Origin

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
Տեսակvideo game distribution platform?
ՀեղինակElectronic Arts
Նախագծումը՝Electronic Arts
Գրված է՝Qt[1]
ԻնտեսֆեյսQt
ՕՀWindows և մաքՕՍ
Լույս տեսավ՝հունիսի 3, 2011
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքorigin.com
 EA Origin Վիքիպահեստում

Origin, Electronic Arts ընկերության թվայնացված դիստրիբուտը, ինչը հնարավորություն է տալիս օգտատերերին ձեռք բերել համակարգչային խաղերը և ներբեռնել շնորհիվ Origin հաճախորդի։ 2011 թվականի հուլիսի 3-ին EA Store վերանվանվեց և դարձավ Origin։ 2011 թվականին Electronic Arts ընկերությունը հայտարարեց, որ ցանկանում է անել այնպես, որ Origin համապատսխանի իր գլխավոր հակառակորդ Steam՝ խաղերի ինքնաթարմացում, նվաճումներ և կրոսպլատֆորմային խաղեր[2]։ Origin-ին օգտագործում է սոցալիկան ֆունկցիաներ, ինչպիսին են օրինակ՝ պրոֆիլի ղեկավարում, շփումներ ընկերների հետ չատում և այլն[3]։ Ներկապահին այն ունի ինքնաթարմացման հնարավորություն, խաղերի պահպանում ամպային պահեստում, շփումներ չատում։ 2013 թվականին Origin-ում գրանցվեցին ավելի քան 50 միլլիոն մարդ[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

EA Downloader-ը թողարկվել է 2005 թվականի վերջին[5]։ 2006 թվականի նոյեմբերին այն փոխորինեց EA Link-ի, որի հետ մեկ տեղ ավելացան թրեյլերի և դեմո-տարբերակի առաքում։ 2007 թվականի սեպտեմբերին այն ևս մեկ անգամ փոխարինվեց և միավորվեց EA Store խանութի և EA Download Manager-ի հետ[6]։ Օգտատերը գնումը կատարում էր EA Store կայքում, իսկ ներբեռնումը EA Download Manager-ով[7]։ EA Link-ից գնված խաղերը նույնպես կարելի էր ներբեռնել EA Download Manager-ի օգնությամբ[8]։ 2011 թվականի հուլիսի 3-ին խանութները միավորվեցին և սկսեցին հանդես գալ Origin անունով[9]։

EA ձեռք բերեց Origin բրենդը, երբ գնեց Origin Systems 1992 թվականին։ Origin Systems-ն խոշոր խաղային ստուդիա էր 1980-ական և 1990-ական թվականներին։ Ստուդիաի կողմից թողարկված հայտնի խաղերից են՝ Ultima, Wing Commander և Crusader[10]։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Origin խանութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Origin խանութը օգտատերերին թույլ է տալիս ամբողջ գնով գնել Electronic Arts-ի խաղերը։ Originին երաշխավորում է գնումից հետո բազմաթիվ ներբեռնումների հնարավորություն առանց սահմանափակման։

Origin հաճախորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Origin-ի հաճախորդը, իր հերթին ծրագրային ապահովում է, որը թույլ է տալիս օգտատիրոջը ներբեռնել խաղեր, ընդլայնող փաթեթներ և այլն։ Origin հաճախորդը ծրագրավորված է այնպես որպեսզի նման լինի իր հակառակորդ Steam-ին[11]։

Origin Mobile[խմբագրել | խմբագրել կոդը]

Electronic Arts-ը պլանավորում է թողարկել Origin-ի բջջային տերբերակը և նվաճումներ կհամաձայնվեցվեն երկու պլատֆորմներում էլ[12]։

Origin Access[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին EA-ը թոողարկեց սերվիս իր խաղերին հասանելիություն տալու համար։ Օգտատերերը կարող են գնել ամենամսյա կամ տարեկան բաժանորդագրություն և դրանով ստանալ հասանելիություն մեծ թվով խաղերի։ Origin Access-ը գնելու դեպքում բաժանորդագրվողը ստանում է 10% զեղչ ողջ գնումների համար[13]։ Սկսած 2018 թվականի մարտից, Origin Access ներկայացնում է խաղեր մշակված Warner Bros. Interactive Entertainment-ի կողմից և պատրաստվում է ավելացնել այլ հրատարակությունների խաղերը, այդ թվում նաև ինդի-խաղեր[14]։

E3 2018 ցուցահանդեսի ընթացքում EA ցուցադրվեց Origin Access նոր մակարդակ՝ «Origin Access Premier», որը թույլ է տալիս խաղալ ապագաի խաղերը ավելի վաղ քան մնացած խաղացողները[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://gpl.ea.com/eaapp.html
  2. «PDF E3 2011 Investor Presentation» (PDF). Electronic Arts. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  3. Whitehead, Thomas (2012 թ․ հոկտեմբերի 23). «The Wii U Nintendo Network Will Connect to EA's Origin». Nintendo Life. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Jackson, Mike (2013 թ․ հուլիսի 23). «EA Origin passes 50 million users milestone». CVG. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  5. «EA soft-launches Link». GameSpot. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Electronic Arts Closes EA Link Service, Unveils EA Store». GamaSutra. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. «EA Store». Electronic Arts. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 18-ին.
  8. «Footnote on EA Link's website». Electronic Arts. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին. «All your EA Link games will continue to work and can be downloaded again at any time using the new EA Download Manager»
  9. EA launches Origin
  10. Varney, Allen (2005 թ․ հոկտեմբերի 11). «The Conquest of Origin». The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  11. «New Features in Origin 9.3|EA Help». Help.ea.com. 2013 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «Origin for mobile FAQs». Electronic Arts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  13. «Origin». www.origin.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  14. Sinclair, Brendan (2018 թ․ մարտի 8). «EA adds WBIE to Origin Access». GamesIndustry.biz. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  15. «EA announces Origin Access Premier, subscription for PC games». Polygon. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.