Pollice verso

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Pollice verso կամ verso pollice, լատիներեն արտահայտություն, որը նշանակում է «բութ մատը շրջել»։ Օգտագործվում է գլադիատորական մարտերի համատեքստում։ Այսպես է կոչվում այն ժեստը, որը ցույց է տալիս հին հռոմեական ամբոխը՝ պարտված գլադիատորին մահվան դատապարտելով։ Ժեստի ճիշտ ձևը, որը նկարագրվում է pollice verso արտահայտությամբ և նրա իմաստը բազմաթիվ գիտական բանավեճերի առարկա են։

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pollice verso արտահայտությամբ նկարագրվող ժեստը պարզ չէ։ Պատմական, հնագիտական և գրական հիշատակություններից հասկանալի չէ, թե արդյոք բութ մատը դեպի վեր է ուղղված, ներքև, թե հորիզոնական դիրքում է, կամ թե ափի մեջ է թաքնված, որն արտահայտում է դրական կամ բացասական կարծիք[1][2][3]։

Յուվենալիսն իր սատիրաներում գրում է․

quondam hi cornicines et municipalis harenae
perpetui comites notaeque per oppida buccae
munera nunc edunt et, verso pollice vulgus
cum iubet, occidunt populariter…[1]

  1. ^ Յուվենալիս, Satirae 3.34-37

Эти-то вот трубачи, завсегдатаи бывшие разных
Мелких арен, в городах известные всем как горланы, —
Зрелища сами дают и по знаку условному черни,
Ей угождая, любого убьют, а с игр возвратившись,

  1. ^ Յուվենալիս «սատիրաներ», ռուսերեն թարգմանությունը՝ Դ․ Նեդովիչի և Ֆ․ Պետրովսկու

Զանգվածային մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pollice verso ժեստը մասսայականացվել է 1872 թվականին ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Լեոն Ժերոմի կողմից Pollice Verso կոչվող կտավում (սովորաբար թարգմանվում է «բութ մատերը ներքև»)։ Մեծ կտավում պատկերված է վեստալ, որը հասկացնում է գլադիատոր-մուրմիլոնին, որ հրապարակում ընկած իր հակառակորդը պետք է սպանվի։ Կտավը Ժերոմից գնեց ամերիկացի մագնատ Ալեքսանդր Թերնի Ստյուարտը (1803-1876), որն այնուհետև այն ցուցադրեց Նյու Յորքում։ Այժմ կտավը գտնվում է Արիզոնայի Ֆինիքսի արվեստի թանգարանում։

Կտավը մեծ ազդեցություն է թողել «Գլադիատոր» գեղարվեստական ֆիլմի ստեղծողների վրա։ Պրոդյուսերները ռեժիսոր Ռիդլի Սքոթին ցույց տվեցին վերարտադրված կտավը նախքան նա կկարդար սցենարը։

Aquote1.png Այս կտավն ինձ ցույց տվեց Հռոմեական կայսրությունն իր ամբողջ փառքով և ամրությամբ։ Ես միանգամից ամեն ինչ հասկացա․ ինձ դա հետաքրքրեց[4]։
- Ռիդլի Սքոթ
Aquote2.png


Pollice Verso է կոչվում նաև ավստրալացի գեղանկարիչ Նորման Լինդսեյի 1904 թվականի վիճահարույց նկարը, որտեղ պատկերված է Հիսուս Քրիստոսի խաչումը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anthony Philip Corbeill — «Thumbs in Ancient Rome: pollex as Index» in Memoirs of the American Academy in Rome 42 (1997) pp. 61–81.
  • Anthony Corbeill — Nature Embodied: Gesture in Ancient Rome (Princeton University Press, 2004) 978-0-691-07494-8
  • Desmond Morris — Gestures: Their Origin and Distribution (1979)
  • «Top 10 Myths About the Romans» at listverse.com (5 May 2008)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]