Konfuz
Konfuz | |
---|---|
Ի ծնե անուն | Միքայել Մարգարյան |
Ծնվել է | հունիսի 23, 2003 (21 տարեկան) Վանաձոր, Հայաստան |
Երկիր | Հայաստան և Ռուսաստան |
Մասնագիտություն | ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RockFam |
Միքայել Արմանի Մարգարյան (հունիսի 23, 2003, Վանաձոր, Հայաստան), ավելի հայտնի KONFUZ ստեղծագործական կեղծանունով, հայկական և ռուսական փոփ և ռեփ կատարող, երգերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Մարգարյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 29-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Մեկ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա[1][2][3][4][5]։
Մինչև 15 տարեկանը զբաղվել է ֆուտբոլով։ Այնուհետև տեղափոխվել է Իսպանիա, որտեղ ապրել է 2 ամիս և խաղացել Բարսելոնայի պատանեկան թիմում։
Մանուկ հասակում սովորել է նվագել երաժշտական գործիքներ[3]։ Այդ ժամանակ էլ սկսել է գրել առաջին երգերը[6]։
2019 թվականի հունվարին՝ 16 տարեկանում, թողարկել է առաջին սինգլը՝ «Ути путишка» անվանումով, որը միանգամից երկու պլատին է ստացել՝ հավաքելով ավելի քան 30 միլիոն լսում[4]։ Այն հասել է 25-րդ հորիզոնականին «ՎԿ» և «Boom» հիթ-շքերթներում։ Ավելի ուշ թողարկվել են «Милая малая», «Ламбо», «Ранила меня» երգերը[6]։
2020 թվականի մարտին Konfuz-ը թողարկել է «Кайф ты поймала» երգը։ Այն հավաքել է ավելի քան 150 միլիոն լսում, արժանացել է 10 պլատինե մրցանակի, YouTube-ում ունեցել ավելի քան 40 միլիոն դիտում։ Երգի ներքո TikTok-ում նկարահանվել է ավելի քան 1,1 միլիոն տեսանյութ։ 2021 թվականին ՎԿ-ում երգը ստացել է «Ինքնամեկուսացման Սաունդթրեք» մրցանակը։ Կարանտինի ժամանակ երգը համացանցում լսումներով առաջատար է դարձել[2][7]։
Նույն թվականի հոկտեմբերին թողարկվել է «Ламбо» երգը, որը հավաքել է 17 միլիոն լսում և արժանացել մեկ պլատինի[8]։
2020 թվականի դեկտեմբերին թողարկվել է «Ранила меня» երգը, որը հավաքել է ավելի քան 105 միլիոն լսում և գրեթե 4,5 միլիոն դիտում YouTube-ում։
2020 թվականից սովորում է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում։
2021 թվականին թողարկվել է «Ратата» երգի տեսահոլովակը, որի դիտումների թիվը YouTube-ում գերազանցել են 45 միլիոնը[9]։ TikTok-ում այս երգի հիման վրա տեղադրվել է ավելի քան 8 միլիոն հոլովակ[4][6][10]։
2023 թվականի ապրիլի 14-ին նա թողարկեց իր դեբյուտային «Диктофон и заметки» ալբոմը, որը ներառում էր 8 երգ[11]։
2023 թվականի սեպտեմբերի 1-ին The Limba-ի հետ միասին թողարկեց «Ты и Я» սինգլը[12]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Диктофон и заметки (2023)
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ути путишка (2020)
- Милая малая (2020)
- Кайф ты поймала (2020)
- Няшка (2020)
- LOVA LOVA (RIPSI-ի հետ) (2020)
- Море волнуется раз (2020)
- Ламбо (2020)
- Ранила меня (2020)
- Ратата (2021)
- Война (2021)
- Не поверю (2021)
- Касаюсь (2021)
- Очень-очень (2021)
- Капкан (Волшебная Ариэль) (Mia Boyka-ի հետ) (2021)
- Миллионы причин (2021)
- Пропал интерес (2021)
- Сказка (2022)
- Кома (2022)
- Автопилот (2022)
- Извини (2022)
- Вайб ты поймала (2022)
- Скучаю (2022)
- Выше (2023)
- Чувства (2023)
- Երևանի սիրուն աղջիկ (2023)
- Ты и я (2023)
- Ой ой (2023)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В лучших традициях рэперов: Gafur, Егор Шип, XO House и другие на дне рождения артиста Konfuz». PEOPLETALK (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 30. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «Певец Konfuz ( Михаил Маргарян ): биография и личная жизнь |». ya-znamenit.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «Плейлист на выходные: Konfuz | ELLE». www.elle.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Миша KONFUZ: «Песни я пишу исключительно сам, это мой принцип»». Журнал OK! (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «В лучших традициях рэперов: Gafur, Егор Шип, XO House и другие на дне рождения артиста Konfuz». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Konfuz «Ратата»: история песни, интересные факты, текст, содержание». soundtimes.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «ВКонтакте подводит музыкальные итоги года: саундтрек самоизоляции, лучший артист и подкаст года | Блог ВКонтакте». VK (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Елизавета Чепрасова. «Новый русский рэп: молодой хитмейкер Миша Konfuz о скромной славе, Долиной, Карнавал и гонорарах для родителей | WOMAN». www.woman.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Konfuz — Ратата (Mood video)» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «KONFUZ: «Моя цель - вдохновлять тысячи, миллионы людей»». cetre.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Konfuz представил дебютный сольный альбом «Диктофон и заметки»». The Voice. 2023 թ․ ապրիլի 13.
- ↑ ««Здесь только Ты и Я»: премьера нового трека KONFUZ и The Limba». RU.TV. 2023 թ․ սեպտեմբերի 1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|