Jump to content

McLaren Automotive

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
McLaren Automotive
Изображение логотипа
Տեսակավտոմեքենա արտադրող, ձեռնարկություն և դուստր կազմակերպություն
Հիմնադրված էդեկտեմբերի 2, 1985
ՀիմնադիրBruce McLaren? և Ron Dennis?[1]
ՎայրMcLaren Technology Centre, Ուոկինգ, Սըրրի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Աշխատողների թիվ1500 մարդ
Մայր ընկերությունMcLaren Technology Group?
ՍեփականատերMcLaren Technology Group?
Կայքcars.mclaren.com(անգլ.)
 McLaren vehicles Վիքիպահեստում

Mclaren Automotive-ը հաճախ անվանվում է նաև Մաքլարեն (Mclaren), որը բրիտանական սպորտային մեքենաներ արտադրող ընկերություն է։ Որպես ճանապարհային մեքենաներ արտադրող ընկերություն գրանցվել է 1989 թվականին։ Մեքենաները պետք է պատրաստված լինեին՝ օգտագործելով Ֆորմուլա Մեկի փորձն ու տեխնոլոգիաները։ Ընկերությունը անվանվել է Նոր Զելանդացի Բրյուս Մաքլարենի անունով։ Ընկերության պատմությունը սկսվեց երբ 1960 թվականին Բրյուս Մաքլարենը որոշեց մասնակցել -«Լեմանսի 24 ժամերը» մրցույթին։ Ըստ նախագծի արդեն գոյություն ունեցող M6 Can-Am մեքենայի համար պիտի պատրաստվեր նոր թափք։ Պատվիրվեց ավելի քան 50 մեքենա, սակայն դժվարությունների պատճառով նախագիծը չիրագործվեց։ Մաքլարենը որոշում կայացրեց նախագծի ռեսուրսներն օգտագործելով պատրաստել աշխարհի ամենաարագ ճանապարհային մեքենան և տարեկան արտադրել 250 օրինակ։ Մեքենան անվանվեց M6 GT սակայն ընդամենը երկու օրինակ արտադրվեց, քանի որ Մաքլարենը մահացավ 1970 թվականին Goodwood-ի վթարներից մեկում։

McLaren F1
McLaren F1

Ընկերության առաջին ճանապարհային մեքենան Mclaren F1-ն էր։ Մեքենան ուներ գերմանական BMW ընկերության կողմից արտադրված 6 լիտր աշխատանքային ծավալով V12 կոնֆիգորացիայի շարժիչ, որի հզորությունը 618 ձիաուժ էր կամ 461 կՎ։ Մինչև 2005 թվականը F1-ը համարվում էր աշխարհի ամենաարագ մեքենան՝ հասնելով 391 կմ/ժ արագության։ 0-100 կմ/ժ-ի F1-ը հասնում էր 3.2 վայրկյանում։ Արտադրությունը սկսվեց 1992 թվականին։ Հետագայում 1995 թվականին ներկայացվեց F1 LM մոդելը, իսկ 1997 թվականին F1 GT մոդելը։ F1 GTR մոդելը արտադրվել է 1995-1997 թվականներին։ McLaren F1- արտադրությունը ավարտվեց 1998 թվականին։ Արտադրվեց ընդհանուր 100 մեքենա, որոնք մինչև օրս համարվում են աշխարհի ամենաարագ սպորտային մեքենաները։

Mercedes-Benz Mclaren SLR (P7)

[խմբագրել | խմբագրել կոդը]
McLaren Mercedes SLR
Mercedes-Benz Mclaren SLR

1997 թվականին Մաքլարենը համաձայնվեց Մերսեդես-Բենց ընկերության համար նախագծել SLR մոդելը, քանի որ DaimlerChriseler ընկերությունը Մաքլարենի ամենամեծ բաժնետերն էր։ SLR-ը ուներ 5.5 լիտր աշխատանքային ծավալով սուպերմղիչով V8 կոնֆիգուրացիայի շարժիչ, որի հզորությունը 626 ձիաուժ էր կամ 467 կՎ։ Մեքենան 0-100 կմ/ժ–ի հասնում էր 3.8 վ-ում, իսկ 0-161 կմ/ժ-ի 6.3 վ-ում։ Հետագայում 2006 թվականին ներկայացվեց Mercedes-Benz McLaren SLR 722 տարբերակը, որի շարժիչի հզորությունը 650 ձիաուժ էր կամ 480 կՎ, իսկ մեքենայի մաքսիմալ արագությունը 340 կմ/ժ։ 2007 թվականին ներկայացվեց SLR-ի կաբրիոլետ տարբերակը։ Նույն տարում սկսվեց արտադրությունը։ Մեքենան պարամետրերով չէր տարբերվում կուպեից։ Այնուհետև թողարկվեց սահմանափակ արտադրության SLR Stirling Moss տարբերակը, որով և ավարտվեց մեքենայի արտադրությունը։

McLaren MP4-12C
Chrome McLaren MP4-12C

McLaren MP4-12C-ն թողարկվեց որպես ընկերության երկրորդ սեփական արտադրության մեքենան[2]։ Ետևի քարշակ 12C-ն ուներ բենզինով աշխատող 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիչ, որի հզորությունը 592 ձիաուժ էր կամ 441կՎ։ Մեքենան նշանավոր է նրանով, որ մարդատար հատվածը պատրաստված է ամբողջովին Carbon Fiber-ից և ունի Double Clutch փոխանցման տուփ։ Մեքենայի քաշը ընդամենը 1301 կգ է, ինչի շնորհիվ 0-100 կմ/ժ-ի արագանում է 3 վայրկյանում, իսկ 0-160 կմ/ժ հասնում է 6 վ-ում։ Մեքենայի մաքսիմալ արագությունը 343 կմ/ժ է, իսկ 200-0 կմ/ժ կարող է արգելակել 5 վ-ում։ 2011 թվականին բացվեց 50 միլիոն դոլար արժողության նոր գործարանը, որտեղ պետք է արտադրվեր McLaren MP4-12C-ն։ Արտադրությունը ավարտվեց 2014 թվականին։ Կաբրիոլետը 40կգ-ով ավելի ծանր է[3]։

McLaren P1 in Race Mode
Green McLaren P1

McLaren P1 (P12)-ը սահմանափակ արտադրության հիբրիդ սպորտային մեքենա է, որը փոխարինում է Mclaren F1-ին։ Կոնցեպտը ներկայացվեց 2012 թվականի Փարիզի ավտոսալոնում։ Արտադրությունը սկսեց 2013 թվականին և թողարկվեց 375 մեքենա։ McLaren P1 (P12)-ը ունի 3.8 լիտր աշխատանքային ծավալով 2 տուրբոմղիչներով V8 կոնֆիգուրացիայի շարժիչ։ Շարժիչի հզորությունը 727 ձիաուժ է կամ 542կՎ, ինչպես նաև նրան միացած է 176 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ։ Մեքենան հիբրիդ է և ունի բավականին մեծ՝ 324 բջիջ ունեցող մարտկոց։ Փոխանցման տուփի փոխանցումների ժամանակ հզորության կորստի պահերին էլեկտրական շարժիչը պահպանում է մեքենայի արագությունը, ինչպես նաև արգելակման ժամանակ կարող է լիցքավորել մարտկոցը։ Մեքենան կարող է գործել միայն էլեկտրական շարժիչով 10 կմ։ "[4] Մեքենան 0-100 կմ/ժ-ի հասնում է 2.8 վ-ում, իսկ 0-200 կմ/ժ-ի՝ 6.8 վ-ում։ P1-ի քաշը 1490 կգ է, իսկ մաքսիմալ արագությունը 340 կմ/ժ։ 2015 թվականին ներկայացվեց նաև P1 GTR տարբերակը, որի ճանապարհային օգտագործումը արգելված է։ Թողարկվեց 35 տարբերակ, որոնք արժեին 2.8 միլիոն դոլար։ Սովորական տարբերակից GTR-ը 50 ձիաուժով հզոր է[5]։

McLaren 650S Spider
McLaren 650S Spider

McLaren 650S-ը թողարկվեց փոխարինելու արդեն հնացած 12C մոդելը[6]։ McLaren 650S-ը 25%-ով ավելի թեթև էր և առաջին անգամ ցուցադրվեց 2014 թվականին Ժնևի ավտոսալոնում։ Մեքենան ունի նույն McLaren M838T շարժիչը։ Բենզինով աշխատող 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիը, որի հզորությունը 641 ձիաուժ է կամ 478կՎ, մեքենային 0-100 կմ/ժ-ի արագացնում է 2.9 վ-ում։ Մաքսիմալ արագությունը 333 կմ/ժ է։ Թողարկվեց նաև McLaren 650S Spider տարբերակը, որը 40 կգ-ով ավելի ծանր էր։ Հետագայում թողարկվեց նաև 625C տարբերակը, որը ավելի էժան էր, սակայն ավելի դանդաղ էր։

Geneva Motor Show McLaren 675LT
Geneva Motor Show McLaren 675LT

McLaren 675 LT-ը 650S-ի մոդիֆիկացիա է։ Առաջին անգամ ներկայացվեց Ժնևի ավտոսալոնում 2015 թվականին։ Նշանավոր է, որ մեքենան թեթև է 100 կգ-ով, սակայն ունի 2 անգամ ավելի մեծ հակաթև(Spoiler) և 26 ձիաուժով ավել հզորություն։ 0-100 կմ/ժ արագության կարող է հասնել 2.9 վ-ում[7]։

McLaren 570S-ը McLaren-ր առաջին սպորտային մեքենան է(բոլոր մյուսները սուպերմեքենաներ էին)։ Առաջին անգամ ցուցադրվեց Նյու-Յորքի ավտոսալոնում[8][9]։ Նրա գինը 180 հազար դոլար է[10]։ Մեքենան ունի բենզինով աշխատող 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիչ, որի հզորությունը 562 ձիաուժ էր կամ 419կՎ։ Մեքենայի քաշը 1313 կգ է, 0-100կմ/ժ-ի արագանում է 3.2 վայրկյանում իսկ մաքսիմալ արագությունը 330կմ/ժ է։

540c-ն արժե 160 հազար դոլար և ամենա էժան Մաքլարենի արտադրության սպորտային մեքենան է։ Մեքենան ունի 3.8 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիչ, որի հզորությունը 533 ձիաուժ է կամ 399ԿՎ։ 540c-ն 0-100կմ/ժ արագության հասնում է 3.5 վայրկյանում իսկ մաքսիմալ արագությունը 320կմ/ժ է։ 540c-ն նախատեսված է մասնավորապես Չինաստանում վաճառվելու համար[11]։

McLaren Special Operations (MSO)

[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 Geneva Motor Show McLaren P1 GTR
2015 Geneva Motor Show McLaren P1 GTR

McLaren Special Operations (MSO)-ը հատուկ ստորաբաժանում է, որը զբաղվում է ընկերության հաճախորդների համար մեքենաների հատուկ մոդիֆիկացիաների ստեղծմամբ։ MSO-ն կարող է նաև ամբողջովին փոխել մեքենայի տեսքը ինչի օրինակ է McLaren X-1-ը որը հիմնված էր 12c մոդելի վրա և առաջին անգամ ներկայացվեց 2012 թվականին։ Ստորաբաժանումը նաև պատասխանատու է P1 GTR մեքենաների արտադրության և տեխսպասարկման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://cars.mclaren.com/gb-en/about/from-the-beginning/
  2. «New McLaren P11 supercar: the spy photos». Carmagazine.co.uk. 2008 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2009 թ․ մայիսի 29-ին.
  3. Dunn, Joseph (2009 թ․ սեպտեմբերի 6). «McLaren MP4-12C: F1's best bits in a road car». London: Times Online. Արխիվացված է օրիգինալից 2010-03-28-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  4. «Future McLaren Models Will Focus on Efficiency». Insideline.com. 2010 թ․ մարտի 18. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  5. «pictures of the McLaren 650S». 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  6. «New £400k McLaren P15 supercar confirmed». 2014 թ․ հունվարի 24. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  7. «McLaren 675 LT: full spec and details of new Longtail». 2015 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  8. Alicia Adamczyk. McLaren To Debut 570S Coupe At New York Auto Show. Forbes. 2015-03-29. Accessed 2015-03-30.
  9. Alex Nunez. The McLaren 570S is the Sports Series first car. Road and Track. 2015-03-25. Accessed 2015-03-30.
  10. «McLaren 570S priced at $184,900». Autoblog.com. 2015 թ․ ապրիլի 3.
  11. «McLaren unveils the commuter-ready 540C in China». Autoblog.com. 2015 թ․ ապրիլի 21.