Johnny B. Goode
«Johnny B. Goode» | |
---|---|
Չաք Բերիի սինգլը | |
Թողարկված | 1958 թվականի մարտի 15 |
Ժանր | Ռոքնռոլ |
Երգահան | Չաք Բերի[1][2] |
Johnny B. Goode, 1958 թվականին ստեղծված ռոքնռոլ ժանրի երգ, որը գրվել և առաջին անգամ ձայնագրվել է Չաք Բերիի կողմից։ Երգը դարձել է գլխավոր հիթ՝ հասնելով Billboard magazine Hot R&B Sides հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին և Hot 100 հիթ-շքերթի ութերորդ հորիզոնականին։
«Johnny B. Goode»-ը համարվում է ամենահայտնի երգերից մեկը երաժշտության պատմության մեջ[3]։ Համարվում է «ռոքնռոլի փառքի մասին առաջին ռոքնռոլ հիթը»։ Այն ձայնագրվել է բազմաթիվ այլ կատարողների կողմից և ստացել տարբեր մրցանակներ։ Երգը Rolling Stone-ի «բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը» ցանկում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը[4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին Բերիի կողմից գրված երգը պատմում է Նոր Օռլեանի շրջանի անգրագետ գյուղացու մասին, որը կիթառ է նվագում այնպես, «ասես զանգեր է հնչեցնում», և որը մի օր կարող է հայտնի դառնալ[5]։ Բերին խոստովանել է, որ երգը մասամբ ինքնակենսագրական է և բնօրինակ բառերը նկարագրում են Ջոնիին՝ որպես «սևամորթ տղայի», բայց նա փոխել է բառերը, որպեսզի այն հեռարձակվի ռադիոյով[6]։ Բացի գյուղացու՝ լավ կիթառահար լինելուց, վերնագիրն ունի ինքնակենսագրական տարրեր, քանի որ Բերին ծնվել է 2520 Goode Avenue-ում (Սենթ Լուիս)[7][8]։ Երգի համար ոգեշնչման աղբյոր է եղել ոնի Ջոնսոնը, որ սովորական դաշնակահար էր Բերիի խմբում, սակայն հետագայում վերածվել է հիմնականում Բերիի մասին պատմող երգի։ Ջոնսոնը նվագել է Բերիի բազմաթիվ այլ ձայնագրությունների համար, սակայն այս երգի համար դաշնամուր նվագել է Լաֆայեթ Լիքը։
Երգի անվանումը բառախաղ է. «Johnny B. Goode»-ը կարծես սովորական անուն և ազգանուն է, սակայն անգլերենում հնչում է որպես «Johnny be good» («Ջոնի, բարի եղիր»)։
Երգը ձայնագրվել է «Վոյաջերի» ոսկե ձայնասկավառակի վրա։
«Johnny B. Goode» երգը կատարվել է «Հետ դեպի ապագա» ֆիլմում և ներկայում երբեմն ասոցացվում է հենց այդ ֆանտաստիկ ֆիլմի հետ։ Սյուժեի համաձայն՝ Չաք Բերին ոչ թե գրել է այդ երգը, այլ ընդամենը լսել է այն իր զարմիկ Մարվինից հեռախոսով։ 1955 թվականին նրա զարմիկը լսել է դա դպրոցական երեկոյի ժամանակ, որտեղ գլխավոր հերոսը՝ Մարտի Մաքֆլայը, որ եկել էր ապագայից, կատարում է այդ հիթը՝ այն իմանալով որպես Չաք Բերիի երգ (խաղարկվում է ժամանակային հանգույցի դասական պարադոքսը)։ Ֆիլմի լուսագրերում ՄաքՖլայը նշված է որպես երգի կատարող Starlighters խմբի հետ։
Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չաք Բերի – վոկալ, սոլո կիթառ
- Լաֆայետ Լիք – դաշնամուր
- Վիլի Դիքսոն – բաս կիթառ
- Ֆրեդ Բելոու – թմբուկ
Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.theguardian.com/music/2007/jun/21/popandrock.vinylword
- ↑ ISWC-Net
- ↑ 500 Greatest Songs of All Time: 7. Chuck Berry, 'Johnny B. Goode'։ April 7, 2011։ Արխիվացված է օրիգինալից March 12, 2017-ին։ Վերցված է March 22, 2017
- ↑ «Rolling Stone's 500 Greatest Songs Of All Time»։ Rolling Stone։ April 2010։ Արխիվացված է օրիգինալից March 12, 2017-ին։ Վերցված է September 18, 2015
- ↑ Taylor Timothy D. (2000)։ «Chapter 7 – His Name Was in Lights: Chuck Berry's 'Johnny B. Goode'»։ in Middleton Richard։ Reading Pop: Approaches to Textual Analysis in Popular Music։ Oxford University Press։ էջեր 165–167, 177։ ISBN 0-19-816611-7
- ↑ «Johnny B. Goode»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից December 28, 2006-ին։ Վերցված է February 21, 2010
- ↑ «Johnny Johnson»։ Blues Music Now։ Արխիվացված է օրիգինալից May 7, 2016-ին։ Վերցված է February 21, 2010
- ↑ Ratliff Ben (April 14, 2005)։ «Johnnie Johnson, 80, Dies; Inspired 'Johnny B. Goode'»։ New York Times։ Վերցված է February 21, 2010
- ↑ Joel Whitburn's Top Pop Singles 1955-1990 - 0-89820-089-X
- ↑ [[[:Կաղապար:AllMusic]] «Charts & Awards: Chuck Berry – Billboard Singles»]։ AllMusic։ Rovi։ Վերցված է February 1, 2011
- ↑ «Cash Box Top Singles 5/31/58»։ tropicalglen.com։ Արխիվացված է օրիգինալից June 3, 2018-ին։ Վերցված է March 19, 2017
- ↑ Chuck Berry Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Chuck Berry. Ստուգվել է January 4, 2017.
- ↑ «Top 100 Hits of 1958/Top 100 Songs of 1958»։ Music Outfitters
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգի տեքստը(անգլ.)
|