Jump to content

Lovelyz

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lovelyz
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2014
ԼեյբլWoollim Entertainment
Կայքlvlz8.com
 Lovelyz Վիքիպահեստում

Lovelyz (կորեերեն՝ 러블리즈), հարավկորեական խումբ, որը բաղկացած է ութ անդամներից։ Աղջիկների Girls' Invasion ալբոմի պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 17-ին M! Countdown-ում[1]։

Դեռևս 2012 թվականին ԶԼՄ-ն ակտիվ լուրեր է տարածում, որ Woollim Entertainment պատրաստում է գյորլ բենդի դեբյուտը, որին միանգամից կնքել էին «Infinite-ը՝ կիսաշրջազգեստներով»։ Վերջապես 2013 թվականի սկզբին լեյբլը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ մինչև պաշտոնական դեբյուտը երկու մասնակիցները՝ գլխավոր վոկալիստները, կներկայացնեն անհատական երգեր։

2013 թվականի ապրիլի 24-ին դուրս եկավ «Delight» ալբոմի համանուն սինգլը և տեսահոկովակը, որը կատարում էր Yoo JiAe։ Տեսահոլովակում նկարահանվել է B1A4 խմբի ռեփեր Baro։ Թեթր, գարնանային երգը միանգամից գրավեց հեռուստադիտողների ուշադրությունը։ Նույն տարվա նոյեմբերին լեյբլը ներկայացրեց 2-րդ վոկալիստուհի Ջինին, որը թողարկեց «Gone» սինգլը և տեսահոլովակը։ Սակայն աղջիկը տեսահոլովակում չի նկարահանվել, գլխավոր դերերում նկարահանվել են Սիումինը՝ EXO խմբի մասնակիցներից մեկը և երիտասարդ դերասանուհի Kim YooJung-ը։

Առաջին անգամ ամբողջական կազմով աղջիկները հանդես են եկել KBS Gayo Daejun 2013 թվականին, ներկայանալով որպես պարող Infinite խմբի «Man in Love» երգի կատարման ժամանակ։

2014 թվականի նոյեմբերի 3-ին Woollim Entertainment հայտարարեց նոր Lovelyz խմբի դեբյուտի մասին՝ թողարկելով առաջին կարճ հոլովակը։ Դրանից անմիջապես հետո ցանցում սկսեցին տարածվել JiSoo-ի մասին տհաճ լուրեր։ Աղջկան մեղադրում էին նկրտումների մեջ, և շանտաժ էին անում անվայելուչ բովանդակությամբ նկարներով։ Բայց դրա ոչ մի ապացույց և հաստատում չեղավ։ Դրան հաջորդեցին Ջի Սուի դատական հետաքննությունը և երկարատև դեպրեսիան՝ խանգարելով նրա պաշպոնական դեբյուտը Lovelyz խմբի կազմում[2]։

Նոյեմբերի 10-ին աղջիկները ներկայացրին «Good Night Like Yesterday» նախադեբյուտային երաժշտական հոլովակը, որտեղ նկարահանվել է Kim SungKyu-ը։ Խմբի դեբյուտային շոուքեյսը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին[3]։ Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Lovelyz-ի դեբյուտային ալբոմի ներկայացումը, որն ուներ «Girls' Invasion» անվանումը, գլխավոր երգը «Candy Jelly Love» էր[4]։ Ալբոմում նաև ներառված էին մասնակիցների մենակատարումները։

2015 թվականի փետրվարի 11-ին Woollim Entertainment հայտարարեց, որ Ջի Սուն այլևս չի լինելու խմբում, քանի որ ոստիկանությունը դեռևս հետաքննում էր նրա գործը։ Մարտի 3-ին վերաթողարկվեց ալբոմը, որի գլխավոր երգն էր «Hi~»:

Ապրիլի 22-ին խումբը սկսեց արտասահմանյան գործունեությունը, ընդունելով մասնակցությունը «KCON 2015 Japan M!Countdown» միջոցառմանը, որին մասնակցեցին 15.000 մարդ։ Մայիսին Ջի Սուի գործի հետաքննությունը վերջապես ավարտվեց։ Մայիսի 8-ին երկու մարդ, որոնց անունները չի տրվում, ձերբակալվեցին։

Բեմական անունՀայերեն անունԲնօրինակ անունԴիրքը խմբումԾննդյան ամսաթիվ
Baby SoulԼի Սու Ջոն이수정առաջատար, վոկալիստ, ռեփերհուլիսի 6, 1992
Ji AeՅու Ջի Է유지애վոկալիստ, խմբի դեմքմայիսի 21, 1993
Ji SooՍո Ջի Սու서지수վոկալիստ, առաջատար պարող, ռեփերփետրվարի 11, 1994
Mi JuԼի Մի Ջու이미주վոկալիստ, գլխավոր պարոզսեպտեմբերի 23, 1994
KeiԿիմ Ջի Յոն김지연առաջատար վոկալիստմարտի 21, 1995
JinՊարկ Մյոն Ին박명은գլխավոր վոկալիստհունիսի 12, 1996
Su JeongՐյու Սո Ջոն류수정առաջատար վոկալիստնոյեմբերի 19, 1997
Ye InՋունգ Յե Ին정예인մակնե, վոկալիստ, առաջատար պարողհունիսի 4, 1998

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Lovelyz Profile». Naver. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Seo Jisoo Reportedly Will Not Attend Lovelyz Debut Promotions Due To Shock». KpopStarz. Արխիվացված է օրիգինալից 2018-01-29-ին. Վերցված է 2016-10-28-ին.
  3. Hong, Grace Danbi (2014 թ․ նոյեմբերի 10). «Lovelyz Wishes You a 'Good Night Like Yesterday' in Debut MV». CJ E&M enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Lovelyz drops debut album amid controversy».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lovelyz» հոդվածին։