Impressions Games

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Impressions Games
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1989
ՎայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունSierra Entertainment?
ՍեփականատերSierra Entertainment?
Կայքimpressionsgames.com

Impressions Games, ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակմամբ, հիմնադրվել է 1988 թվականին Մեծ Բրիտանիայում։ 1995 թվականից ընկերությունը դարձել է Sierra Entertainment ընկերության ենթակառուցվածք։ Ավելի հայտնի է իր՝ Lords of the Realm և City Building Series ստրատեգիական խաղաշարերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին Դեյվիդ Լեսթերի կողմից։ Որպես իրենց առաջին նախագիծ, ընկերությունը որոշեց ստեղծել ֆուտբոլային համակարգչային խաղ։ Դրա համար որոշվեց ներգրավել հայտնի ֆուտբոլիստի։ Լեսթերը կապ հաստատեց Լիվերպուլ ֆուտբոլային ակումբի հետ և պայմանագիր կնքեց Քենի Դալգլիշի հետ։ Խաղը ստացավ «Kenny Dalglish Football Manager» անվանումը և թողարկվեց 1989 թվականին։ Վաճառքները շատ մեծ էին, ինչը թույլ տվեց ընկերությանը ընդլայնվել[1][2]։

«Kenny Dalglish Football Manager» խաղի թողարկումից ընկերությունը կենտրոնացավ ստրատեգիական խաղերի մշակման վրա։ Չնայած սկզբնական հաջողությանը, հաջորդ խաղերը լավ վաճառք չապահովեցին, որի պատճառով ընկերություն համար առաջացան ֆինանսական բարդություններ։ Մեծ Բրտանիայում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով ընկերությունը ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ[1]։ 1992 թվականին ըներությունը թողարկեց Caesar համակարգչային խաղը, որը դարձավ էժան սկիզբ City Building Series-ի համար[3]։

1995 թվականին ընկերությունը ձեռք բերվեց Sierra Entertainment-ի կողմից[4]։ Ընկերության հիմնադիր Դեյվիդ Լեսթերը շարունակեց խաղերի մշակումը, սակայն 1998 թվականին նա լքեց համակարգչային խաղերի արտադրությունը, որպեսզի զբաղվի խաղերի հրատարակչությամբ[2]։

Impressions-ի ստրատեգիական խաղերը գրանցեցին մեծ հաջողությունները։ Caesar II, Caesar III և Lords of the Realm II խաղերը վաճառվեցին 2․5 միլլիոն օրինակով յուրաքանչյուրը[1]։

2004 թվականին տնտեսական դժվարությունների հետ կապված ընկերությունը փակվեց[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Mathew Aitken (2013 թ․ փետրվարի 6). «Real Business Case Study: David Lester». Companies made simple (անգլերեն). MadeSimple. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  2. 2,0 2,1 Tasha (2017 թ․ մայիսի 2). «Legendary Game Designers: David Lester» (անգլերեն). Games Nostalgia. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  3. Loguidice, 2009, էջ 221
  4. Schut, 2012, էջ 573
  5. Chris Morris (2004 թ․ հունիսի 21). «Vivendi slashes gaming division» (անգլերեն). CNN. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kevin Schut Sierra Entertainment(անգլ.) // Mark J.P. Wolfe Encyclopedia of Video Games : сборник. — Santa-Barbara, California: Greenwood, 2012. — Т. 2. — С. 572-575. — ISBN 978-0-313-37937-6.
  • Bill Loguidice Vintage Games: An Insider Look at the History of Grand Theft Auto, Super Mario, and the Most Influential Games of All Time. — Focal Press, 2009. — 240 с.