Lemon դրամապանակ
Lemon դրամապանակը հիշողության կուտակման համակարգի վրա հիմնված թվային դրամապանակ է, որը թույլ էր տալիս օգտվողներին պահել կրեդիտ քարտերի, դեբետային քարտերի, պարգևատրման քարտերի թվային պատճենները, ինչպես նաև նույնականացման և քարտի այլ տեղեկություններ։ Ծառայությունը թողարկվել է 2011 թվականի հուլիսին, և ընկերությունը հիմնված է Պալո Ալտո քաղաքում, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներ[1][2][3]։ Վենս Կասարեսը եղել է ընկերության գործադիր տնօրենը։
Lemon ցանցային պլատֆորմը, որը գործարկվել է 2013 թվականի հուլիսին, միացնում էր վճարային տեղեկատվությունը Lemon-ից անմիջապես վաճառողներին՝ վճարումների մշակումներ կատարելու համար[1][3][4][5]։
2013 թվականի դեկտեմբերին Lemon դրամապանակը ձեռք բերվեց LifeLock-ի կողմից[6]։
Ծառայություններ և ապրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Lemon-ն օգտագործել է OCR տեխնոլոգիան՝ պահելու և կազմակերպելու օգտատերերի տեղեկությունները տարբեր քարտերից (ID-ներ, առողջության ապահովագրություն, վարկ, դեբետ, պարգևներ և այլն) և անդորրագրերից[7][8][9][10]։ Թարմացված տարբերակը թույլ է տալիս օգտվողներին վերահսկել բանկային հաշիվները և ներառում է ընդլայնված անվտանգության առանձնահատկություններ, ինչպիսիք են վարկային քարտի մնացորդի մոնիտորինգը, կասկածելի վճարների մասին ահազանգերը, քարտի ժամկետի ավարտի հիշեցումները և քարտերը չեղարկելու և վերականգնելու հնարավորությունը[7][11]։ Այն նաև թույլ է տվել օգտատերերին պահել տվյալները[8][12][13]։ Ծառայությունը կազմակերպել է նաև ծախսերի հաշվետվություններ, օգտագործելով անդորրագրի տվյալները, որոնց կարելի էր մուտք գործել վեբ հավելվածից կամ շարժական սարքից[14][15]։ Այս տվյալները կարող են օգտագործվել նաև ծախսերի հաշվետվություններ ներկայացնելու համար[13][16][17]։ Հասանելի էր ծառայության ֆրիմիում (free+premium) տարբերակը, ինչպես նաև վճարովի բաժանորդագրությունը[13][18]։ Lemon հավելվածը համատեղելի էր iOS, Android և Windows Phone սարքերի հետ[8][12][19][20]։
Պատմություն և արտադրանքի զարգացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բետա տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը թողարկել է ծառայության բետա տարբերակը՝ որպես ծախսերի հետագծման և կառավարման ծառայություն 2011 թվականի հուլիսին[1][2][14]։ Այն մեկնարկեց TechCrunch Disrupt կոնֆերանսի ստարտափի ներկայացման ժամանակ 2011 թվականի սեպտեմբերին և պաշտոնապես սկսեց իր գործունեությունը 2011 թվականի հոկտեմբերին[17]։ 2012 թվականի փետրվարին ընկերությունը հայտարարեց, որ ունի 1 միլիոն օգտատեր[20]։
Lemon դրամապանակի հավելվածը
[խմբագրել | խմբագրել կոդը]Lemon-ը ստացել է 8 միլիոն դոլար 2012 թվականի մայիսին Maveron-ի գլխավորած ֆինանսավորման փուլում[9]։ Սերիա Ա փուլի մյուս ներդրողները ներառում էին Lightspeed Venture Partners-ը, Draper Fisher Jurvetson-ը, CampVentures-ը և Social+Capital Partnership-ը[9][15]։ Այդ փուլին հաջորդեց Lemon-ի կողմից Lemon դրամապանակի հավելվածի թողարկումը՝ ծառայություն, որը նախատեսված է վարկային, դեբետային, առողջության ապահովագրության և ID քարտի մասին տեղեկություններ պահելու համար՝ օգտագործելով նույն ֆոտոհամակարգը, որն ընկերությունը օգտագործում էր ծախսերի կառավարման համար[9][15][21]։ Ընդլայնված հնարավորությունները թույլ էին տալիս օգտվողներին կրկնօրինակել իրենց դրամապանակի ամեն ինչ՝ օգտագործելով Lemon-ի՝ հիշողության կուտակման վրա հիմնված, PIN-ով պաշտպանված տվյալների բազան[10][15]։ Հավելվածի անվտանգության առանձնահատկությունները ներառում են 256 բիթանոց գաղտնագրում, ինչպես նաև օգտատիրոջ՝ հեռակա կարգով տեղեկատվությունը ջնջելու հնարավորությունը, եթե շարժական սարքը կորել կամ գողացվել է[9][10][11]։
Սկսած 2012 թվականի սեպտեմբերից Lemon-ի հաճախորդները կարող էին մուտք գործել իրենց Lemon հաշվում պահված քարտերը Apple-ի Passbook ծառայության միջոցով[22]։
Հավելվածի արդիականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մայիսին Lemon-ը հայտարարեց ծախսերի հաշվետվության արդիականացված գործիքի մասին։ Lemon դրամապանակի բարելավումը օգտվողներին հնարավորություն է տվել մշակել իրենց անդորրագրերը և էլեկտրոնային անդորրագրերը lemon.com-ի միջոցով և պահպանել որպես PDF պատճեն և CSV կամ XLS ձևաչափի պատճեն՝ այլ ծախսային ծրագրերի հետ համատեղելի լինելու համար։ Lemon-ի գործադիր տնօրեն Վենս Կասարեսը զեկուցել է, որ 2013 թվականի մայիսի դրությամբ թվային դրամապանակների ծառայությունը յուրաքանչյուր ժամում հավաքում և պահում է մոտավորապես 1000 նոր քարտ[23]։
2013 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարվեց, որ LifeLock, Inc.-ը՝ ինքնության գողության պաշտպանության ծառայություններ մատուցող ընկերությունը, ձեռք է բերել Lemon-ը[24]։
Անվտանգության խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսի 16-ին LifeLock, Inc.-ն հայտարարեց, որ ժամանակավորապես անջատել է բջջային հավելվածը անվտանգությանը սպառնացող խնդիրների պատճառով[25]։ Չնայած չկար որևէ ապացույց, որ օգտատիրոջ տեղեկատվությունը վտանգի է ենթարկվել, LifeLock-ը ջնջել է ներկայիս օգտատերերի կողմից պահված բոլոր տվյալները[26]։ Նախկինում LifeLock-ը տուգանվել էր 12 միլիոն դոլարով «խաբուսիկ բիզնես պրակտիկայի և հաճախորդների զգայուն տվյալների ապահովման համար»[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Messieh, Nancy (2011 թ․ հոկտեմբերի 5). «Store your receipts online and keep track of your budget with Lemon». The Next Web. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 Van Grove, Jennifer (2011 թ․ հոկտեմբերի 19). «Lemon Makes Lemonade Out of Your Electronic & Paper Receipts». Mashable. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 Konrad, Alex (2011 թ․ նոյեմբերի 16). «Receipts are a nightmare. These startups want to help you wake up». Fortune. CNN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Johnson, Dave (2011 թ․ նոյեմբերի 30). «Lemon iPhone app keeps track of your receipts for free». CBS News. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Turn Your Unwanted Holiday Gifts Into Treasure». Fox News. 2012 թ․ հունվարի 6. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «LifeLock Acquires Mobile Wallet Platform Lemon For $42.6 Million, Launches LifeLock Wallet». 2013 թ․ դեկտեմբերի 12.
- ↑ 7,0 7,1 Sande, Steven (2013 թ․ մայիսի 31). «Friday Favorite: Lemon Wallet». Tuaw. Արխիվացված է օրիգինալից 2015-01-31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Komando, Kim (2011 թ․ հոկտեմբերի 21). «Track expenses the easy way». USA Today. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Eaton, Kit (2012 թ․ հունիսի 12). «Lemon takes aim at digitizing your (Bulging, Paper-stuffed, Back-crippling) wallet». Fast Company. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Duffy, Jill. «Lemon Wallet (for iPhone)». PC Magazine. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 11,0 11,1 Kazmucha, Allyson (2013 թ․ մայիսի 13). «Lemon Wallet for iPhone review: Create Passbook cards for your entire wallet and much more». iMore. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 12,0 12,1 Vaknin, Sharon (2012 թ․ փետրվարի 14). «Three ways your smartphone can lighten up a heavy wallet». CNET. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Takenouchi, Shaun (2011 թ․ դեկտեմբերի 13). «Lemon: An Easy Way to Track Your Expenses». Appstorm. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 14,0 14,1 Klosowski, Thorin (2011 թ․ հոկտեմբերի 5). «Lemon Is an Easy to Use and Free Receipt Tracking Tool for Mobile Phones and Browsers». Lifehacker. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Perez, Sarah (2012 թ․ հունիսի 12). «Mobile Money Management App Lemon Launches Digital Wallet, Closes $8 Million Series A». TechCrunch. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Carnns, Ann (2011 թ․ հոկտեմբերի 25). «Lemon Makes Digital Copies of Paper Receipts». The New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 17,0 17,1 Wauters, Robin (2011 թ․ հոկտեմբերի 13). «Backed By $10M In Funding, Lemon.com Lets You Store, Organize Your Receipts In The Cloud». TechCrunch. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Miles, Stephanie (2011 թ․ դեկտեմբերի 2). «Get an interface lift from Dotvita Lemon – Organized Receipts for Easier Recordkeeping». Appvita. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Johnston, Susan (2012 թ․ հունվարի 30). «5 Apps for Organizing Your Expenses at Tax Time». U.S. News & World Report. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 20,0 20,1 Kim, Ryan (2012 թ․ փետրվարի 24). «Receipt tracker Lemon hits 1 million users, adds Mint-like features». GigaOM. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Kolodny, Lora (2012 թ․ հունիսի 12). «Lemon Aims to Squeeze More Juice from E-Wallets». The Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Wolfe, Daniel (2012 թ․ դեկտեմբերի 10). «Square, Lemon Add Support for Apple's Passbook Wallet». PaymentsSource. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Perez, Sarah (2013 թ․ մայիսի 30). «Lemon's Mobile Wallet Gets More Useful With New Expense Reporting Service; Support For Transactions Is Next». TechCrunch. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ LifeLock | Press Room | Leading Identity Theft Protection Company LifeLock Acquires Mobile Wallet Innovator Lemon, Inc
- ↑ Davis, Todd (2014 թ․ մայիսի 16). «An Important Update About LifeLock Wallet». LifeLockUnlocked. LifeLock, Inc. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Bryant, Martin (2014 թ․ մայիսի 17). «LifeLock Wallet Pulled from App Stores, User Data Deleted». The Next Web (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Zetter, Kim (2010 թ․ մարտի 9). «Lifelock Dinged $12 Million for Deceptive Business Practices». Wired. ISSN 1059-1028. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.