Յարուգայի հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 43°48′19.07″ հս․ լ. 15°57′43.27″ ավ. ե. / 43.8052972° հս․. լ. 15.9620194° ավ. ե. / 43.8052972; 15.9620194

Յարուգայի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Խորվաթիաում
Յարուգայի հիդրոէլեկտրակայան
Յարուգայի տեղագրություն - Խորվաթիայի ՀԷԿ

Յարուգայի հիդրոէլեկտրակայան, հիդրոէլեկտրակայան Շիբենիկ Կնին օկրուգում գտնվող Կրկա գետի վրա, Դալմաթիա, Խորվաթիա:

Յարուգան աշխարհի ամենահին էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունն է: Դրա ներկայիս տեղագրության վայրը թվագրված է 1903 թվականին[1][2], երբ այն տեղափոխվել է 1895 թվականին կառուցված մոտակա նախկին Յարուգա էլեկտրակայանից[3][4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարուգա 2 էլեկտրակայանը Կրկա ազգային պարկի կենտրոնում

Ամենահին Յարուգա էլեկտրակայանը Խորվաթիայում առաջին փոխարինող ընթացքի էներգիայի համակարգն էր: Այն նախատեսված էր Շիբենիկում փողոցային լուսավորության հզորացման համար, դարձնելով Շիբենիկը փոխարինող ընթացքի բազմափուլ համակարգով սնուցվող փողոցային լույսերով առաջին քաղաքն աշխարհում:

1893 թվականին Շիբենիկի քաղաքապետ Անտե Շուպուկը և ինչ-որ Վյաչեսլավ Մեյչսեր բիզնես սկսեցին և լիցենզիա ստացան Կրկա գետի ջրերը օգտագործելու համար, իսկ 1894 թվականին նրանք ստացան քաղաքային գույքի վրա էլեկտրալարեր տեղադրելու թույլտվություն` փողոցները էլեկտրաէներգիայով լուսավորելու նպատակով: Յարուգայի շինարարությունը սկսվել է 1894 թվականին և տևել է 16 ամիս[5]:

Երկու գեներատորները (42 Հց, 550 կՎտ յուրաքանչյուրը) և տրանսֆորմատորները արտադրվել և տեղադրվել են հունգարական Ganz ընկերության կողմից: ՀԷԿ-ից Շիբենիկ քաղաքին փոխանցման գիծը փայտե աշտարակների վրա 11 կմ էր, իսկ քաղաքային բաշխիչ ցանցը` 3000Վտ/110Վ ներառյալ վեց Էլեկտրական ենթակայանները[5][6]: Յարուգայի սկզբնական համակարգը 340 փողոցային լույսերին և մի քանի էլեկտրաֆիկացված տներին էլեկտրական հոսանք է մատակարարել Շիբենիկում:

Խորվաթական փոստը այս կայանի հիշատակին 1995 թվականինփոստային նամականիշ է տպագրել[5]: Խորվաթիայի ազգային էլեկտրական ընկերությունը (HEP) նշում է այդ նույն իրադարձությունը և ամսաթիվը որպես ընկերության հիմնում և նշում է այդ օրը[7][6]:

Առաջին Յարուգայի համակարգը կառուցումից երեք տարի անց ներկայիս վայրում սկսվեց Յարուգայի երկրորդ ՀԷԿ-ի կառուցումը: Այն ավարտվել է 1903 թվականին, երբ նրա հզորությունը 6 ՄՎտ էր[6]:

Շինարարության ժամանակից սկսած, ներկայիս Յարուգան վերանորոգվել է 1916, 1937, 1970, 1995 և 2008 թվականներին, սակայն գործարանի հիմնական հայեցակետը պահպանվել է: 1936 թվականին տեղադրվել է երկրորդ գեներատորը, որը հզորությունը բարձրացրել է մինչև 5,6 ՄՎտ[6]:

Ջրահավաք ավազան և հզորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին տուրբին Յարուգայի ՀԷԿ-ից:

Կրկին գետը բարձրանում է Կնին քաղաքի մոտ գտնվող Տոպոլյե ջրվեժի տրավերտինային պատնեշի տակ: Կրկայի գետի ընդհանուր երկարությունը, աղբյուրից մինչև վերջը Ադրիատիկ ծովի ափին, Սկրադին քաղաքի մոտ, 56 կմ է: Ընդհանուր Կրկայի ջրահավաք ավազանը կազմում է 2427 քառ. կմ, որից 142 քառ. կմ ընդգրկված է Կրկայի ազգային պարկում:

Իր ընթացքի ժամանակ Կրկան մի շարք կարևոր վտակներ է ստանում: Դրանցից գլխավորներն են` Կրչիչը, Կոսովչիկան, Օրաշնիկան, Բուտիշնիկան, Միլյական, Չիկոլան, Գոդուչան և Ռիվինա Յարուգան: Յարուգայի հիդրոէլեկտրակայանը Կրկայի ջրահավաք ավազանում հինգ հիդրոէլեկտրակայաններից վերջինն է, իր ակունքից մինչև ծով: Այն օգտագործում է մոտ 26 մետր ծավալուն հատված, որը Կրկա ազգային պարկի ջրվեժի մոտ 45 մետր բնականորեն հավաքված հատվածի մի մասն է կազմում: Visovačko jezero լիճը հոսանքն ի վեր գտնվող ջրվեժն է, իսկ հոսանքն ի վար գտնվում են Կրկան և Prokljansko jezero լիճը, որոնք կրում են ծովախորշի ազդեցությունը:

Սա ընդհանուր տիպից տարբերվող գործարան է, առանց ջրի կարգավորման հնարավորության: Ընդհանուր հաստատված հզորությունը 5.4 ՄՎտ է, իսկ միջին տարեկան արտադրողականությունը՝ 35 ԳՎտժ[2]: Այն փոքր էլեկտրակայան է՝ ըստ հզորության և տարեկան արտադրանքի: Իսկ ամենակարևոր կիրառումը Կրկա ազգային պարկին տրվող էլեկտրականությունն է:

Կրկա գետի ջրահավաք ավազանի ՀԷԿ-երը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկա ազգային պարկից եկող ջրի մուտքը Յարուգայի ՀԷԿ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ieeeghn.org/wiki/images/7/79/Hydro_Power_Plants_in_Croatia.pdf(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «HE na Krki - Krka River Hydro Power Plants»։ Hydroelectric Power Plants in Croatia։ HEP։ Վերցված է 2010-04-03 (չաշխատող հղում)
  3. Marko Delimar, Josip Moser, Aleksandar Szabo (2007-08-03)։ «First AC Power Systems in Croatia»։ 2007 IEEE Conference on the History of Electric Power Schedule/Program։ IEEE։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-05-06-ին։ Վերցված է 2010-04-03 
    Marko Delimar, Josip Moser, Aleksandar Szabo (August 2007)։ «First AC Power Systems in Croatia»։ Croatian Scientific Bibliography - Bibliographic record number: 342396 
  4. Marko Delimar, Aleksandar Szabo, Luka Lugarić (September 2007)։ «First Integrated Electric Power System in Croatia»։ Croatian Scientific Bibliography - Bibliographic record number: 305497 
  5. 5,0 5,1 5,2 «HP: Marka br: 153 100 GODINA OD GRADNJE HIDROELEKTRANE» (Croatian)։ Croatian Post։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-06-14-ին։ Վերցված է 2010-04-03 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «HEP Proizvodnja - history» (Croatian)։ HEP։ Վերցված է 2010-04-03 
  7. «HEP - history»։ HEP։ Վերցված է 2010-04-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]