Pierce the Veil

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pierce the Veil
Ժանրերhardcore punk?, ալտերնատիվ ռոք, փոփ փանկ, Էմո, պոստ-հարդքոր, պրոգրեսիվ ռոք, էքսպերիմենտալ ռոք և փոփ ռոք
Գործունեություն2006
ԼեյբլFearless Records? և Equal Vision Records?
Պարգևներ
Կայքpiercetheveil.net
 Pierce The Veil Վիքիպահեստում

Pierce the Veil-ը ամերիկական ռոք խումբ է Սան Դիեգոյից, Քալիֆորնիա։ Այն ստեղծվել է 2006 թվականին եղբայրներ Վիք և Մայք Ֆուենտեսների կողմից, նրանց Before Today փանք ռոք խմբի (նախկինում՝ Early Times[1]) կազմալուծումից հետո։ Խմբի մյուս անդամներն են Ջեյմի Փրեսիադոն (բաս կիթառ) և Թոնի Փերրին (կիթառ)։ Pierce the Veil-ը թողարկել է երեք ստուդիո ալբոմներ և 2007 թվականին առաջին դեբյուտային ալբոմի՝ A Flair for the Dramatic-ի թողարկումից հետո հաճախ է մասնակցել շրջագայությունների։ Խումբը թողարկել է երկրորդ ալբոմը, որը կոչվում էր Selfish Machines, 2012 թվականին։ Նրանց երրորդ և ամենավերջին ալբոմը՝ Collide with the Sky-ը, թողարկվել է 2012 թվականին, և սա նրանց առաջին ալբոմն է Fearless Records-ի հետ համագործակցության շրջանակներում, որի մեջ էր մտնում առաջին հիթ սինգլը՝ "King for a Day"-ը,որը Billboard 200-ի 12 հորիզոնականում է գտնվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիները և A Flair for the Dramatic-ը (2007, 2013, 2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

Pierce the Veil-ը ստեղծվել է Մայք Ֆուենտեսի և Վիք Ֆուենտեսի կողմից 2006 թվականին, Before Today խմբի կազմալուծումից հետո։ Եղբայրները շարունակեցին միասին երգեր գրել և հետագայում մի ամբողջ ալբոմի համար բավական երգեր գրեցին։ Դեռ իրենց լեյբլ Equal Vision Records-ի հետ աշխատելիս, նրանք ինքնուրույն, պրոդյուսեր Քեյսի Բեյտսի հետ Սիեթլում, Վաշինգտոնում գրեցին և ձայնագրեցին նոր ալբոմ։ Եղբայրները թողարկեցի այս ալբոմը՝ A Flair for the Dramatic-ը Pierce the Veil նոր անվան տակ 2007 թվականի հունիսի 26-ին։ Խմբի անվանումը առաջացել է Before Today-ի ալբոմ՝ A Celebration of an Ending-ի մեջ զետեղված երկու երգերից։ Որոշ ժամանակ անց Pierce the Veil խմբին միացան երկու նոր անդամներ՝ Թոնի Փերրին (կիթառ) և Ջեյմի Փրեսիադոն (բաս կիթառ). Pierce the Veil խումբը ալբոմի թողարկումից հետո 3 ամիս ակտիվորեն շրջագայությունների մասնակցեց։ Նրանք համագործակցեցին A Day to Remember, Chiodos, From First to Last, Emery, All Time Low, Sleeping with Sirens, The Devil Wears Prada և Mayday Parade խմբերի հետ։

2007 թվականի նոյեմբերին, Pierce the Veil-ը մասնակցեց Vans Warped Tour 2007 թվականին և նաև 2008 թվականի շրջագայությանը։ Նրանք նաև 2008 թվականին մասնակցեցին Bamboozle Left փառատոնին։ Նրանց առաջին շրջակայությանը, որը կրում էր The Delicious Tour խորագիրը, մասնակցում էին Breathe Carolina, Four Letter Lie և Emarosa խմբերը։ Նրանք Bring Me the Horizon, Thursday, Four Year Strong և Cancer Bats խմբերի հետ մասնակցեցին Taste of Chaos 2009 շրջագայությանը։ Վիք և Մայք Ֆուենտեսները, ինչպես նաև Այրտոն Հարան, հաստատեցին նոր Isles & Glaciers ծրագրին մասնակցելը, որի շրջանակներում նրանք համագործակցեցին D.R.U.G.S. խմբի վոկալիստ Քրեյգ Օուենսւ և Emarosa, Dance Gavin Dance խմբերի վոկալիստ Ջոնի Քրեյգի հետ։ Isles & Glaciers-ը թողարկեց իր առաջին ալբոմը, որը կոչվում էր The Hearts of Lonely People, 2010 թվականի մարտի 9-ին։ Այնուամենայնիվ, Isles & Glaciers կազմալուծվեց, քանի որ նրան երկար կյանք չէր նախատեսված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pierce The Veil». San Diego Reader. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pierce the Veil» հոդվածին։