Passé composé ժամանակաձև
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Passé composé-ն (ֆրանսերեն արտաբերությունը՝ [pase kɔ̃poze], բաղադրալ անցյալ ժամանակաձև, անգլ.՝ compound past ) ժամանակակից ֆրանսերենում ամենաշատ գործածվող անցյալ ժամանակաձևն է։ Այն ցույց է տալիս խոսելու պահից առաջ կամ էլ անցյալի որևէ (հավանաբար անհայտ) ժամանակահատվածում ավարտված գործողություն։ Passé composé-ն համապատասխանում է հայերեն վաղակատար ներկա կամ անցյալ կատարյալ ժամանակաձևերին (J'ai parlé, թրգ․՝ Ես խոսել եմ կամ Ես խոսեցի) ։ Passé composé-ն կազմվում է օժանդակ բայի (avoir կամ être) և բայի անցյալժամանակի դերբայի (Participe passé) օգնությամբ։
Խոնարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Passé composé ժամանակաձևը կազմվում է օժանդակ բայի (հիմնականում avoir/ունենալ) և անցյալ դերբայի օգնությամբ։ Երբ passé composé-ն կազմվում է être օժանդակ բայի օգնությամբ, անցյալ դերբայը համաձայնեցվում է ենթակայի հետ, և կառույցի ձևը (և իմաստը) պասիվ է, այսինքն՝ ուղիղ խնդիր չկա։
Passé composé-ն սովորաբար թարգմանվում է հայերեն որպես անցալ կատարալ՝ ես տեսա, կամ որպես վաղակատար ներկա՝ ես տեսել եմ ։
- J'ai vu quelque chose (Ես տեսել եմ ինչ-որ բան /ես տեսա ինչ-որ բան)
- Tu as parlé de quelque chose (Դու ինչ-որ բանից խոսել ես/ դու ինչ-որ բանից խոսեցիր)
- Le garçon est sorti (Տղան գնացել է /տղան գնաց)
Օժանդակ բայը կարող է նույն կերպ գործածվել ցանկացած ժամանակաձևով՝ կազմելով ֆրանսերենի բաղադրյալ ժամանակաձևերը։
Avoir օժանդակ բայ
[խմբագրել | խմբագրել կոդը]Passé composé ժամանակաձևի կազմութան մեջ սովորաբար avoir (ունենալ) օժանդակ բայն է գործածվում, որի դեպքում համաձայնեցում չի կատարվում (բացառությամբ որոշ դեպքերի, որոնց մասին ներկայացված է ներքևում, իսկ որոշ դեպքերում être (լինել) բայն է օգտագործվում)։
Avoir բայի խոնարհումը անցյալ դերբայի (participe passé-ի) հետ. '
j ai vu (ես տեսել եմ/տեսա) | nous avons vu (մենք տեսել ենք/տեսանք) |
tu as vu (դու տեսել ես/տեսար) | vous avez vu (դուք տեսել եք/տեսաք) |
il/elle/on a vu (նա տեսել է/տեսավ) | ils/elles ont vu (նրանք տեսել են/տեսան) |
Être օժանդակ բայ
[խմբագրել | խմբագրել կոդը]Passé composé ժամանակաձևի կազմության մեջ être օժանդակ բայի գործածության դեպքում կատարվում է համաձայնեցում, այն է՝ անցյալ դերբայը թվով և սեռով համաձայնեցվում է ենթակայի հետ։ Ստորև բերված է այն բայերի ցանկը, որոնց passé composé ժամանակաձևը (անանցողական գործածում) կազվում է être օժանդակ բայի օգնությամբ (մնացած բոլոր բայերը խոնարհվում են avoir օժանդակ բայի օգնությամբ ).
- Devenir – դառալ – (être) devenu(e)(s)
- Revenir – վերադառալ – (être) revenu(e)(s)
- Monter –բարձրաալ – (être) monté(e)(s)
- Rester – մնալ – (être) resté(e)(s)
- Sortir – գնալ – (être) sorti(e)(s)
- Venir – գալ – (être) venu(e)(s)
- Aller – գնալ – (être) allé(e)(s)
- Naître – ծնվել – (être) né(e)(s)
- Descendre – իջնել – (être) descendu(e)(s)
- Entrer – մտնել/ներս գալ – (être) entré(e)(s)
- Retourner – վերադառալ – (être) retourné(e)(s)
- Tomber – ընկնել – (être) tombé(e)(s)
- Rentrer – նորից ներս գալ– (être) rentré(e)(s)
- Arriver – ժամանել – (être) arrivé(e)(s)
- Mourir – մահանալ – (être) mort(e)(s)
- Partir – լքել/հեռանալ – (être) parti(e)(s)
- Repartir – նորից հեռանալ – (être) reparti(e)(s)
- Décéder – վախճավել– (être) décédé(e)(s)
- Passer – անցնել/գնալ – (être) passé(e)(s)
Être օժանդակ բաի խոնարհումը անցալ դերբայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]je suis né(e) (ես ծնվել եմ/ծնվեցի) | nous sommes né(e)s (մենք ծնվել ենք/ծնվեցինք) |
tu es né(e) (դու ծնվել ես/ծնվեցիր) | vous êtes né(e)s (դուք ծնվել եք/ծնվեցիք) |
il/elle/on est né(e) (նա ծնվել է/ծվեց) | ils/elles sont né(e)s (նրանք ծնվել են/ծվեցին) |
Être օժանդակ բայը գործածվում է անանցողական բայերի հետ, որոնք սովորաբար ցույց են տալիս շարժում կամ վիճակի փոփոխություն։ Քանի որ այս բայերից մի քանիսը կարող են օգտագործվել նաև որպեսանցողական բայեր , être-ի փոխարեն դրանց հետ գործածվում է avoir օժանդակ բայը։ Այս դեպքում փոխվում է նաև բայի իմաստը և այն ունենում է ուղիղ խնդիր, օրինակ.՝
- Il est sorti (նա գնացել է / գնաց)
- Il a sorti un outil pour le réparer (նա մի գործիք է հանել/հանեց դա սարքելու համար)
Անդրադարձ ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի հավելումն վերը նշված բայերի, բոլոր անդրադարձ/դերանվանական բայերի հետ ևս օգտագործվում է être օժանդակ բայը։ Օրինակ․՝
- Je me suis lavé(e), Je ne me suis pas lavé(e)'' (=Ես լվացվել եմ/լվացվեցի, ես չեմ լվացվել/չլվացվեցի )
Participe passé-ի (անցալ դերբայի) կազմությունը ֆրանսերենում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին խմբի բայերի (-ER վերջավորությամբ) և aller բայի անցյալ դերբայը կազմվում է -er վերջավորության փոխարեն ավելացնելով -é ։ Ինչպես․՝
parler (խոսել) - er + é = parlé (խոսել/խոսեց-) arriver (ժամանել) - er + é = arrivé (ժամանել/ժամանեց-) manger (ուտել) - er + é = mangé (կերել/կերա-)
Երկրորդ խմբի բայերի (-IR վերջավորությամբ) անցյալ դերբայը կազմվում է -ir վերջավորության փոխարեն ավելացնելով -i : Ինչպես․՝
finir (ավարտել) - ir + i = fini (ավարտել/ավարտեց-) choisir (ընտրել) - ir + i = choisi (ընտրել/ընտրեց-) grandir (մեծանալ) - ir + i = grandi (մեծացել/մեծաց-)
Երրորդ խմբի բայերի (-RE վերջավորությամբ) անցյալ դերբայը կազմվում է -re վերջավորության փոխարեն ավելացնելով -u : Ինչպես․՝
pendre (կախել) - re + u = pendu (կախել/կախեց-) vendre (վաճառել) - re + u = vendu (վաճառել/վաճառեց-) entendre (լսել) - re + u = entendu (լսել/լսեց-)
- Անցալ դերբայի անկանոն ձևերը պետք է հիշել առանձին։ Դրանք են.՝
acquérir: acquis (ձեռք բերել/գնել) apprendre: appris (սովորել) atteindre: atteint (հասնել) attendre: attendu (սպասել) avoir: eu (ունենալ) boire: bu (խմել) comprendre: compris (հասկանալ) conduire: conduit (վարել) connaître: connu (իմանալ) construire: construit (կառուցել) courir: couru (վազել) couvrir: couvert (ծածկել) craindre: craint (վախենալ) croire: cru (հավատալ) décevoir: déçu (խաբել/մոլորեցնել) découvrir: découvert (հայտնաբերել) devoir: dû (անհրաժեշտ/պարտավոր լինել) dire: dit (ասել) écrire: écrit (ասել) être: été (լինել) faire: fait (անել) instruire: instruit (սովորեցնել/պատրաստել) joindre: joint (միանալ) lire: lu (կարդալ) mettre: mis (դնել) offrir: offert (առաջարկել) ouvrir: ouvert (բացել) paraître: paru (հայտնվել) peindre: peint (ներկել) pouvoir: pu (ունակ լինել) prendre: pris (վերցնել) produire: produit (արտադրել) recevoir: reçu (ստանալ/ընդունել) savoir: su (իմանալ) souffrir: souffert (վիրավորել) surprendre: surpris (զարմանալ) suivre: suivi (հետևել) tenir: tenu (բռնել, պահել) venir: venu (գալ) vivre: vécu (ապրել) voir: vu (տեսնել) vouloir: voulu (ցանկանալ)
Դերբայի և խնդրի համաձայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսերենում բաղադրյալ ժամանակաձևերում անցյալ դերբայը համաձայնեցվում է գործողոթյան խնդրի հետ։ Ֆրանսերենում համաձայնեցումը կատարվում է անցալ դերբային -e ավելացնելով, եթե տվյալ ենթակայի կամ ուղիղ խնդրի քերականական սեռը իգական է, և -s ավելացնելով, եթե այն հոգնակի է։ (Պետք է նկատի ունենալ, որ առաջին և երկրորդ խմբի բայերի անցալ դերբայը ավարտվում է ձայնավորով, հետևաբար արական և իգական, եզակի և հոգնակի ձևերը բոլորը նույն կերպ են արտաբերվում։ Երրորդ խմբում կան անցյալ դերբայներ, որոնք համր բաղաձայն հնչյուով են ավարտվում, օրիակ.՝ mis, fait : Այս դեպքում արտաբերությունը փոխվում է։ )
- Անցյալ դերբայը գրեթե միշտ համաձայնեցվում է եթակայի հետ, երբ օժանդակ բայը être-ն է(առանձին դեպքեր կարող են ներկայացնել դերանվանական բայերը), կամ էլ երբ անցյալ դերբայը գործածվում է որպես ածական (որը, ըստ էության, նույն դեպքն է)։
- Երբ օժանդակ բայն էavoir-ը, անցյալ դերբայը համաձայնեցվում է ուղիղ խնդրի հետ, եթե վերջինս նախադասության մեջ նախորդում է անցյալ դերբային։
Օրինակներ :
- Les hommes sont arrivés. (Տղամարդիկ ժամանել են/ժամանեցին)
- Այս դեպքում անցյալ դերբայը համաձայնեցվում է, և դրան ավելանում է -s, քանի որ օժանդակ բայը être-ն է (անցյալ դերբայը հանդես է գալիս որպես ստորոգելի)։
- Les filles sont venues. (Աղջիկները եկել են/եկան)
- Կրկին համաձայնեցում է կատարվում, քանի որ օժանդակ բայը être-ն է։ Անցյալ դերբային ավելացավ -e, քանի որ ենթական իգական սեռի է, և ավելացավ -s , քանի որ այն հոգնակի է (անցյալ դերբայը հանդես է գալիս որպես ստորոգելի)։
- Nous sommes levé(e)s. (Մենք արթնացել ենք/արթնացանք)
- Փակագծերում տրված հավելյալ -e-ն գործածվում է, եթե խոսքն իգական սեռին պատկանող որևէ խմբի մասին է (այսինքն՝ եթե Nous-ն իգական սեռի է)
- J'ai vu la voiture. (Ես տեսել եմ մեքենան/տեսա)
- Je l'ai vue. (Ես դա տեսել եմ/տեսա)
- Օժանդակ բայը avoir-ն է, բայց համաձայնեցում կատարվում է, քանի որ ուղիղ խնդիրը ՝ l' -ն , նախորդում է անցյալ դերբային՝ vue-ին։
- Les voitures que j'ai vues étaient rouges. (Մեքենաները, որոնք ես տեսել եմ/տեսա, կարմիր էին)
- Որոնք/que հարաբերական դերանունը վերաբերում է մեքենաներին/Les voitures (նախադասության ուղիղ խնդրին) և կրկին դրված է անցյալ դերբայից/vues առաջ, այդ պատճառով էլ համաձայնեցում է կատարվում (les voitures sont vues)։
- Où sont mes lunettes ? Où est-ce que je les ai mises ? (Որտեղ է իմ ակնոցը։ Որտեղ եմ ես այն դրել/դրեցի)
- les-ն վերաբերում է mes lunettes-ին, որն էլ երկրորդ նախադասության համար հանդես է գալիս որպես ուղիղ խնդիր և դրված է անցյալ դերբայից՝ mises-ից առաջ։ Նշանակում է՝ համաձայնեցում է կատարվում։
- Voilà l'erreur que j'ai faite. (Ահա սխալը, որը ես թույլ էի տվել/թույլ տվեցի)
- Que հարաբերական դերանունը վերաբերում է ուղիղ խնդրին՝ l'erreur-ին, որն էլ եզակի և իգական սեռի գոյական է։)