Liebe ist für alle da
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Liebe ist für alle da Rammstein խմբի ալբոմ | ||||
---|---|---|---|---|
-ի | ||||
Թողարկված | Հոկտեմբերի 16, 2009 | |||
Ձայնագրված | Sonoma Mountain Recording Estate, Սան Ռաֆաել, Կալիֆորնիա, 2008-2009 | |||
Ժանր | Neue Deutsche Härte, ինդաստրիալ մետալ | |||
Տևողություն | 46:07 | |||
Լեզու | Գերմաներեն, Անգլերեն, Ֆրանսերեն | |||
Լեյբլ | Universal, Vagrant | |||
Պրոդյուսեր | Յակոբ Հելներ, Rammstein | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Liebe ist für alle da ալբոմից | ||||
|
«Liebe ist für alle da» (գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Սերը բոլորինն է»), գերմանական «Rammstein» Neue Deutsche Härte խմբի 6-րդ ստուդիական ալբոմն է։ Եվրոպայի մեծ մասում թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 16-ին, Միացյալ Թագավորությունում՝ 2009 թվականի հոկտեմբերի 19-ին, իսկ ԱՄՆ-ում՝ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին։
Գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմը մտցվել է Bundesprüfstelle für jugendgefährdende Medien (Երիտասարդությանը վնաս հասցնող նյութերի դաշնային բաժին)-ի ինդեքսի մեջ։ Դրա պատճառ են հանդիսացել Ich tu dir weh երգը, և ալբոմի բուկլետի նկարներից մեկը, որտեղ Ռիխարդ Կրուսպեն հարվածում է մի մերկ կնոջ։ Սա նշանակում է, որ ալբոմը կարող են ձեռք բերել միայն չափահաս անձինք։ Գերմանիայում ալբոմը վերաթողարկվեց նոյեմբերի 16-ին՝ առանց վերոնշյալ երգի, և բուկլետի նկարի։ Կենդանի կատարումների ժամանակ Ich tu dir weh երգը այնուամենայնիվ կատարվել է, սակայն փոքր-ինչ փոփոխված բառերով։
Չնայած գրաքննությանը՝ 2009 թվականի դեկտեմբերի 21-ին Visit-x (միայն չափահասների համար նախատեսված) կայքում թողարկվեց Ich tu dir weh-ի տեսահոլովակը։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Rammlied» (Ռամերգ) | 5:19 |
2. | «Ich tu dir weh» (Ես քեզ ցավեցնում եմ) | 5:02 |
3. | «Waidmanns Heil» (Հաջողություն որսին / որսորդների ողջույնը) | 3:33 |
4. | «Haifisch» (Շնաձուկ) | 3:45 |
5. | «B********» (Bückstabü) | 4:15 |
6. | «Frühling in Paris» (Գարունը Փարիզում) | 4:45 |
7. | «Wiener Blut» (Վիեննական արյուն) | 3:53 |
8. | «Pussy» (Հեշտոց) | 4:00 |
9. | «Liebe ist für alle da» (Սերը բոլորի համար է) | 3:26 |
10. | «Mehr» (Ավելի) | 4:09 |
11. | «Roter Sand» (Կարմիր ավազ) | 3:59 |
- Թողարկվել է նաև կրկնակի 12" Վինիլը, և Սահմանափակ Թողարկումով կրկնակի 12" Վինիլը (Վարդագույն Վինիլ) (Երես A - 1-3, Երես B - 4-6, Երես C - 7-9, Երես D - 10, 11)
- Գերմանական տարբերակում Ich tu dir weh երգը փոխարինվել է 4 վայրկյան լռությամբ։ Կազմի վրա այն նշված է՝
Ich tu dir weh* *Entfernt nach Zensur durch die Behörden der Bundesrepublik Deutschland (Հեռացված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից գրաքննությունից հետո։).
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Führe mich» (Առաջնորդիր ինձ) | 4:34 |
2. | «Donaukinder» (Դանուբի զավակները) | 5:18 |
3. | «Halt» (Կանգ առ) | 4:22 |
4. | «Roter Sand (Orchestral version)» (Կարմիր ավազ (նվագախմբային տարբերակ)) | 4:08 |
5. | «Liese» (Լի՛զե) | 3:56 |
- 2009-ի դեկտեմբերի 21-ին թողարկվեց նաև Deluxe box (Դելյուքս տուփ), որը ներառում է ալբոմի Special edition-ը, ձեռնաշղթա, քսուք, և վեց ֆալոիմիտատոր, և այդ ամբողջը ալյումինե տուփի մեջ։
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Pussy
- Ich tu dir weh
- Haifisch
|