Lux Aeterna

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Lux Aeterna
Թվական 1999

Lux Aeterna (Լույս hավերժական), կարճամետրաժ ֆիլմ-պոեմ, (11 րոպե), Սև-Սպիտակ, արտադրված 1999 թվականի Ֆրանսիական Նահորա Ֆիլմ ( ֆր.՝ Nahora Films) կազմակերպության կողմից։ Terra Emota ֆիլմի հետ կազմում են դիպտիխ։

Ֆիլմն ամբողջովին հիմնված է Լևոն Մինասյանի 1988 թվականի դեկտեմբերի 7Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերված Լենինական քաղաքում նկարահանած կինոնյութի վրա։

Կադրեր Lux Aeterna ֆիլմից

1998 թվականին, Ֆրանսահայ դերասան և կինոբեմարդիչ Սերժ Ավետիքյանը իր տեասաարխիվում պատահաբար հայտնաբերում է երկրաշարժից անմիջապես հետո նկարահանված խիստ հուզիչ կադրերի տեսապատճենը և այն ցույց է տալիս իր գործընկեր և բարեկամ, ծագումով Լենինականցի Լևոն Մինասյանին, չիմանալով, որ այդ կադրերի հեղինակը հենց Լևոնն է։[1]
Դեկտեմբերի 7-ին և դրան հետևող մի քանի օրերին նկարահանված նյութի օրիգինալը Super-8 ֆորմատի կինոժապավենի վրա էր և գտնվում էր հեղինակի մոտ։ Նրանք որոշում են երկրաշարժի 10-ամյա տարելիցի առիթով ֆիլմ պատրաստել, որի արտադրությունն հանձն է առնում Լևոն Մինասյանին պատկանող Նահորա Ֆիլմ կինոընկերությունը։ Ֆիլմը կինոդահլիճներում ցուցադրվելու համար "ուռչեցվել" է 35 մմ պրոֆեսիոնալ ժապավենի վրա։

Ֆիլմի երաժշտության հեղինակն է Գզավիե Դըլիլը (Xavier Delisle)։

Կինոփառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը մասնակցել է ավելի քան 50 միջազգային կինոփառատոնների, այդ թվում.

Incurt (Իսպանիա), AFFMA (ԱՄՆ), ArtMessage - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Ֆրանսիա), Cote Court (Ֆրանսիա), Avanca (Պորտւգալիա), BBC British Short Film Festival (Մեծ Բրիտանիա), Festival du Nouveaux Cinema (Կանադա), Cinema Tout ecran - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Շվեյցարիա), DocumentART (Գերմանիա), Festival du Film d'Environnement (Ֆրանսիա), Festival du Film d'Exploration (Ֆրանսիա), Meridiens (Ֆրանսիա), Traces de Vies (Ֆրանսիա), Une certaine idee du Cinema (Ֆրանսիա), Festival du VGIK - Լավագույն մոնտաժի մրցանակ (Ռուսաստան), Festival des films Europeens (Թուրքիա), Festival de Drama (Հունաստան), Dakino (Ռումինիա), Courts Metrages Francais (Բրազիլիա), Travelling (Ֆրանսիա), FIPA (Ֆրանսիա), Clermont-Ferrand (Ֆրանսիա), Berlinale Panorama (Գերմանիա), Larissa (Հունաստան), Dublin (Իռլանդիա), Dresde (Գերմանիա), Doxa Vancouver (Կանադա), Naples (Իտալիա), Merano TV (Իտալիա), Palerme (Իտալիա), Eisenstein - Wilhelshaven (Գերմանիա), French Film Series New York - Los Angeles (ԱՄՆ), Die (Ֆրանսիա), Ecrans Documentaires (Ֆրանսիա), Bilbao (Իսպանիա), Nancy - Ժյուրիի հատուկ դիպլոմ (Ֆրանսիա), Tebessa (Ալժիր), և այլն...

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Serge Avedikian, en courts…", DVD of short films, Bonus - "Lux et Terra" directors's comments (ֆրանսերեն). Թողարկվել է Chalet Films editions-ի կողմից

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]