Neiokõsõ
Արտաքին տեսք
| Neiokõsõ | |
|---|---|
Neiokõsõ Եվրատեսիլ 2004 երգի մրցույթում | |
| Հիմնական տվյալներ | |
| Նաև հայտնի է որպես | 270 |
| Երկիր | |
| Ժանրեր | ժողովրդական, ազգային երաժշտություն |
| Գործունեություն | 2002–2005 |
| Լեյբլ | Global Music |
| Անդամներ | |
| Anu Taul • Triinu Taul • Astrid Böning • Diana Põld • Kadri Tiisel | |
| Նախկին անդամներ | |
| Peeter Jõgioja (2002—2004) | |
Neiokõsõ, էստոնական ժողովրդական խումբ, որը «Tii» («Ճանապարհ») երգով Էստոնիան ներկայացրել է Եվրատեսիլ 2004 երգի մրցույթում (Ստամբուլ, Թուրքիա)։ Երգը կատարվել է վիրուերեն լեզվով։
Եվրատեսիլ 2004
[խմբագրել | խմբագրել կոդը]«Tii» երգը (հեղինակներ՝ Պրիյտ Պայուսաար (էստ․՝ Priit Pajusaar), Գլեն Պիլվրե (էստ․՝ Glen Pilvre) և Աապո Իլվես (էստ․՝ Aapo Ilves)) կիսաեզրափակչում զբաղեցրել է 11-րդ տեղը (57 միավոր), ինչը Neiokõsõ խմբին հնարավորություն չի տվել անցնել եզրափակիչ փուլ։ Այդ պահին դա Եվրատեսիլում Էստոնիայի ամենավատ արդյունքն էր[1]։
«Tii» սինգլը թողարկվել է Global Music ընկերության կողմից։
Եվրատեսիլից մեկ տարի անց խումբը լուծարվել է։
Կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անու Տաուլ - վոկալ
- Տրիյնու Տաուլ - վոկալ
- Աստրիդ Բյոնինգ - վոկալ
- Դիանա Պիլդ - վոկալ
- Կադրի Տիյզել - վոկալ
Նախկին անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պեետեր Յիգիոյա - հարվածային գործիքներ (խմբից հեռացել է Եվրատեսիլից հետո)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Tii» (2004)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-05-29 Wayback Machine
- Խմբի մասին Արխիվացված 2008-01-22 Wayback Machine (էստոներեն)
- Ելույթը Եվրատեսիլում
- Պրոֆիլը Last.fm կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Neiokõsõ» հոդվածին։ |
|