KeePass

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение логотипа
Տեսակգաղտնբառերի մենեջեր
ՀեղինակDominik Reichl?[1]
Գրված է՝C++[2] և C Sharp[2][3]
ՕՀWindows, Լինուքս, մաքՕՍ, Pocket PC?, Անդրոիդ, iOS, BlackBerry 10, J2ME և ԲիԷսԴի
Առկա էֆրանսերեն[4], անգլերեն[4], ավանդական չինարեն, պարզեցված չինարեն և հոլանդերեն
Լույս տեսավ՝նոյեմբերի 13, 2003
Պլատֆորմ.NET Framework և Mono?
Կարդագող ֆայլերի ֆորմատKDB? և KDBX?
ԱրտոնագիրGNU GPL 2+[2]
Սխալնելի հայտման էջsourceforge.net/p/keepass/bugs/
Կայքkeepass.info(անգլ.)
Ելակոդsourceforge.net/projects/keepass/files/
 KeePass Վիքիպահեստում

KeePass Password Safe, կրոսսպլատֆորմային ազատ ծրագիր, որը նախատեսված է գաղտնաբառերի պահպանման համար, տարածվում է GPL լիցենզիայով։ Ծրագիրը մշակվել է Դոմինիկ Ռայխլի կողմից, իսկ սկզբնական տարբերակը նախատեսված է եղել միայն Windows օպերացիոն համակարգի համար։ KeePass-ը աջակցվում է Advanced Encryption Standard (AES (256-բիթ), Rijndael) և Twofish ալգորիթմները գաղտնաբառերի կոդավորման համար։ Ծրագիրը թարգմանված է ավելի քան 40 լեզուներով։ KeePass-ը ունի դյուրակիր տարբերակ, որը տեղադրել անհրաժեշտ չի։ Ծրագիրը կարող է տրամարել գաղտնաբառերի ցանկը TXT, HTML, XML և CSV ֆորմատներով։

KeePass-ի տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Windows-ի համար նախատեսված տարբերակը ներկա պահին տարածվում է երկու տարբերակով՝ Classic Edition և Professional Edition։

  1. Classic Edition՝ հեշտացված տարբերակը։
  2. Professional Edition՝ ավելի ֆունկցիոնալ տարբերակ, համարվում է կրոսսպլատֆորմային, առանց խնդիրների աշխատում է Windows, macOS և Linux օպերացիոն համակարգերի վրա, սակայն իր աշխատանքի համար անհրաժեշտ է .NET Framework 2․0 տարբերակից ոչ ցածր կամ Mono 2․6-ից ոչ ցածր[5]։

Հավելումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

KeePass-ի արսենալը կարելի է ընդլայնել շնորհի կողմնակի մոդուլների։ Նմանատիպ մոդուլները հասանելի են KeePass-ի պաշտոնական կայքում։ Կարելի է ուշադրություն դարձնել, որ մոդուլները կարող են իրենցից վտանգ ներկայացնել KeePass-ի համար քանի, որ նրանք գրված են անհայտ հեղինակների կողմից և ունեն ամբողջական հասանելիություն KeePass-ի տվյալների բազային։

Կեղծ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ Համացանցում գոյություն ուներ դրամաշորթությամբ զբաղվող կայք, որը չունեչ ոչ մի կապ ծրագրի հեղինակի հետ, և կայքը փորձում էր վաճառել ծրագիրի կեղծ տարբերակը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://keepass.info/contact.html
  2. 2,0 2,1 2,2 https://sourceforge.net/projects/keepass/
  3. The keepass Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  4. 4,0 4,1 Translations
  5. Dominik Reichl. «Setup - KeePass» (անգլերեն). keepass.info. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. SourceForge.net: KeePass Password Safe: keepass.de

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]