«Hold Up», ամերիկացի երգչուհի Բեյոնսեի երգը՝ թողարկված նրա Lemonade վեցերորդ ստուդիական ալբոմից 2016 թվականի մայիսի 12-ին Parkwood և Columbia լեյբլներում որպես ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրել են՝ Diplo, Ezra Koenig, Բեյոնսե, Էմիլ Հեյնի, Joshua Tillman, MNEK և Sean «Melo-X» Rhoden։ Այն ներկայացվել է Գրեմմի-2017 մրցանակի Լավագույն սոլո փոփ կատարում անվանակարգում։ Slant Magazine ամսագիրը «Hold Up» երգն ճանաչել է 2016 թվականի չորրորդ լավագույն երգը՝ այն ընդգրկելով իր կազմած «25 Best Singles of 2016» ցանկում[2], իսկ Pitchfork պարբերականը այն ընդգրկել է իր «100 Best Songs of 2016» ցանկի ութերորդ հորիզոնականում[3]։ Billboard ամսագիրը «Hold Up» երգն ընդգրկել է 2016 թվականի 100 լավագույն երգերի ցանկի 23-րդ հորիզոնականում («100 Best Pop Songs of 2016»)[4]։
Երգն զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթում։ Այն նաև հասել է վեցերորդ հորիզոնականին Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում՝ դառնալով Բեյոնսեի 26-րդ հիթն այնտեղ[5]։
Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի ապրիլի 23-ին (նախապես որպես ընդհանուր ալբոմի մեկ ժամանոց ֆիլմի մաս)։ Առանձին տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան կայացել է ավելի ուշ։ Որպես ռեժիսոր հանդես է եկել շվեդ կլիպմեյքեր Յունաս Օկերլունդը[6]։
Տեսահոլովակը ներկայացվել է MTV Video Music Awards 2016 մրցանակաբաշխությանը Կնոջ լավագույն տեսահոլովակ և Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք անվանակարգերում՝ հաղթելով առաջինում[7][8]։ Մեկ շաբաթ անց Բեյոնսեն տեսահոլովակը տեղադրել է YouTube-ի իր Vevo էջում[9]։
↑[0=ts_chart_artistname%3Abeyonce&f[1]=ss_bb_type%3Achart_item&type=2&artist=beyonce «Euro Digital Songs»]։ Billboard։ May 2, 2016։ Վերցված է April 30, 2016(չաշխատող հղում)
↑Beyoncé: Hold Up(ֆին.). Musiikkituottajat – IFPI Finland. Ստուգվել է 10 August 2016.
↑[0=ts_chart_artistname%3Abeyonce&f[1]=itm_field_chart_id%3A804&f[2]=ss_bb_type%3Achart_item&type=2&artist=beyonce «Netherlands Digital Songs»]։ Billboard։ May 2, 2016։ Վերցված է April 30, 2016(չաշխատող հղում)