Hrvatska elektroprivreda (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Hrvatska elektroprivreda
Zgrada Hrvatske elektroprivrede, Zagreb.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
ՎայրԶագրեբ, Խորվաթիա
ԵրկիրFlag of Croatia.svg Խորվաթիա
Արդյունաբերությունelectric power industry?
Հասույթ1,16 մլրդ € (2018)[1]
Աշխատողների թիվ441 մարդ (2018)[1]
Կայքhep.hr

Hrvatska elektroprivreda (HEP Group) ընկերություն, Խորվաթիայի ազգային էներգետիկ ընկերություն է, որը մեկ դարից ավելի զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, հաղորդմամբ և բաշխմամբ, իսկ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ջերմամատակարարմամբ և գազի բաշխմամբ։ HEP Group-ը կազմակերպված է որպես հոլդինգային ընկերություն` մի շարք դուստր ձեռնարկությունների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

HEP-ը պնդում է, որ հանդիսանում է այլընտրանքային ընթացքով էներգիա արտադրող ամենահին էլեկտրական ընկերությունը, որի հիմնադրումը գնում է ետ` 1895 թվականը, երբ կառուցվել է առաջին եվրոպական Յարուգայի հիդրոէլեկտրակայանը, Նիագարա ջրվեժի Ադամսի էլեկտրակայանից ընդամենը երեք օր անց[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

HEP Group-ի հիմնական ընկերությունը HEP d.d.-ն է, որն իրականացնում է HEP Group-ի կորպորատիվ կառավարման գործառույթը։

Արտադրությունը հանձնվում է երկու դուստր ձեռնարկություններին` HEP Proizvodnja d.o.o.-ին, որը զբաղվում է արտադրական ձեռնարկությունների մեծամասնությամբ, և TE Plomin d.o.o.-ին, որը համամասնորեն պատկանում է HEP-ին և RWE Power-ին և գործարկում է Պլոմինի ջերմաէլեկտրակայանը։ HEP-ընաև Սլովենիայի Կրիշկոյի ատոմային էլեկտրակայանի 50% բաժնեմասի սեփականատերն է[3]։

HEP Operator prijenosnog sustava d.o.o. (HEP OPS; English: HEP Transmission System Operator) and HEP Operator distribucijskog sustava d.o.o. (HEP ODS, English: HEP Distribution System Operator) համապատասխանաբար, խորվաթական շուկայի մասնակիցների կարիքների համար էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման հանրային ծառայությունների մատակարարներ են[4]։

HEP ODS-ը նաև պատասխանատու է սպառողներին մատակարարվող սակագների համար, իսկ միևնույն ժամանակ իրավասու հաճախորդների (արդյունաբերությունը և բիզնեսը) մատակարարումը ընկնում է HEP Opskrba d.o.o-ի իրավասության ներքո[4]։

Այլ բիզնես գործունեությունները ներառում են` տեղական ջեռուցում (HEP Toplinarstvo doo), գազի բաշխում (HEP Plin doo), էներգաարդյունավետություն (HEP ESCO doo), շրջակա միջավայրի պահպանում, թափոնների կառավարում (APO doo), վերականգնվող էներգիայի աղբյուրներ (HEP Obnovljivi izvori energije doo), կրթություն և վերապատրաստում (HEP Nastavno-obrazovni centar) և ժամանց ու հանգիստ (HEP Odmor i rekreacija doo)[4]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.coface.cz/content/download/186543/3096111/file/CER-CZ-CEE_Top_500_2019_booklet.zipCompagnie Française d'Assurance pour le Commerce Extérieur, 2019.
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-18-ին։ Վերցված է 2019-03-24 
  3. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-08-ին։ Վերցված է 2019-03-24 
  4. 4,0 4,1 4,2 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-18-ին։ Վերցված է 2019-03-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]