«Gypsy», ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Լեդի Գագայի երգը նրա երրորդ Artpop ստուդիական ալբոմից[1]։ Երգը գրվել է երգչուհու, RedOne-ի, Madeon-ի և Փոլ Բլերի (DJ White Shadow) կողմից։
«Gypsy»-ն եվրո-փոփ[2] երգ է՝ էլեկտրո-փոփի[3] և հաուս երաժշտության խառնուրդով[4][5]։ Rolling Stone-ը երգը համեմատել է 80-ական թվականների երաժշտության հետ[6]։ 2013 թվականի հոկտեմբերին Գագան Բեռլինում ալբոմի նախաունկնդրման ժամանակ «Gypsy»-ը կատարել է դաշնամուրին[7][8]։ Երգչուհին ասել է, որ այս երգը գրել է, երբ ճամփորդում էր աշխարհով[9][10]։ Կատարումը կոստյումի և դեմքի դնովի բեղերի պատճառով ելույթը քննադատների կողմից որակվել է որպես «հանդուգն»[11]։ 2013 թվականի նոյեմբերին երգը կատարվել է ArtRave համերգի[12][13] և «Saturday Night Live» շոուի ժամանակ[14][15]։ «Gypsy»-ը նաև կատարվել է ABC հեռուստաալիքով «Lady Gaga and the Muppets' Holiday Spectacular» շոուի ժամանակ՝ ի պատիվ գոհաբանության օրվա[16]։
«Gypsy»-ը հիմնականում դրական գնահատականներ է ստացել քննադատների կողմից։ Entertainment Weekly-ի Ադամ Մարկովիցն այն համարել է ալբոմի լավագույն երգը[17]։ New York Daily News-ի Ջիմ Ֆարբերը նաև անվանել է առանցքայիններից մեկը[18]։ Celebuzz-ի Մեթ Ռուսոնելոն «Gypsy»-ը համեմատել է 2011 թվականի «The Edge of Glory» սինգլի հետ, և առաջարկել է երգը սինգլ դարձնել[19]։ Rolling Stone-ի Գերի Հանսը գնահատել է երգի պարզ տեքստը[20]։ Time ամսագրից Քրիս Բոսմանը նշել է, որ «Gypsy»-ը «Dope»-ի հետ միասին ալբոմի «մեղմացումն» է[21]։ Հարավային ԿորեայումArtpop-ի թողարկումից հետո, երգի առաջնաելույթը Հոնկոնգի սինգլների չարտերում 35-րդ տեղում էր 4768 օրինակ վաճառքի քանակով[22][23]։
↑«Lady Gaga: Gypsy»։ NBC։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-08-ին։ Վերցված է December 12, 2013|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑Hughes Hilary (November 18, 2013)։ «Lady Gaga Was a Glorious Hot Mess on SNL»։ The Village Voice։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-19-ին։ Վերցված է December 19, 2013|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)
↑«Online download – 2013 Month End Chart - October/November» (կորեերեն)։ Gaon Chart. Korea Music Content Industry Association։ To view sales from October and November 2013, select "2013–10" and "2013–11", respectively.։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է December 19, 2013