OnePlus

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
OnePlus
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված էդեկտեմբերի 16, 2013
ՀիմնադիրPete Lau? և Carl Pei?
ՎայրՇենժեն, Գուանդուն, Չինաստան
Երկիր Չինաստան
Գլխավոր անձինքՊիտ Լուի
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն
Հասույթ1,9 մլրդ $ (2019)
Աշխատողների թիվ2700 մարդ (2019)
Մայր ընկերությունBBK Electronics
Կայքoneplus.com
 OnePlus Վիքիպահեստում

OnePlus, չինական ընկերություն։ Հանդիսանում է BBK Electronics-ի ստորաբաժանում։ Կազմակերպության հիմնական նպատակը BBK Electronics-ի սմարթֆոնների տարածումն է՝ Չինաստանի սահմաններից դուրս։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Շենժեն քաղաքում (Գուանդուն նահանգ, ՉԺՀ)[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը ստեղծվել է 2013 թվականի դեկտեմբերին OPPO ընկերության նախկին փոխնախագահի կողմից։ OPPO-ն նույնպես զբաղվում է սմարթֆոնների և բջջային հեռախոսների արտադրությամբ։ Իր առաջին սմարթֆոնի արտադրության ժամանակ OnePlus-ը բացառիկ լիցենզային համաձայնագիր է կնքել Cyanogen Inc. կազմակերպության հետ, որն իրենից ենթադրում էր ընկերության սմարթֆոնների վրա հատուկ «CyanogenMod» ծրագրային ապահովման տեղադրում և վերջինիս ապրանքանիշը Չինաստանի սահմաններից դուրս օգտագործելու իրավունք։

OnePlus իր առաջին սմարթֆոնը ներկայացրել է 2014 թվականի ապրիլի 23-ին[2]։ 2014 թվականի դեկտեմբերին ընկերությունը հայտարարել է Հնդկաստանի տարածքում բացառապես Amazon-ի միջոցով իր սմարթֆոնների վաճառքը սկսելու մասին[3], ինչպես նաև հայտարարել է շուրջ 25 սպասարկման պաշտոնական կենտրոնների բացման պլանների մասին։ Սակայն սմարթֆոնների վաճառքը ժամանակավորապես դադարեցվել էր Micromax Mobile ընկերության կողմից դիմում ներկայացնելու պատճառով, որտեղ կազմակերպությունը պնդում էր այն մասին, որ OnePlus խախտել է Micromax Mobile-ի կողմից CyanogenMod ծրագրային ապահովում ունեցող ապրանքների տարածման բացառիկ իրավունքը Հարավային Ասիայի տարածքում[4][5]։ Այդ դեպքերից հետո OnePlus-ը ստեղծեց նոր` OxygenOS իր ֆիրմային ծրագրային ապահովումը OnePlus One սմարթֆոնի համար[6]։ 

Սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • OnePlus One
  • OnePlus  2
  • OnePlus X
  • OnePlus 3
  • OnePlus 3T
  • OnePlus Bullets V2 (ականջակալներ)[7]
  • OnePlus 5[8]
  • OnePlus 5T
  • OnePlus 6
  • OnePlus 6T
  • OnePlus 7
  • OnePlus 7 Pro
  • OnePlus 7T
  • OnePlus 7T Pro

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Xiang Tracey։ «Chinese Smartphone Startup OnePlus Aims at Developed Markets»։ TechNode 
  2. «Meet the One, OnePlus' $299 Nexus killer»։ Engadget 
  3. «OnePlus One launched in India for $355 on Amazon»։ GSMArena 
  4. «OnePlus One Sales Reportedly Halted By Delhi High Court After Micromax Plea»։ NDTV։ Վերցված է փետրվարի 3, 2015 
  5. «OnePlus to Delhi High Court: Micromax's Cyanogen OS Is Different»։ NDTV Gadgets։ Վերցված է փետրվարի 3, 2015 
  6. «OnePlus releases OxygenOS for the OnePlus One»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-22-ին։ Վերցված է 2017-07-09 
  7. «OnePlus Bullets V2: качественные наушники за $20»։ androidlime.ru։ Վերցված է 2016-08-26 
  8. «OnePlus 5»։ oneplus.net։ Վերցված է 2017-06-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]