Gone Too Soon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Ուայթը

«Gone Too Soon», երգ՝ ձայնագրված Մայքլ Ջեքսոնի կողմից՝ 1991 թվականին թողարկված «Dangerous» ալբոմի 13-րդ կատարումը։

Երգի խոսքերի հեղինակներն են Բազ Կոուենը և Լարի Գրոսմանը։ Երգը նվիրված էր Մայքլ Ջեքսոնի ընկերոջ՝ Ռայան Ուայթի հիշատակին։ Ուայթը Ինդիանա նահանգի Կոկոմո քաղաքից մի դեռահաս էր, ով արժանացավ համաշխարհային ուշադրության, երբ հեռացվեց դպրոցից՝ ՁԻԱՀ-ով վարակված լինելու պատճառով։