Pecari

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշկախոզ
Վզնոցավոր մշկախոզ
Վզնոցավոր մշկախոզ
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Երկսմբակավորներ
Ընտանիք Մշկախոզայիններ

(Մշկախոզեր, Պեկարիներ)

Լատիներեն անվանում
Pecari



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մշկախոզ կամ Պեկարի (լատին․՝ Pecari), Մշկախոզայինների ընտանիքի (լատին․՝ Tayassuidae) ներկայացուցիչների ընդհանրական անվանումը։

Կաթնասունների դասի Երկսմբակավորների կարգի այս կենդանիները խոզերի, վարազների հետ ունեն ընդհանուր նախնիներ, քանի որ սերում են Խոզանմանների ենթակարգից։ Տեւական ժամանակ սրանք համարվել են Խոզայինների ընտանիքի ներկայացուցիչներ։ Սակայն ներկայումս առանձնացվել են Մշկախոզայինների ընտանիքի ներքո, քանի որ կան անվիճելի տարբերություններ ու փաստարկներ։ Մշկախոզերի ցեղերի մեծ մասն այլեւս գոյություն չունի։ Ի տարբերություն խոզերի 6 ցեղերի, ներկայումս գոյություն ունի մշկախոզերի 3 ցեղ։

«Պեկարի» բառը վերցված է բրազիլացի տուպի հնդկացիների լեզվից։ Այն հայերեն թարգմանվում է որպես «կենդանի, որը անտառում հաղթահարում է շատ ճանապարհներ»[1]։

Ցեղեր եւ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշկախոզերը բաժանվում են 3 ցեղերի կամ տեսակների։

Վզնոցավոր մշկախոզը համարվում էր մոնոտիպային, մինչև 2007 թվականին Հսկա մշկախոզն (լատին․՝ Pecari maximus) առանձնացրեցին որպես առանձին ցեղ[2], սակայն մեր օրերում վերջինիս կարգավիճակը կասկածի տակ է[3][4]։ Բնության պահպանության միջազգային միությունը համարում է, որ վերջինս ուղղակի Վզնոցավոր մշկախոզի հոմանիշն[5] է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мир животных (энциклопедия)
  2. Roosmalen, M.G.M.; Frenz, L.; Hooft, W.F. van; Iongh, H.H. de; Leirs, H. 2007. A New Species of Living Peccary (Mammalia: Tayassuidae) from the Brazilian Amazon. Bonner zoologische Beitrage 55(2): 105-112.
  3. Gongora, J., Taber, A., Keuroghlian, A., Altrichter, M., Bodmer, R.E., Mayor, P., Moran, C., Damayanti, C.S., González S. (2007). Re-examining the evidence for a ‘new’ peccary species, ‘Pecari maximus’, from the Brazilian Amazon. Newsletter of the Pigs, Peccaries, and Hippos Specialist Group of the IUCN/SSC. 7(2): 19-26.
  4. Gongora, J., Biondo, C., Cooper, J.D., Taber, A., Keuroghlian, A., Altrichter, M., Ferreira do Nascimento, F., Chong, A.Y., Miyaki, C.Y., Bodmer, R., Mayor, P. and González, S. (2011). Revisiting the species status of Pecari maximus van Roosmalen et al., 2007 (Mammalia) from the Brazilian Amazon. Bonn Zoological Bulletin 60(1): 95-101.
  5. Pecari tajacu (Collared Peccary)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pecari» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pecari» հոդվածին։