Magical Mystery Tour

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Magical Mystery Tour
The Beatles ստուդիական ալբոմ
ԹողարկվածԱմերիկայի Միացյալ Նահանգներ 1967 թվականի նոյեմբերի 27
Միացյալ Թագավորություն 1967 թվականի դեկտեմբերի 8
ՁայնագրվածAbbey Road Studios և Olympic Sound Studios
Ժանրհոգեբանական ռոք, հոգեբանական պոպ, սիմֆոնիկ ռոք, փորձարարական ռոք, բարոկկո-պոպ
Տևողություն18:56 (EP-տարբերակ)
36:52 (LP և CD տարբերակ)
Լեզուանգլերեն
ԼեյբլParlophone Records
Capitol Records
EMI
ՊրոդյուսերՋորջ Մարտին

Magical Mystery Tour, The Beatles խմբի իններորդ ալբոմը։ Ձայնագրվել է Abbey Road Studios և Olympic Sound ստուդիաներում 1967 թվականի ապրիլի 25-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Ալբոմը իրոք կյարելի է համարել The Beatles-ի ստեղծագործության գագաթնակետը։

Ալբոմի ձայնագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերը, որոնք տեղ են գտել ալբոմի բրիտանական տարբերակում, հնչում են «Կախարդական խորհրդավոր ճանապարհորդություն» ֆիլմում։ Երկրորդ մասում երգերը ձայնագրվել են խմբի կողմից 1967 թվականին, և ֆիլմի համար չեն օգտագործբել։ Բացառությամբ «Hello, Goodbye» երգի, որը ներառվել է միայն ֆիլմի վերջում և հնչում էր միայն կրկներգը։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում ալբոմը լույս է տեսել երկուական մինի-ալբոմի տեսքով, որը բաղկացած էր վեց տրեկից։ Իսկ ամերիկյան տարբերակը բաղկացած էր տասնմեկ ստեղծագործությունից և իրենից ներկայացնում էր LP սկավառակ։ Մեծ Բրիտանիայում նման ալբոմ լույս տեսավ միայն 1976 թվականին։ Նույն սկավառակը լույս տեսավ ժամանակակից CD տարբերակով։

Բրիտանական հրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմ 1/1[խմբագրել | խմբագրել կոդը]

«Magical Mystery Tour»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի բառերը արտացոլում են համանուն ֆիլմի բովանդակությունը։ Երբ Բիթլերը նոր էին սկսել ելույթ ունենալ, «խորհրդավոր ճանապարհորդությունները» Մեծ Բրիտանիայում շատ տարածված էին։ Լենոնն ու Մաքարթնին դարձրին այդպիսի ճանապարհորդությունները կախարդական, որպեսզի երգը և ֆիլմը լինեին մի փոքր ավելի սյուրեալիստական, քան իրականությունը։

«Your Mother Should Know»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թարգմանություն․ «Մայրդ պետք է իմանա»
  • Հեղինակներ՝ Լեննոն, Մաքարթնի
  • Տևողությունը՝ 2:29
  • Ձայնագրվել է՝ 1967 թվականի օգոստոսի 22
  • Վոկալ՝ Փոլ Մաքարթնի

Ըստ Մաքարթնիի, տվյալ երգը նա գրեց «Կախարդական խորհրդավոր ճանապարհորդություն» ֆիլմի համար։ Ֆիլմում երգը հնչում է վերջին էպիզոդում, որտեղ խմբի անդամները սպիտակ սմոկինգներով իջնում են մեծ աստիճանով։

Մաս 2/1[խմբագրել | խմբագրել կոդը]

«I Am the Walrus»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թարգմանություն․ «Ես ծովացուլ եմ»
  • Հեղինակներ՝ Լեննոն, Մաքարթնի
  • Տևողությունը՝ 4:32
  • Ձայնագրվել է՝ 1967 թվականի սեպտեմբերի 5
  • Վոկալ՝ Ջոն Լեննոն

Լեննոնը ստեղծեց մի երգ, որը նա ստացավ իր գրած երեք երգերի միախառնումից։ Երբ նա իմացավ, որ իր դպրոցի մանկավարժներից մեկը ստիպում է աշակերտներին վերլուծել The Beatles-ի քնարական երգերը, նա ավելացրեց անիմաստության տողը։ Ծովացուլ կերպարը վերցված է Լյուիս Քերոլի «Ծովացուլը և Ատաղձագործը» բանաստեղծությունից, որը հատված է «Ալիսան հրաշքների աշխարհում գրքից»։

Մաս 1/2[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Fool on the Hill»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թարգմանություն․ «Հիմարը բլրի վրա»
  • Հեղինակներ՝ Լեննոն, Մաքարթնի
  • Տևողությունը՝ 2:56
  • Ձայնագրվել է՝ 1967 թվականի սեպտեմբերի 25
  • Վոկալ՝ Փոլ Մաքարթնի

Ըստ Մաքարթնիի, երգի գլխավոր հերոսը Մախարիշի Մախեշ Յոգի նախատիպն էր։

«Հիմարը բլրի վրա» երգը ես հնարեցի, և գտնում եմ, որ այն Մախարիշիի մասին է, որին հիմար էին անվանում։ Նրա հիմար ծիծաղի համար, ոչ ոք իրեն լուրջ չէր ընդունում։ Մի անգամ ես նստած էի դաշնամուրի մոտ և նվագում էի D6 ակորդը, և հանկարծակի հորինեցի «Հիմարը բլրի վրա» երգը։

«Flying»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թարգմանություն․ «Թռիչք»
  • Հեղինակներ՝ Լեննոն, Մաքարթնի, Հարիսոն, Սթար
  • Տևողությունը՝ 2:17
  • Ձայնագրվել է՝ 1967 թվականի սեպտեմբերի 28

Երգը համարվում է խմբի երկրորդ բացառիկ գործիքային ստեղծագործությունը(«12-Bar Original»-ից հետո, 1965 թվական) և երգի հեղինակները միառժամանակ խմբի բոլոր անդամներն են (ինչպես «Harrison/Lennon-McCartney/Starkey» երգը, ըստ Մաքարթնիի խոսքերի)

«Flying»-ը գործիքային ստեղծագործություն է, որը մեզ պետք էր «Կախարդական խորհրդավոր ճանապարհորդություն» ֆիլմի համար։ Մի անգամ գիշերը ստուդիայում ես առաջարկեցի տղաներին մի այսպիսի պարզ բան․ «Մենք կարող ենք մի հասարակ բան անել, պարզապես տասներկու տակտանոց բլյուզ։ Մեզ պետք է մի փոքրիկ թեմա և մի քիչ ֆոն»։ Ես գրեցի մեղեդին։ Երգ ստանալու համար միակ անհրաժեշտ բանը մեղեդին է։ Ի վերջո ստացանք մի երգ, որը վերագրվեց մեզ՝ չորսիս։

Մաս 2/2[խմբագրել | խմբագրել կոդը]

«Blue Jay Way»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի անունը Հոլիվուդյան Բլուրներ շրջանի փողոցներից մեկի անվանումն է։ Փողոցը այնքան բարձր է, որ այդտեղից բացվում է տեսարան դեպի Լոս Անջելես և Հոլիվուդ։

Ամերիկական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս1
# ԱնվանումՎոկալ Տևողություն
1. «Magical Mystery Tour»  Մաքքարթնի, Լեննոն, Հարիսոն 2:51
2. «The Fool on the Hill»  Մաքքարթնի 2:56
3. «Flying» (Մաքքարթնի, Լեննոն, Հարիսոն, Սթար)(գործիքային ստեղծագործություն) 2:17
4. «Blue Jay Way» (Հարիսոն)Հարիսոն 3:55
5. «Your Mother Should Know»  Մաքքարթնի 2:29
6. «I Am the Walrus»  Լեննոն 4:32
Մաս 2
# ԱնվանումՎոկալ Տևողություն
1. «Hello Goodbye»  Մաքքարթնի 3:27
2. «Strawberry Fields Forever»  Լեննոն 4:10
3. «Penny Lane»  Մաքքարթնի 3:03
4. «Baby, You’re a Rich Man»  Մաքքարթնի, Լեննոն, Հարիսոն 3:03
5. «All You Need Is Love»  Մաքքարթնի, Լեննոն, Հարիսոն 3:44

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]