ISO 14000

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ISO 14000, էկոլոգիական մենեջմենթի համակարգի ստեղծման միջազգային ստանդարտ։

Հենց էկոլոգիական մենեջմենթի համակարգ հասկացությունը առաջին անգամ հստակ սահմանվեց և բացատվեց Մեծ Բրիտանիայի BS 7750 չափանիշում (Environmental Management Systems) 1992 թ.-ին։ Հատկանշական է, որ այդ չափանիշը առաջացավ ոչ թե որպես պետության գործունեության արդյունք, այլ անգլիական արդյունաբերողների նախաձեռնությամբ, որոնք բախվել էին բնապահպանական խստացված օրենսդրությանը և ադեկվատ կառավարչական վճիռների կիրառման անհրաժեշտությանը։

«Էկոլոգիական մենեջմենթ» գիտական առարկայի անունը փոփոխություններ է կրում իր էվոլյուցիայի զարգացման ընթացքում։ Գիտական գրականության մեջ արտասահմանում և առավել ևս Ռուսաստանում, որտեղ այդ տնտեսակառավարչական առարկայի նկատմամբ հետաքրքրությունը վերջերս է առաջացել, չկա այս տերմինի ընդհանուր հասկացություն։ Th. Dyllick, Н. Meflerl, М. Kircbgeorg, G. Mueller-Christ, U. Steger, R. Welford արտասահմանյան գիտնականների աշխատանքներում, ինչպես նաև ռուսական հետազոտողների` Ա.Լ. Բոբրով, Ա.Ս.Գրինին, Ե.Ի.Խաբարովա, Է.Մ.Կորոտկով և այլն, աշխատություններում էկոլոգիական մենեջմենթի սահմանման ժամանակ ամենից հաճախ այս կամ այն հեղինակի կարծիքով ընդգծվում է էկոլոգիական մենեջմենթի ամենակարևոր միայն մեկ տար։ Օրինակ, Gray R, Bebbington J., Waiters D. այդ գործունեությունը սահմանում են որպես “ընկերության հետադիմությունների (ռեակցիաների) ամբողջություն ուղղված էկոլոգիական խնդիրներին, որոնք առաջանում են շրաջակա միջավայրի նկատմամբ ընկերության դիրքի գնահատման ժամանակ, քաղաքականությունների և ռազմավարությունների մշակում և իրականացում` ուղղված իրենց դիրքի բարելավմանը, որն էլ պայմանավորված է կառավարման համակարգի փոփոխությամբ` արդյունավետ կառավարման և կատարելագործման ապահովման նպատակով” [Gray R, Bebbington J. Walters D., 1993, էջ. 6]:

Որոշ հեղինակներ էկոլոգիական մենեջմենթը բացատրում են որպես “ձեռնարկության էկոլոգիապես գիտակցված կառավարում” [Dyllick Т., 1992. S. 153; Kostka S., 1997. S. 136; Winter G., 1990. S. 51]: Fischer H., Wucherer Q, Wagner B. Burschel С. նշում են, որ այն ընդհանուր մենեջմենթի մասն է, որը ապահովում է էկոլոգիական քաղաքականության մշակում, ներդնում, իրականացում և պահպանում” (Fischer Н., Wucherer С, Wagner В,, Burschel С., 1997. էջ. 343), Mueller К. կարծում է, որ շրջակա միջավայրի վրա կենտրոնացված մենեջմենթը պետք է լինի ո՛չ շրջակա միջավայրի մենեջմենթ, ո՛չ էլ ձեռնարկության մենեջմենթ, այլ պետք է լինի միայն շրջակա միջավայրի հետ հարաբերությունների մենեջմենթ [Mueller К., 2001. էջ. 8]: Ռուսական գիտնականների աշխատություններում նույնպես նկատվում է տերմինոլոգիայի օգտագործման տարբեր մոտեցումներ։ Ե.Ի.Խաբարովայի սահմանմամբ` “էկոլոգիական մենեջմենթը ժամանակակից արտադրության էկոլոգիապես անվնաս կառավարումն է, որի դեպքում օպտիմալ հարաբերություն է ձևավորվում էկոլոգիական և տնտեսական ցուցանիշների միջև” [Хабарова Е.И, էջ. 12]: Է.Մ.Կորոտկովը, ընդգծելով մենեջմենթի նշանակությունը հասարակության և բնության փոխհարաբերությունների ապահովման մեջ, նշում է, որ “էկոլոգիական մենեջմենթի առարկան և օբյեկտը մարդու և բնության փոխգործունեությունն է” [Короткой Э.М.» 199В» с 12]: Տ.Խուսանովի, Լ.Բեզբորոդովի և Յու.Բեզբորոդովի կարծիքով էկոլոգիական մենեջմենթը իրենից ներկայացնում է “շրջակա միջավայրի պահպանության ամբողջական կազմակերպումը [Хусаинов Т., Безбородое А., Безбородов ТО., էջ. 23]:

Շրջակա միջավայրի պահպանության տնտեսագիտության և էկոլոգիական մենեջմենթի բնագավառների հայտնի գիտնականներ Ն.Վ.Պախամովը, Ա.Էնդրեսը և Կ.Ռիխտերը էկոլոգիական մենեջմենթի համակարգը սահմանում են “որպես ձեռնարկության գործունեության կառավարման համակարգ իր այն ձևերով, ուղղություններով, կողմերով և այլն, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով վերաբերում է ձեռնարկության և շրջակա միջավայրի պահպանության փոխհարաբերությանը” [Пахомова Н.П., А. Эндрес, К. Рихтер, 2003, էջ. 259]:

Առավել ամբողջական սահմանում է տալիս նաև գիտնական Ֆ.Ս.Ֆերարուն, “էկոլոգիական մենեջմենթը (մենեջմենթի էկոլոգիացումը) տնտեսական սուբյեկտների նախաձեռնողական և արդյունավետ գործունեությունն է` ուղղված իրեն սեփական էկոլոգիական նպատակների, ծրագրերի և պրոեկտների իրականացմանը, որոնք մշակված են էկոարդյունավետության և էկոարդարության սկզբունքներին համաձայն”: Այն կառավարման տեսակ է, որը սկզբունքորեն կենտրոնացված է էկոլոգիական արտադրության, մարդու էկոլոգիական մշակույթի և կենսակերպի ձևավորման և զարգացման վրա։ “Էկոլոգիացում” հասկացությունը իր հերթին նշանակում է տեխնոլոգիական համակարգերի, կառավարչական և այլ որոշումների ներդրման գործընթաց, որը բնական միջավայրի որակի պահպանման ժամանակ թույլ է տալիս բարձրացնել բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։

ISO 14000-ին համապատասխան, էկոլոգիական մենեջմենթի համակարգը ընդհանուր մենեջմենթի մասն է, որը ներառում է կազմակերպչական կառուցվածքը, գործունեության պլանավորումը, պատասխանատվությունների բաշխումը, գործնական աշխատանքը, ինչպես նաև հասած արդյունքների մշակման, ներդնման և գնահատման գործողությունները, գործընթացներն ու ռեսուրսները , խնդիրների, նպատակների և էկոլոգիական քաղաքականության իրականացումն ու կատարելագործումը։
Ձեռնարկություներում էկոլոգիական մենեջմենթի և դրա սերտիֆիկացման ներդրման հիմնական նպատակները.

  • Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում։
  • Ձեռնարկության գործունեության էկոլոգիական արդյունավետաության բարձրացում։
  • Ձեռնարկության գործունեության տնտեսական արդյունավետության բարձրացում։
  • Թափոնների առաջացման կրճատում և վերամշակում։


Էկոլոգիական մենեջմենթի խնդիրները։
Էկոլոգիական քաղաքականության և պարտավորությունների հիմնավորում։
Էկոլոգիական քաղաքականությունը հասարակայնորեն ասվող սկզբունքներն ու պարտավորություններն են, որոնք կապված են ձեռնարկության գործունեության էկոլոգիական կողմերի հետ և որոնք ապահովում են նրա էկոլոգիական նպատակների և խնդիրների սահմանման հիմքը։
Էկոլոգիական գործունեության պլանավորումը։
Պլանավորումը հանդիսանում է էկոլոգիական մենեջմենթի կարևորագույն գործառույթներից մեկը, որը հնարավորություն է տալիս էկոլոգիական նպատակների իրականացմանն ուղղված հնարավոր բազմաթիվ միջոցառումներն ու գործողությունները դասակարգել և համակարգել։
Արտաքին և ներքին էկոլոգիական գործունեության կազմակերպումը։
Էությունը կայանում է պլանավորված և չպլանավորված (լրացուցիչ) գործողությունների և միջոցառումների իրականացման մեջ, որն ուղղված է աղտոտող նյութերի արտանետումների կրճատմանը (արտանետումներ, թափոններ, նյութական և էնեգետիկ ռեսուրսների սպառում և այլն)։
Անձնակազմի խթանում։
Թույլ է տալիս անձնակազմը ներգրավել շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման գործողությունների մեջ։
Ներքին էկոլոգիական մշտադիտարկում (մոնիտորինգ) և էկոլոգիական վերահսկողություն։
Անցկացվում են պլանավորված ցուցանիշներից ձեռնարկության աշխատանքի շեղումների նախօրոք բացահայտման նպատակով։
Էկոլոգիական գործունեության արդյունքների վերլուծություն և գնահատում։ Կառավարչական որոշումների ապահովման գործառույթը վերաբերում է ձեռնարկության էկոլոգիական արդյունավետությանը` ցուցանիշների ընտրության, տվյալների հավաքման և վերլուծության, էկոլոգիական արդյունավետության կրիտերիաներով տեղեկատվության գնահատման, հաշվետվության պատրաստման և տեղեկատվությունների փոխանակման, ինչպես նաև այդ գործընթացի անընդհատ վերանայման և կատարելագործման ճանապարհով։ Այդ գործառույթի շրջանակներում ձեռնարկությունը պարտավոր է սահմանել, ներդնել և ապահովել իրական կամ պոտենցիալ անհամապատասխանություններին արձագանքման գործողություն։
Էկոլոգիական մենեջմենթի ներդնման մեխանիզմ։
Այժմ աշխարհում արդեն կուտակված է էկոլոգիական մենեջմենթի համակարգերի ներդնման և գործարկման փորձը, որը համաշխարհային հանրությանը հնարավորություն տվեց մի շարք փաստաթղթեր մշակել, որտեղ գրառվում է ներդնման կարգը։
Այդ փաստաթղթերին համապատասխան էկոլոգիական մենեջմենթի համակարգերի ներդրման մեխանիզմը ունի հետևյալ փուլերը.
• Ընթացիկ վիճակի գնահատում
• Էկոլոգիական մենեջմենթի համակարգերի ներդրման պլանավորում
• Նպատակների, խնդիրների առաջադրում և ծրագրերի մշակում
• Մշտադիտարկում (դիտման համակարգ)
• Արդյունավետության գնահատում
• Էկոլոգիական մենեջմենթի համակարգի ներքին աուդիտ

Արտաքին հղումներ[խմբագրել]