Oasis of the Seas

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Oasis of the Seas, 2010 թվական
Oasis of the Seas փրկարար մակույկը, որը կարող է տեղափոխել 370 մարդ

Oasis of the Seas, («Ծովերի օազիս»), «Oasis» դասի առաջին նավն է, կառուցման պահին՝ 2008 թվականին, աշխարհում ամենամեծ նավն էր։ Նրա երկարությունը կազմում է 360 մ, լայնությունը՝ 47 մ, բարձրությունը, հաշված ջրի մակարդակից, կազմում է 72 մ: «Ծովային օազիս»-ի կառուցումը սկսվել է Ֆլորիդայում 2006 թվականին, ավարտվել 2009-ին, ծախսվել է ուղիղ 1 միլիարդ դոլար։ Նավը կառուցված է ֆինական Aker Finnyards նավաշինարանում Royal Caribbean International-ի պատվերով: Իր առաջին նավարկությունը կատարել է 2009 թվականի դեկտեմբերի 5-ին: Նավը կարող է տեղափոխել 225 տոննա բեռ, և նրա արագությունը կարող է հասնել 22,6 ծովային հանգույցի: Նավը կարող է տեղավորել 6400 ուղևոր և 2160 աշխատակից: Այս նավում կա ջրային ամֆիթատրոն, սահադաշտ, խաղատուն, 4 լողավազան, սպորտային հրապարակներ, մանկական հրապարակ: Առաջին անգամ ամբողջ աշխարհում նավի վրա գոյություն ունի զբոսայգի, որտեղ կան մի քանի հազար տեսակ կենդանի բույս և ավելի քան հիսուն ծառ: Ծովերի Օազիսը հինգ անգամ մեծ է Տիտանիկ նավից: Նավի մի ծայրից մյուսը գնալու համար աշխատում են փոքրիկ ավտոբուսներ։

Առաջին նավարկության ժամանակ մեկ շաբաթյա կրուիզի ծրագրում ներառված էին Սենթ-Թոմաս, Սինտ Մաարտեն և Բահամյան նավահանգիստներ։ Այդ պահին միայն այդ երեք նավահանգիստները կարող էին ընդունել այդպիսի մեծ նավ։ Այն շուրջ տարին կատարում է կրուիզներ Կարիբյան ծովում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]