Motor Trend

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Motor Trend
անգլ.՝ Motor Trend[1]
Изображение логотипа
1971 Vega Car of the Year Ad.jpg
Տեսակհանդես և կայք
Ժանրautomobile magazine?
Լեզուանգլերեն[1]
Հիմնադրվել է1949
ՀրատարակիչMotor Trend Group?
ԳրասենյակԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ISSN0027-2094
OCLC1696683
Կայքmotortrend.com(անգլ.) և motortrend.com

Motor Trend, ավտոմեքենաների ամերիկյան ամսագիր՝ հիմնադրված 1949 թվականի սեպտեմբերին Լոս Անջելես քաղաքում։ Հրատարակչության ամենամսյա տպաքանակը կազմում է ավելի քան մեկ միլիոն օրինակ[2]։

Ամսագիրը նվիրված է հայրենական և արտասահմանյան արտադրության մեքենաներին՝ նրանց սպառողական որակների, համեմատական թեստերի, հարցազրույցների, ավտոսպորտի աշխարհից նորությունների, նոր մեքենաների ներկայացման, տարբեր մոդելների տեխնիկական առանձնահատկությունների շեշտադրմամբ և բոլոր այն թեմաների ներկայացմամբ, որոնք այս կամ այն կերպ կապված են ավտոմեքենաների արդյունաբերության հետ։ Բացի այդ՝ հրատարակությունը հրապարակում է ավտոմեքենաների սեփական վարկանշային աղյուսակը՝ «Motor Trend Car of the Year» անվամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Motor Trend» ավտոմեքենաների հրատարակչությունը հիմնադրվել է Լոս Անջելես քաղաքում (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ) 1949 թվականին[3]։ Ամսագրի առաջին համարը «The Magazine for a Motoring World» անունով հրատարակվել է Petersen Publishing Company հրատարակչության կողմից։ Ավելի ուշ՝ 1998 թվականին, հրատարակության իրավունքները վաճառվեցին EMAP հրատարակչական տանը (այժմ՝ Ascential), որը վերավաճառեց դրանք Primedia մեդիախմբին 2001 թվականին։ 2007 թվականից սկսած՝ ամսագիրը հրատարակվում է TEN: The Enthusiast Network մեդիաընկերության կողմից։

«Motor Trend»-ը առաջին հրատարակչությունն է, որը սկսել է հրատարակել ավտոմեքենաների սեփական ամենամյա վարկանշային աղյուսակը։ Առաջին տրանսպորտային միջոցը, որն արժանացել է տարվա ավտոմեքենայի ամսագրի վարկածով, եղել է V8 շարժիչով Cadillac-ը 1949 թվականին[4]։ Չնայած նրան, որ ժամանակին արտադրող ընկերությունը չէր ցանկացել ստանալ նոր ամսագրի մրցանակը, այնուամենայնիվ ավելի ուշ այն հպարտությամբ ընդունել էր մրցանակը գովազդային նյութեր կազմելու ժամանակ[5][6]։ «Motor Trend» ամսագիրը հիմնել է սեփական վարկանշային աղյուսակը Տարվա եվրոպական մեքենա մրցանակի (1964 թվական) ստեղծումից բավականին ժամանակ առաջ։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Motor Trend» ամսագրի բովանդակությունը բաժանված է ըստ թեմատիկ բաժինների։

Թեստ դրայվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ամիս հրատարակչությունը հրապարակում է ավտոմեքենաների սեփական թեստ-դրայվները՝ ընթերցողին տրանսպորտային միջոցի հիմնական առանձնահատկությունները ներկայացնելու և շահագործման բոլոր կողմերը ցույց տալու նպատակով։

Մոդելների համեմատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածները, որոնք նվիրվում են տրանսպորտային միջոցների (այնպիսիք, ինչպիսիք են կառավարելիությունը, շահագործման արժողությունը և այլն) սպառողական որակների համեմատությունը, բաժանվում են երկու ձևի. մեծ և փոքր։ Առաջինի շրջանակներում հեղինակները համեմատում են երկուսից երեք ավտոմեքենա։ Ամսվա լավագույն համեմատական գրառումները հրապարակվում են ամսագրի Յութուբյան պաշտոնական ալիքում և վերնագրվում են «Head 2 Head»: Մեծ համեմատական գրառումները նվիրվում են ավելի քան 5-7 ավտոմեքենաների և ներառում են երկարատև ճանապարհային փորձություններ։

Ժամանակակից միտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Trend բաժինը ծանոթացնում է ընթերցողներին վերջին նորությունների և նորարարությունների հետ, որ առկա են ավտոմեքենաշինության ոլորտում։ Հրապարակվում են արտադրող կազմակերպությունների մամլո հաղորդագրություններ, քննադատություններ, նոր կամ նորացված մոդելների մասին տեղեկություններ և այն ամենը, ինչը կապված է ավտոմեքենաների արդյունաբերության աշխարհի հետ։

Ավտոտնակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Motor Trend» հրատարակչությունն ունի սեփական ավտոտնակն իր ավտոմեքենաների պարկով, որը տեղակայված է Լոս Անջելեսի գրասենյակի մոտ։ Ամսագրի խմբագիրների մեծ մասն ունեն իրենց ավտոմեքենաները և իրենց պարտականությունների շրջանակում է տվյալ տրանսպորտային միջոցով կառավարումը ամենօրյա հիմունքներով։ Արդյունքում՝ նրանք պարտավոր են գրել որոշակի մոդելները շահագործելու գործընթացի մասին։ Ամեն ամիս մեկից երկու նոր տրանսպորտային միջոց է ավելանում մեքենաների թվին՝ փոխարինելով նրանց, որոնք արդեն անցել են թեստավորումը։ Յուրաքանչյուր երկարաժամկետ թեստ տևում է մոտավորապես մեկ օրացուցային տարի։ Չնայած դրան՝ ոչ բոլոր ավտոմեքենաներն են հայտնվում ամենամսյա թողարկման մեջ, սակայն շարունակում են շահագործվել հետագա հետազոտությունների համար։ Որպես կանոն, տվյալ բաժինը հրապարակվում է տարվա վերջում։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագրում բացի հիմնական բաժիններից հայտնվում են տարբեր թեմատիկ կատեգորիաների հոդվածներ։ Այսպես, օրինակ, թողարկումներից մեկի ժամանակ հրատարակչությունը հրապարակել էր «Real MPG» բաժինը, որի հոդվածը պատմում էր տարբեր պայմաններում վառելիքի ծախսման թեստավորման իրական ցուցանիշների մասին՝ արտադրողի կողմից հայտարարված տվյալների հետ համեմատությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0027-2094
  2. «Motor Trend» (անգլերեն)։ ECHO Media։ Արխիվացված օրիգինալից 2017-01-24-ին։ Վերցված է 24.01.2017 
  3. David N. Lucsko The Business of Speed: The Hot Rod Industry in America, 1915–1990. — JHU Press, 2008. — С. 247. — 343 с. — (Johns Hopkins Studies in the History of Technology). — ISBN 9780801889905
  4. Mike Mueller American Horsepower. — MotorBooks International, 2006. — С. 79. — ISBN 9781610608060
  5. Flory,, J. "Kelly", Jr. American Cars 1946-1959: Every Model, Year by Year. — McFarland & Coy., 2008. — С. 190. — 1047 с. — ISBN 978-0786432295
  6. «Cadillac CTS Scores Second Motor Trend Car of the Year® Award» (անգլերեն)։ Детройт, США: Cadillac Media։ 2013-11-07։ Արխիվացված օրիգինալից 2017-01-24-ին։ Վերցված է 24.01.2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]