Pidgin
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | մեսենջեր |
Հեղինակ | Մարկ Սպենսեր |
Նախագծումը՝ | Mark Spencer? և Sean Egan? |
Գրված է՝ | C[1] |
Ինտեսֆեյս | GTK |
ՕՀ | GNU/Linux[2], BSD[2] և Windows[2] |
Առկա է | բազմալեզու[3] |
Լույս տեսավ՝ | դեկտեմբերի 31, 1998 |
Զարգացման կարգավիճակ | ակտիվ |
Արտոնագիր | GNU GPL 2+[4] |
Անվանված է | փիջին[5] |
Կայք | pidgin.im(անգլ.) |
Ելակոդ | keep.imfreedom.org/pidgin/pidgin/ |
![]() |
Pidgin (նախկինում՝ Gaim)՝ libpurple գրադարանի վրա հիմնված նամակների վայրկենական փոխանակման մոդուլային կլիենտ։ Աջակցում է հայտնի պրոտոկոլների մեծամասնությունը։ Տարածվում է GNU General Public License-ի պայմաններով։ Թույլատրում է պահպանել կոնտակտների ցուցակի օգտատերերի մեկնաբանությունները։ Կարող է մեկ մետակոնտակտի մեջ մի քանի կոնտակտներ համատեղել։
Pidgin-ը բազմապլատֆորմ ծրագրային ապահովում է, որը օգտագործում է GTK+ գրադարանը։
2005 թվականի սեպտեմբերին Google-ը պրոյեկտի գլխավոր մշակողին՝ Շոն Իգանին, վարձեց և ներառեց Google Talk-ի թիմը։
404.city Jabber-սերվերի[6] վիճակագրությամբ, 2017 թվականի ամառվա վրա Pidgin-ը XMPP-ի համար ամենահայտնի մեսենջերն է։
Անվանման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծրագիրը գրված է եղել 1999 թվականին Մարկ Սպենսերի կողմից՝ որպես Լինուքսի համար GTK+-ի գործիքակազմի օգտագործմամբ AOL Instant Messenger ծրագրի էմուլատոր։ Այն անվանված է եղել «GTK+ AOL Instant Messenger»։ Երբ America Online ընկերությունը պահանջել է ծրագրի անվանումից հանել «AOL» հապավումը, այն փոխարինվել է «Gaim» կրճատմամբ։ Սակայն հետո «AIM» ապրանքանիշը նույնպես գրանցվել է AOL ընկերության կողմից, ինչը հանգեցրեց նոր պահանջների առաջացման։
AOL/Time Warner-ի կողմից հնարավոր վտանգների և համառամիտ նախազագուշացումների անալիզից հետո, Gaim մշակողների խումբը որոշել է լիովին հրաժարվել «Gaim» անվանման օգտագործումից։ Ծրագիրը անվանափոխվել է Pidgin[7], libgaim գրադարանը՝ libpurple, իսկ կոնսոլային կլիենտ gaim-text-ը՝ Finch:
Հերթական անվանափոխումից հետո ձգձգված բետա-տարբերակների շարանը ավարտվեց՝ 2007 թվականի մայիսի 3-ին թողարկվեց Pidgin 2.0.0 տարբերակը։
Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մետակոնտակտներ
- Իրադարձությունների պրոտոկոլի գրառում
- Զրույցի պատուհանում հաշիվների բացման աջակցում
- Միաժամանակ մի քանի հաշվեհամարի միացում
- Մոդուլային կառուցվածք
- Օգտագերերի գործողությունների կարգավորվող ազդանշաններ
- GNOME-ի հետ ինտեգրացում
- Ֆայլերի փոխանակում
- Բազմապլատֆորմություն
- 2.3.0 տարբերակում ավելացվել է փակ պատուհանի դեպքում բաց չաթի պահումը
Աջակցվող պրոտոկոլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

- աջակցվում են 1.5.0 և ավելի բարձր տարբերակների կողմից
- Bonjour iChat
- Gadu-Gadu
- ICQ
- Skype՝ փլագինով[8]
- XMPP (Google Talk, LJ Talk, Gizmo5, …)
- Internet Relay Chat (IRC)
- .NET Messenger Service (MSN)
- Novell GroupWise
- OpenNAP
- OSCAR (AIM/ICQ)
- SILC
- Mail.ru Агент՝ փլագինով
- ВКонтакте՝ փլագինով[9]
- Yahoo! Messenger
- Zephyr; աջակցվում է 2.0.0beta4 և բարձր տարբերակներով
- Lotus Sametime
- QQ; 2.8.0 տարբերակում աջակցումը դադրել է
- SIMPLE
- MySpaceIM
- Jingle
- Telegram՝ փլագինով[10]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The pidgin Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 Free Software Directory
- ↑ Pidgin ծրագրի մասին
- ↑ չարորաբան — 2006.
- ↑ https://web.archive.org/web/20070408150853/http://www.pidgin.im/index.php?id=177
- ↑ Most popular jabber client https://404.city
- ↑ «Gaim Has Been Renamed Pidgin» (անգլերեն)։ OSNews։ 8 апреля 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 27 июля 2009
- ↑ «skype4pidgin/skypeweb at master · EionRobb/skype4pidgin · GitHub» (անգլերեն)։ github.com։ Վերցված է 2017-02-26
- ↑ olegoandreev (9 сентября 2014)։ «Purple VK Plugin»։ olegoandreev։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-04-ին։ Վերցված է 2018-10-06
- ↑ «majn/telegram-purple»։ GitHub։ Վերցված է 2016-09-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքէջ(անգլ.)
- Մշակողների կայք(անգլ.)
- Փլագինների ցուցակագրություն(անգլ.)
- Pidgin-ի մասին՝ ռուսերեն Archived 2008-12-02 at the Wayback Machine.
- «Pidgin 2.0» (անգլերեն)։ Ars Technica։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 2010-01-07
- «Review: Gaim instant messaging client» (անգլերեն)։ linux.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-26-ին։ Վերցված է 2010-01-07
- «Pidgin 2.3.1» (անգլերեն)։ Computers and Composition Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 2010-01-07
- Ակնարկներ
- «Пора ли менять мессенджер? Обзор некоторых альтернатив» (ռուսերեն)։ Tom's Hardware Guide Russia։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 2010-01-07
- «Обзор приложений для Linux. Часть III: коммуникационные программы»։ Tom's Hardware Guide Russia։ 16 ноября 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-05-ին։ Վերցված է 2010-01-08