Magic Kaito
Magic Kaito ճապ.՝ まじっく快斗 | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | արկածային, կոմեդիա-դրամա |
Թվական | 1987 |
Պրեմիերա | 2010 թվականի ապրիլի 24 |
Ռեժիսոր | Տոսիկի Հիրանո |
Կարդում են | Սյոնեն |
Կինոընկերություն | Shogakukan |
Պաշտոնական կայքէջ |
Magic Kaito (ճապ.՝ まじっく快斗, Մաձիկու Կաիտո, «Հրաշագործ Կաիտո»), մանգա, որի հեղինակը հանդիսանում է Գոսյո Աոյաման։ Առաջին անգամ հրատարակվել է Shogakukan հրատարակչության կողմից Weekly Shonen Sunday ամսագրի կողմից 1987 թվականին։ Աոյաման ավարտել է մանգայի վրա աշխատանքները այն բանի պատճառով, որ նրա նոր աշխատանքը` Detective Conan-ը շատ հայտնի դարձավ։ Այս պահին լույս են տեսել մանգայի 4 մասեր։
Մանգայի սյուժեի հիման վրա TMS Entertainment ստուդիայի կողմից լույս է տեսել 12 սերիայից բաղկացած սերիալ[1], որը ցուցադրվում էր NNS ալիքի կողմից 2012 թվականի ապրիլի 24-ից։ 2014 թվականի աշնանը թողարկվել է մանգայի նոր ադապտացիան A-1 Pictures ընկերության կողմից[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաիտո Կուրոբան սովորական դեռահաս է, ավագ դպրոցի աշակերտ, ում հայրը մահացել է հանելուկային պայմաններում 8 տարի առաջ։ Կաիտոն իմանում է, որ նրա հայրը հայտնի էր որպես միջազգային հանցագործ և որ նրա հորը սպանել է մի գաղտնի կազմակերպություն այն բանից հետո, երբ նա հրաժարվել է նրանց տալ Պանդորայի քարը։ Պանդորայի քարը կախարդական քար է, որը արտասվում է գիսաստղերի առաջանալու ժամանակ, ինչի արդյունքում քարի տերը անմահություն է ստանում։ Կաիտոն երդվում է, որ պետք է հետ վերադարձնի քարը, որպեսզի կազմակերպությունը անմահ չդառնա, և իր հոր անվան տակ սկսում է քարի որոնումները։
Միակ հուշումը, թե ինչպես կարելի է վերադարձնել քարն այն է, որ գիշերը` լիալուսնի ժամանակայն սկսում է լուսավորվել ալ կարմիր գույնով։ Այդպիսով, Կաիտոն գողանում է բոլոր հայտնի թանկարժեք քարերը նույնիսկ ամենապաշտպանված վայրերից և համոզվելով, որ այն Պանդորայի քարը չէ, հետ է վերադարձնում։ Այդպես էլ լեգենդ է առաջանում զարմանալի և անբռնելի մի գող-աճպարարի` Կաիտո Կիդեի մասին։
Կերպարների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաիտո Կուրոբա (ճապ.՝ 黒羽 快斗), պատմության գլխավոր հերոսը։ Խելացի, խորամանկ և մի քիչ ամբարտավան տղա։ Նա ոստիկանների համար հանելուկ է թողնում, թե որտեղ և ինչ է նա պատրաստվում գողանալ, սակայն, որպես կանոն, հետ է վերադարձնում գողացվածը։
- Սեյու` Կապեյ Յամագուտի
Աոկո Նակամորի (ճապ.՝ 中森 青子), Կաիտոյի մանկության ընկերուհին, ով համակրում է նրան։ Նա շատ ակտիվ է, անհոգ և համառ։ Որպես տեսուչ Նակամորիի աղջիկ` նա արհամարհում է Կաիտո Կիդային։
- Սեյու` Այումի Ֆուձիմուրա
(ճապ.՝ 白馬探 Хакуба Сагуру) — знаменитый детектив старшей школы и соперник Кайто[3]. Будучи сыном высокопоставленного чиновника полиции, он имел много шансов поймать Кайто Кида[3][4]. Он подозревает, что им является Кайто Куроба, но ему не хватает доказательств[5]
Սագուրու Հակուբա (ճապ.՝ 白馬探), ավագ դպրոցի հայտնի խուզարկու և Կաիտոյի մրցակիցը։ Լինելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա` նա շատ շանսեր ուներ Կաիտո Կիդային բռնելու համար։ Նա ենթադրում է, որ գողացողը Կաիտո Կուրոբան, սակայն նրան չեն բավարարում փաստերը։
- Սեյու` Ակիրա Իսիդա
Ակակո Կոիձումի (ճապ.՝ 小泉 紅子), նա վհուկ է, որ սև կախարդանքի է տիրապետում։ Գիտի, որ Կաիտո Կուրոբան հանդիսանում է Կաիտո Կիդան և երկար ժամանակ փորձել է հրապուրել նրան և դարձնել իր ծառան։ Սկզբում շատ էր բարկանում նրա վրա, սակայն հետո իսկապես սիրահարվեց։
- Սեյու` Միյուկի Սավասիրո
Գինձո Նակամորի (ճապ.՝ 中森 銀三), քննիչ, ով, ինչ էլ լինի, փորձում է բռնել Կաիտո Կիդային
- Սեյու` Ունսյո Իսիձուկա
Տոյտի Կուրոբա(ճապ.՝ 黒羽 盗), Կայտոյի հայրը։ Մի ժամանակ փոքրիկ Կաիտոյին կախարդանք է սովորեցրել։ Հանդիպել է կազմակերպության, որը նրան հորդորել է նրան գտնել Պանդորայի քարը։ Սակայն ավելի ուշ նա հրաժարվել է հանձնարարությունից և որոշել ինքն իրենով գտնել քարը, ինչի համար էլ սպանվել է։
Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]
№ | Հրատարակման ամսաթիվ | ISBN |
---|---|---|
01 | 15 апреля 1988 | ISBN 978-4-09-122081-3[6] |
02 | 15 октября 1988 | ISBN 978-4-09-122082-0[7] |
| ||
03 | 15 сентября 1994 | ISBN 978-4-09-122083-7[8] |
04 | 16 февраля 2007 | ISBN 978-4-09-121005-0[9] |
|
Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանգայի սյուժեի հիման վրա TMS Entertainment ստուդիայի կողմից թողարկվել է սերիալ, որը հեռարձակվել է NNS հեռուստաալիքով ապրիլի 24-ից[10][11]։ Անիմեի ռեժիսորը Տոսիկի Հիրանոն է։ Տվյալ պահին թողարկվել են անիմեի 12 սերիաներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Magic Kaito» (Japanese)։ Animax։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-05-ին։ Վերցված է April 18, 2010
- ↑ «Magic Kaito Manga Gets TV Anime by A-1 Pictures»։ Anime News Network։ 2014-07-25
- ↑ 3,0 3,1 Aoyama Gasho (September 17, 1994)։ «名探偵登場!!» [The Detective's Arrival!!]։ まじっく快斗 [Magic Kaito] (Japanese)։ Volume 3։ Shogakukan։ ISBN 4-09-122083-5
- ↑ Aoyama Gasho (June 16, 2006)։ «File 10. 探偵甲子園» [File 10. The Detective Koshien]։ 名探偵 コナン [Detective Conan]։ Case Closed (Japanese)։ Volume 54։ Shogakukan։ ISBN 4-09-120377-9
- ↑ Aoyama Gasho (September 17, 1994)։ «紅子の宅配便» [Akako's Gift]։ まじっく快斗 [Magic Kaito] (Japanese)։ Volume 3։ Shogakukan։ ISBN 4-09-122083-5
- ↑ «Kaito Kid Vol 1» (Japanese)։ Shogakukan։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-30-ին։ Վերցված է August 28, 2012
- ↑ «Kaito Kid Vol 2» (Japanese)։ Shogakukan։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-30-ին։ Վերցված է August 28, 2012
- ↑ «Kaito Kid Vol 3» (Japanese)։ Shogakukan։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-30-ին։ Վերցված է August 28, 2012
- ↑ «Kaito Kid Vol 4» (Japanese)։ Shogakukan։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-30-ին։ Վերցված է August 28, 2012
- ↑ «"Detective Conan" warning letter from Kid! 4/24 "Detective Conan special information» (Japanese)։ conan-movie.jp։ Արխիվացված է օրիգինալից April 5, 2010-ին։ Վերցված է April 5, 2010
- ↑ «Detective Conan Special: Secret of the Birth of Kaitō Kid» (Japanese)։ Yomiuri Telecasting Corporation։ Արխիվացված օրիգինալից 2012-12-30-ին։ Վերցված է April 17, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերիալը anime-planet կայքում (անգլ.)
|