Nothing Phone 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nothing Phone 1

Nothing Phone 1, Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, մշակված Nothing Technology ընկերության կողմից։ Սմարթֆոնի ցուցադրվեց 2022 թվականի մարտի 23-ին[1]։ Իսկ սմարթֆոնը վաճառքի հանվեց 2022 թվականի հուլիսի 21-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nothing ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին, OnePlus-ի համահիմնադիր Կառլ Պեյի կողմից։ Նոր ընկերության նպատակը՝ մարդկանց և տեխնոլոգիաների միջև խոչնդոտների հեռացումն է, նոր ապագա ստեղծելու միտումով[2]։

Դրանից հետո Nothing ընկերությունը թողարկեց իր առաջին ապրանքնիշը «Nothing Ear (1)» անլար ականջակալները։ Դրանից հետո ընկերություն հայտնեց, որ սկսում է գործընկերությունը Qualcomm-ի հետ, ինչն էլ թույլ էր տալիս օգտագործել Qualcomm-ի չիպերը իր ապագա սարքերում[3]։

Տեխնիկական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնի ետնամասը

Nothing Phone 1 ունի թափանցիկ դիզայն, ինչպես Nothing Ear (1) ականջակալները։ Սմարթֆոնը բաղկացած է 400 բաղադրիչներից։ Այն ունի հարթ կողեր՝ ինչպես iPhone 12-ը։ Սմարթֆոնը ունի փոշուց և ջրից IP53 պաշտպանության մակարդակ[4]։

Nothing Phone 1-ի հիմնական տարբերությունը մնացած սմարթֆոններից կայանում է՝ թափանցիկ հետմասում, որը հագեցած է LED լուսավորությամբ։ Այն կազմված է 900 փոքրիկ լուսային դիոդներից, որոնք օգտագործում են Glyph ինտերֆեյս, որպեսզի հետնամասի լուսային դիոդները լուսավորվեն համաժամանակյա սմարթֆոնի ձային հետ։ Լուսային դիոդները լուսավորվում են նաև ցույց տալով սմարթֆոնի մարտկոցի կարգավիճակը։

Սմարթֆոնի շրջանակը բաղկացած է այլումինային խառնուրդից՝ որոշակի պլաստիկ բաղադրիչների հավելումով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]