Jump to content

King Kong (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
King Kong
Andy Panda-ի
Թողարկված2019 թվականի նոյեմբերի 14-ին
Ձայնագրված2019 թվականին
ԺանրՀիփ-հոփ, Ռեգգի
Տևողություն27:14
ԼեզուՌուսերեն
ԼեյբլHajime Records
Andy Panda-ի ալբոմների ժամանակագրություն
«Jumanji»
(թողարկված 2019 թվականի հոկտեմբերի 18-ին)

King Kong — Սոսլան Բուրնացևի՝ «Andy Panda»-ի 4-րդ ստուդիական ալբոմն է՝ թողարկված 2019 թվականի նոյեմբերի 14-ին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 18-ին Սոսլանը հայտարարել է, որ թողարկվելու է նոր սոլո ալբոմ՝ հրապարակելով երկու երգերից փոքր հատվածներ, որոնք հետագայում պարզվեցին, որ «Mama Africa» և «King Kong» երգերն են[1]։ Իր համերգներից մեկի ժամանակ Սոսլանը ներկայացրեց նոր երգ՝«Jumanji»-ը` Miyagi-ի և TumaniYO-ի հետ միասին, որը թողարկվեց հոկտեմբերի 18-ին[2]։ Թողարկումից 5 օր առաջ հայտնի դարձավ թողարկման ամսաթիվը և ալբոմի երգերի ցուցակը[3]։

Թողարկումը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 14-ին Apple Music-ում, iTunes Store-ում և VKontakte-ում: Ալբոմը բաղկացած է 8 երգից։ Ալբոմի աշխատանքներին մասնակցել են Miyagi-ն, TumaniYO-ն, «OU74»-ից Pastor Napas-ը և «Каста» խմբից Змей-ը։ Երկար ժամանակ ալբոմը Apple Music-ի ալբոմում զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը, իսկ «Endorphin» երգը կարողացավ գրավել 29-րդ տեղը։

Երգերի ցուցակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Անվանում Տևողություն
1. «Mama Africa»   3:19
2. «14» (Pastor Napas-ի հետ միասին) 3:32
3. «Jumanji» (TumaniYO-ի, Miyagi-ի հետ միասին) 3:36
4. «Rude Mantras»   2:43
5. «Endorphin» (Miyagi-ի հետ միասին) 3:13
6. «4 U» (Змей-ի հետ միասին) 3:39
7. «King Kong»   3:29
8. «Orange Sunset»   3:43

[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «KING KONG in the process... | Сослан Бурнацев | ВКонтакте». m.vk.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  2. «Andy Panda нам поёт про "Jumanji" вместе с Miyagi и TumaniYo» (ռուսերեն). The-Flow.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  3. «14/11 King Kong | Hajime Records | ВКонтакте». m.vk.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  4. «Альбом «King Kong» (Andy Panda)» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.