և արդյունքում վարձված էր անալիտիկ հասարակական անվտանգության բյուրոյում:

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագ Սցենար Կտրագոտի Դրվագի ռեժիսոր Անիմացիա
Արդարության կշեռքներ Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Սուձուկի Կիյոտակա Սատո Յուձո ֆուցուձավա Դեիեմոն
Գողացող անհայտ Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Տակախասի Տոմոյա Տակախասի Տոմոյա Նակամորի Կոտարո
Սատանայական ապացույց Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Սուձուկի Կաորու Սուձուկի Կաորու Նագայա Կենտա, Կակինոուտի Նարումի
Աշխատանքի փրկություն Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Տերատո Կացումի Տակաֆուձի Սատոսի Ֆուցուձավա Դեիեմոն, Նիսիկավա Րյո, Իմաոկա Նորիյուկի, Նակատակե Մանաբու
Չարգելված խաղեր Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Կուռոսե Սատոմի Կոձիմա Կեյսուկե, Սատո Յուձո, Սուձուկի Կիյոտոկա, Սիոտանի Նաոյոսի Կավանո Տացուրո, Նակատակե Մանաբու,Կուխարա Սիգեսի, Ֆուցուձավա Դեիեմոն
Նրանք, ովքեր քարեր են նետում Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Տեռաոկա Իվաո Սատո Յուձո Կուխարա Սիգեկի, Նիսիկավա Րյո,Վատանավե Նացուկի
Գոյություն չունեցող երեխաներ Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Սայամա Կիյոկո Սիգեխարա Կացույա Հակամորի Կոտարո, Օվադա Այանո
Պատգամախոսի մտահղացում Замысел оракула Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Տերատո Կացումի Մացույամա Մասախիկո Ֆուձի Տոսիրո, սատո Յոկո, Տոկուդա Կենրո
Ամենակարող լինելու պարադոքս Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Կոբայասի Խիրոսի Կոձիմա Կեյսուկե, Իտոգա Սինտարո Հակատակե Մանաբու,Կավանո Տացուրո, Յոսիկավա Մախո, Նակամորի Կոտարո, Օվադա Այանո, Կոձիմա Կեցսուկե
Չափել հոգին Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Իտո Րյոտո Իտո Րյոտո Ֆուցուձավա Դեիեմոն, Իմաոկա Նորիյուկի, Նիսիկավա Րյո
Ո՞ր գույնը: Կումագայ Ձյուն, Ուբուկատա Տո Սիոտանի Նաոյոսի, Սայամա Կիյոկո Սատո Յուձո, Սիգեխարա Կացույա, Մացույամա Մասախիկո Տոկուդա Կենրո, Կավանո Տացուրո, Նակատակե Մանաբու, Նակամորի Կատարո, Օվադա Այանո, Յոսիկավա Մախո, Ֆուցուձավա Դեիեմոն

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]