Mitsubishi F-2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Mitsubishi F-2, ճապոնական բազմաֆունկցիոնալ մարտական կործանիչ ինքնաթիռ, որն արտադրվում է «Միցուբիշիի» կողմից ։ Այն հիմնված է General Dynamics–ի (որը 1993 թվականից դարձել է Lockheed Martin) F-16 մոդելի վրա[1]։ Կործանիչը զարգացնում է 2124 կմ/ժ արագություն։ Այն ունի15,52 մ երկարություն ու 10,8 մ թևերի բացվածք (առանց եզրային հրթիռների)[2]։

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-ին նկարված F-2 ինքնաթիռ

Այն նախագծվել է 1980-ական թվականների ամերիկյան վերջին տեխնոլոգիաների, մասնավորապես F-16 Agile Falcon նախագծի հիման վրա։ Առաջին մեկտեղանոց նախատիպը, որն անվանվել է YF-2A, իր առաջին թռիչքը կատարել է 1995 թվականի հոկտեմբերի 7-ին։ Երկրորդ նախատիպը, որը երկտեղանոց էր և անվանվել էր YF-2B, առաջին անգամ թռիչքի է դուրս եկել 1996 թվականի ապրիլի 2-ին։

Մեկ ինքնաթիռը 2010 թվականին գնահատվում էր մոտ 127 միլիոն ԱՄՆ դոլար[3]։

F-2-ի ու F-16-ի հիմնական տարբերությունները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Spar, Debora (1991-1992). «Co-Developing the FSX Fighter: The Domestic Calculus of International Co-Operation». International Journal. 47: 265.
  2. Jane's all the world's aircraft 2010-2011. Jackson, Paul A. (101st ed ed.). Coulsdon: IHS Jane's. 2010. ISBN 978-0-7106-2916-6. OCLC 506249185. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ այլ (link)
  3. Spar, Debora (1992). «Co-developing the FSX Fighter: The Domestic Calculus of International Co-operation». International Journal. 47 (2): 265. doi:10.2307/40202761. ISSN 0020-7020.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]