Honda Clarity

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Honda Clarity
2018 Honda Clarity Fuel Cell

Honda Clarity (ռուս.՝ Honda Clarity), Հոնդա ընկերության ավտոմեքենա։ Արտադրվում է 2008 թվականից։ Ճապոնիայում այդ էլեկտրամոբիլը վառելիքի ջրածնային տարրերով կարող են գնել 2016 թվականի մարտից, իսկ Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգում` 2016 թվականի դեկտեմբերից։ 2018 թվականին ԱՄՆ-ում վաճառված ավելի քան 2.330 էլեկտրոմոբիլի վառելիքի տարրերից 624-ը եղել է «Honda Clarity Fuel Cell»[1]: 2021 թվականի կեսերին թողարկվել է 1900 ավտոմեքենա, որի արդյունքում «FCX Clarity» ծրագիրը սառեցվեց[2]։

Տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Clarity Fuel Cell»-ը սլանում է 0-ից մինչև 100 կմ/ժ 9.0 վայրկյանում, ունի շարժման պաշար «NEDC»-ի վերսիայով` 650 կմ, կտրուկ պահին` 300 նանոմետր։ Մաքսիմալ արագությունը` 165 կմ/ժ[3]։

2021 թվականի Honda Clarity-ն միավորում է երկու էլեկտրական շարժիչների, 4 մխոցանի բենզինային շարժիչի և լիթիում-իոնային մարտկոցների հզորությունը՝ արտադրելով 212 ձիաուժ։ Մեքենան ունի կոկիկ դասավորված վահանակ, որը պարունակում է մի շարք հեշտությամբ հասանելի գործառույթներ, ինչպիսիք են 8 դյույմանոց սենսորային էկրան, Android Auto, Apple CarPlay, երկու USB պորտ, Bluetooth, 8 բարձրախոսով ստերեո համակարգ, HD ռադիո և արբանյակային ռադիո։ .[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hydrogen Fuel Cell Car Sales In U.S. Just 2,300 In 2018». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. «Rückschlag für die Brennstoffzelle? Ein Nachruf auf den Honda FCX Clarity». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «So gut fährt Hondas Brennstoffzellen-Auto». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «Why the 2021 Honda Clarity Should Be on Your Shortlist». Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.