New Look (հագուստի ոճ)
New Look (անգլ. թարգմանաբար՝ «նոր տեսք»[1]), հագուստի էլեգանտ, կանացի, ռոմանտիկ ոճ, որն առաջարկել է Քրիստիան Դիորը 1947 թվականին։
Ներկայացնում է «իդեալական կնոջ» կերպարը՝ բարակ իրանով, փխրուն ուսերով, նրբագեղ ազդրերով։ «New Look»-ին բնորոշ են մոդելների ձևի կոնկրետությունը (երեք առաջատար ուրվագիծ՝ «լայն կախված», «օվալաձև», «ուղիղ»), աքսեսուարների մանրակրկիտ ընտրությունը։
Ստեղծման պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1920-30-ական թվականներին ձևավորվել է արմատապես նոր տիպի կին՝ ակտիվ, վճռական մարզիկ, որը տղամարդկանց չափ աշխատում էր, իսկ երեկոները՝ առանց հանգստանալու պարում ժամանակակից պարեր։ Նորաձև էր արևայրուքը, նրբագեղ մարմինը և կարճ սանրվածքը։ 1940-ական թվականներին այս պատկերը դարձել է ավելի «խիստ», քանի որ եվրոպական և ամերիկյան երկրների կանայք զգացին պատերազմի դժվարությունները։ Ինչպես սովորաբար լինում է նորաձևության պատմության մեջ, ճգնավորության ժամանակաշրջանին հաջորդել է շռայլ շքեղության դարաշրջանը՝ Քրիստիան Դիորի առաջարկած ոճը նախորդ շրջանի խստության ու չափավորության արձագանքն էր[2]։
Քրիստիան Դիորի առաջարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաձևության դիզայները չի կատարել ոչ մի հեղափոխություն․ նրա «New Look»-ը միայն մոռացված նրբագեղությունն ու առեղծվածայինը վերադարձնելու փորձ էր։ Նորաձև դարձան կորսետները՝ գոտկատեղը ձգելով մինչև 50 սմ, վերածնվել է կրինոլնի (բարակ օղակապերով լայն շրշազգեստ) և նեղ, ձգող կրծքալի կիրառությունը։ Մեկ հագուստ կարելու համար Դիորն օգտագործում էր 9-72 մետր կտոր, որոնք կշռում էին մինչև 30 կիլոգրամ։
«New Look»-ը քննադատել են այն մարդիկ, որոնք այն համարել են չափազանց շռայլ՝ սկսած տնային տնտեսուհիներից մինչև Դիորի գործընկերները՝ Բալենսիագան և Կոկո Շանելը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հավաքածուի ցուցադրությունը բացառիկ հաջողության էր արժանանում, քանի որ ոճն ստեղծել է կնոջ բոլորովին նոր կերպար, որը հոգնել էր պատերազմի դժվարություններից և, ի վերջո, հնարավորություն էր ստացել լինել կանացի, էլեգանտ և թույլ։
Դիորն ասել է[3]․
«New Look»-ը հայտնի էր նույնիսկ ԽՍՀՄ-ում, թեպետ «կեղծ-բուրժուական» տեսքով, սակայն այն չի կարողացել դառնալ առաջատար խորհրդային նորաձևության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ new look — Den Danske Ordbog
- ↑ Paquita Paquin (2012). «Défilé Christian Dior Printemps-Eté 2013 - Prêt-à-porter Femme - Paris». puretrend.com. Fashion Week. Վերցված է 25 octobre 2012-ին.
{{cite web}}
: Unknown parameter|jour=
ignored (օգնություն); Unknown parameter|lien auteur=
ignored (օգնություն) - ↑ Christian Dior: A Look At French Fashion's Biggest Icon
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Л. Кибалова, О. Гербенова, М. Ламарова. Иллюстрированная энциклопедия моды. — Прага, 1987.