MIUI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MIUI
Изображение логотипа
Տեսակբջջային օպերացիոն համակարգ և Android distribution?
ՍտեղծողXiaomi
ԸնտանիքUnix-like
Հիմք են ծառայելԱնդրոիդ
Առաջին թողարկումօգոստոսի 16, 2010
Վերջին տարբերակ9 (նոյեմբերի 2, 2017)[1], 10 (հունիսի 16, 2018), 11 (հոկտեմբերի 22, 2019), 12 (ապրիլի 27, 2020), 12.5 (դեկտեմբերի 28, 2020), 13 (դեկտեմբերի 28, 2021) և 14 (դեկտեմբերի 11, 2022)
ԱրտոնագիրGPLv3 և Apache License 2.0
Կայքmiui.com(չին.), en.miui.com(անգլ.) և ru.miui.com(ռուս.)
 MIUI Վիքիպահեստում

MIUI (Հապավումը բացվում է ինչպես՝ Mi User Interface և արտասանվում ինչպես՝ "Մի Յու Այ")[2], ՕՀ նախատեսված սմարթֆոնների և պլանշետների համար, այն ստեղծվել է Xiaomi-ի կողմից, որի համար որպես հիմք օգտագործվել է GoogleAndroid օպերացիոն համակարգը։ MIUI-ում ընդգրկված են Android և iOS համակարգերի հաջողված ֆունկցիաներ, որոնք տեղ չեն գտել ստանդարտ Android համակարգում, դրանցից են նոր տեսախցիկը, նվագարկիչը, թեմաների ապահովումը[3]։

Xiaomi-ն թողարկել է տարբեր սմարթֆոններ, որոնցից բոլորը վաճառքի են հանվում նախապես տեղադրված MIUI համակարգով[4], բացի իր իսկ սարքերից Xiaomi-ն տրամադրում է MIUI ՕՀ-ը այլ արտադրողների սարքերի մեջ տեղադրելու հնարավորություն, ինչպիսիք են՝ Samsung, Sony, HTC, LG, One Plus և Nexus.

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

MIUI-ը հիմնված է Android-ի և CyanogenMod-ի ելքային կոդերի վրա. Սկզբնական շրջանում կոդավորվել է չինարեն լեզվով, Xiaomi-ն ավելացրել է մի քանի հավելված ՕՀ-ը բարելավելու համար, ավելացվել էն MiTalk-ը, որը իրենից ներկայացնում է Blackberry Messenger-ի և iMessage-ի նման հավելված (4-5-րդ տարբերակներից տեղադրվում է առանձին), նշումները, պահուստը, երգերի նվագարկիչը, նկարների սրահը և այլ ծրագրեր․ MIUI-ի թարմացումները տարածվում են ամեն ուրբաթ (բացառությամբ տոների) ОТА (Օդային) տարբերակով։ Այնուհետև այն օգտատերերի կողմից թարգմանվում է այլ լեզուներով և տարածվում ոչ պաշտոնական միջոցներով։

MIUI-ը և Google Play ծառայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Google-ը ունեցել է տարաձայնություններ Չինաստանի կառավարության հետ, այդ իսկ պատճառով, չինաստանի համար նախատեսված Xiaomi ապրանքներում բացակայում են Google Play ծառայությունները, սակայն Xiaomi-ի տեխնիկան տարածում է գտել նաև չինաստանից դուրս, այդ իսկ պատճառով միջազգային շուկայի համար նախատեսված սարքավորումները մատակարարվում են արդեն իսկ տեղադրված Google Play ծառայութուններով և հավելվածներով, ինչպիսիք են՝ Gmail, Google Maps, իսկ MIUI-ի գլոբալ տարբերակը սերտիֆիկացված է Google-ի կողմից։

Տարբերակների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակ Android-ի տարբերակ Վերջին բետա թողարկում Վերջին ստաբիլ թողարկում Զգալի փոփոխություն
MIUI V1 Մինչև Android Froyo 0.8.16 16 Օգոստոս 2010 Սկզբնական թողարկում
MIUI V2 Մինչև Android Froyo Վերադիզայն
MIUI V3 2.3.x 2.4.20 20 Ապրիլ 2012 Վերադիզայն
MIUI V4 4.0.x – 4.1.x 3.2.22 22 Փետրվար 2013 Հակավիրուսի ավելացում
MIUI V5 4.1.x – 4.4.4 4.12.5 1 Մարտ 2013 Բոլոր Google ծախայությունները վերացվել են Չինական տարբերակից
MIUI V6 4.4.2 – 5.0.2 5.8.6 29 Օգոստոս 2014 Վերադիզայն
MIUI V7 4.4.4 – 6.x 6.5.26 13 Օգոստոս 2015
MIUI V8 4.4.4 – 7.0 7.1.19 16 Հունիս 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Announcement MIUI 9 Global Stable ROM: Update Schedule] — 2017.
  2. MIUI–ի մասին Տեսանյութը ՅուԹյուբում
  3. MIUI–ի պաշտոնական Անգլերեն կայքը, en.miui.com, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 15-ին, Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին
  4. Xiaomi ֆիրմայի հեռախոս MIUI OՀ–ով։, Engadget, 2011 թ․ օգոստոսի 16, Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին