Konfuz

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Konfuz
Ի ծնե անունՄիքայել Մարգարյան
Ծնվել էհունիսի 23, 2003(2003-06-23) (20 տարեկան)
Վանաձոր, Հայաստան
Երկիր Հայաստան և  Ռուսաստան
Մասնագիտությունռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլRockFam

Միքայել Արմանի Մարգարյան (հունիսի 23, 2003(2003-06-23), Վանաձոր, Հայաստան), ավելի հայտնի KONFUZ ստեղծագործական կեղծանունով, հայկական և ռուսական փոփ և ռեփ կատարող, երգերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Մարգարյանը ծնվել է 2003 թվականի հունիսի 29-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Մեկ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա[1][2][3][4][5]։

Մինչև 15 տարեկանը զբաղվել է ֆուտբոլով։ Այնուհետև տեղափոխվել է Իսպանիա, որտեղ ապրել է 2 ամիս և խաղացել Բարսելոնայի պատանեկան թիմում։

Մանուկ հասակում սովորել է նվագել երաժշտական գործիքներ[3]։ Այդ ժամանակ էլ սկսել է գրել առաջին երգերը[6]։

2019 թվականի հունվարին՝ 16 տարեկանում, թողարկել է առաջին սինգլը՝ «Ути путишка» անվանումով, որը միանգամից երկու պլատին է ստացել՝ հավաքելով ավելի քան 30 միլիոն լսում[4]։ Այն հասել է 25-րդ հորիզոնականին «ՎԿ» և «Boom» հիթ-շքերթներում։ Ավելի ուշ թողարկվել են «Милая малая», «Ламбо», «Ранила меня» երգերը[6]։

2020 թվականի մարտին Konfuz-ը թողարկել է «Кайф ты поймала» երգը։ Այն հավաքել է ավելի քան 150 միլիոն լսում, արժանացել է 10 պլատինե մրցանակի, YouTube-ում ունեցել ավելի քան 40 միլիոն դիտում։ Երգի ներքո TikTok-ում նկարահանվել է ավելի քան 1,1 միլիոն տեսանյութ։ 2021 թվականին ՎԿ-ում երգը ստացել է «Ինքնամեկուսացման Սաունդթրեք» մրցանակը։ Կարանտինի ժամանակ երգը համացանցում լսումներով առաջատար է դարձել[2][7]։

Նույն թվականի հոկտեմբերին թողարկվել է «Ламбо» երգը, որը հավաքել է 17 միլիոն լսում և արժանացել մեկ պլատինի[8]։

2020 թվականի դեկտեմբերին թողարկվել է «Ранила меня» երգը, որը հավաքել է ավելի քան 105 միլիոն լսում և գրեթե 4,5 միլիոն դիտում YouTube-ում։

2020 թվականից սովորում է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում։

2021 թվականին թողարկվել է «Ратата» երգի տեսահոլովակը, որի դիտումների թիվը YouTube-ում գերազանցել են 45 միլիոնը[9]։ TikTok-ում այս երգի հիման վրա տեղադրվել է ավելի քան 8 միլիոն հոլովակ[4][6][10]։

2023 թվականի ապրիլի 14-ին նա թողարկեց իր դեբյուտային «Диктофон и заметки» ալբոմը, որը ներառում էր 8 երգ[11]։

2023 թվականի սեպտեմբերի 1-ին The Limba-ի հետ միասին թողարկեց «Ты и Я» սինգլը[12]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Диктофон и заметки (2023)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ути путишка (2020)
  • Милая малая (2020)
  • Кайф ты поймала (2020)
  • Няшка (2020)
  • LOVA LOVA (RIPSI-ի հետ) (2020)
  • Море волнуется раз (2020)
  • Ламбо (2020)
  • Ранила меня (2020)
  • Ратата (2021)
  • Война (2021)
  • Не поверю (2021)
  • Касаюсь (2021)
  • Очень-очень (2021)
  • Капкан (Волшебная Ариэль) (Mia Boyka-ի հետ) (2021)
  • Миллионы причин (2021)
  • Пропал интерес (2021)
  • Сказка (2022)
  • Кома (2022)
  • Автопилот (2022)
  • Извини (2022)
  • Вайб ты поймала (2022)
  • Скучаю (2022)
  • Выше (2023)
  • Чувства (2023)
  • Երևանի սիրուն աղջիկ (2023)
  • Ты и я (2023)
  • Ой ой (2023)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В лучших традициях рэперов: Gafur, Егор Шип, XO House и другие на дне рождения артиста Konfuz». PEOPLETALK (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 30. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 «Певец Konfuz ( Михаил Маргарян ): биография и личная жизнь |». ya-znamenit.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 «Плейлист на выходные: Konfuz | ELLE». www.elle.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Миша KONFUZ: «Песни я пишу исключительно сам, это мой принцип»». Журнал OK! (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. «В лучших традициях рэперов: Gafur, Егор Шип, XO House и другие на дне рождения артиста Konfuz». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Konfuz «Ратата»: история песни, интересные факты, текст, содержание». soundtimes.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «ВКонтакте подводит музыкальные итоги года: саундтрек самоизоляции, лучший артист и подкаст года | Блог ВКонтакте». VK (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. Елизавета Чепрасова. «Новый русский рэп: молодой хитмейкер Миша Konfuz о скромной славе, Долиной, Карнавал и гонорарах для родителей | WOMAN». www.woman.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «Konfuz — Ратата (Mood video)» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «KONFUZ: «Моя цель - вдохновлять тысячи, миллионы людей»». cetre.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «Konfuz представил дебютный сольный альбом «Диктофон и заметки»». The Voice. 2023 թ․ ապրիլի 13.
  12. ««Здесь только Ты и Я»: премьера нового трека KONFUZ и The Limba». RU.TV. 2023 թ․ սեպտեմբերի 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]