FreeType

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
FreeType
Freetype logo new.svg
Wikipedia with FreeType.png
ՏեսակFont rasterization?, ծրագրային գրադարան և ազատ ծրագրային ապահովում
Նախագծումը՝Դեյվիդ Թըրնր, Ռոբերտ Վիլհելմ, Վերներ Լեմբերգ[1][2] և FreeType֊ի կամավոր ներդնողներ
Գրված է՝C[3]
ՕՀբազմապլատֆորմ
Լույս տեսավ՝1996
Զարգացման կարգավիճակկայուն
ԱրտոնագիրGNU GPL և BSD արտոնագիր
Սխալնելի հայտման էջgitlab.freedesktop.org/groups/freetype/-/issues
Կայքfreetype.org(անգլ.)
Աղբյուր կոդgitlab.freedesktop.org/freetype
FreeType Վիքիպահեստում

FreeType, տեքստերի կետանշային (bitmap) վերարտադրության համար ծրագրավորման գրադարան, առկա ելատեքստային և երկուական կոդավորված (binary) տարբերակներով՝ ունենալով տառատեսակների հետ առնչվող օժանդակ հնարավորություններ։ Որպես այդպիսին, այն հանդիսանում է տառատեսակների կետանշայնեցման ելատեքստային իրագործում։ Մի շարք տառատեսակների ձևաչափեր՝ ներառյալ TrueType֊ը, Type 1֊ը և OpenType֊ը, աջակցվում են գրադարանի կողմից[4]։ Ընթացիկ վարկածը նախագծված է այնպես, որ «լինի փոքր, արդյունավետ, խիստ կարգաբերելի և դյուրակիր՝ միևնույն ժամանակ ունակ լինելով տալ բարձր որակի արդյունք (գրանշանների պատկերներ)»[4]։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետաշտկում[խմբագրել | խմբագրել կոդը]

TrueType
TrueType bytecode ինտերպրետատորը լռելյայն միացված է 2.4.0 տարբերակից ի վեր[5]։ TrueType subpixel֊ային կետաշտկման հնարավորությունը իրագործվել է 2.4.11 տարբերակում[6]։
PostScript
Նոր CFF վերլուծման և կետաշտկման գործիք ներկայացված Դեյվ Առնոլդի կողմից 2.4.12 տարբերակում[7]։ 2.5.0.1 տարբերակը լռելյայն միացված ունի այն։
Ավտո֊կետաշտկիչ
«Auto-hinter»֊ը FreeType 2.1.10֊ում փոխարինվեց «auto-fitter»֊ով[8]։ CJK տառատեսակների նոր ալգորիթմը ներկայացվել է FreeType 2.2-ում, որը հիմնված է Akito Hirai֊ի շտկման վրա[9]։

Նիշքի ձևաչափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Adobe֊ի նոր «SING Glyphlet» ձևաչափը ներկայացվել է FreeType 2.2֊ում[9]։ «Bit 1»֊ը՝ TrueType֊ի աղյուսակներում, աջակցվում է FreeType 2.2֊ից[9]։ Աջակցումը SFNT cmap 13 table ձևաչափի համար ավելացվել է 2.3.10֊ում[10]։ Աջակցումը Support for OpenType հավաքածուների և CFF տառատեսակների համար SFNT շրջանակներում ավելացվել են 2.4.11 տարբերակում[6]։

PostScript
tarck ծոցավորման աջակցությունն AFM նիշքի մեջ ավելացվել է FreeType 2.2[9]:

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրոիդ
FreeType֊ն Անդրոիդում օգտագործվում է որպես տառատեսակների վերարտադրիչ[11]։
Apple
Apple֊ն օգտագործում է FreeType֊ը iOS֊ում[11] և OS X֊ում[12] Apple Advanced Typography֊ին զուգահեռ։
Java
2007 թվականին Sun Microsystems֊ը սեփականտիրական տառատեսակների կետանշայնեցման ծրագրերից անցավ FreeType֊ի օգտագործելուն OpenJDK֊ում[13]։
PlayStation
Sony֊ի PlayStation 3֊ը[14], PlayStation 4֊ը[15], և PlayStation Vita֊ն[16] գալիս է FreeType֊ի ներառմամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • HarfBuzz, Յունիկոդի գծագրման ծրագրային գրադարան
  • Pango, բազմալեզու գրվածքների վերարտադրման գործիք
  • FontForge, տառատեսակի խմբագրման ծրագիր
  • AltNETType Archived 2015-06-10 at the Wayback Machine., FreeType֊ի տեղափոխն է C#֊ում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Interview with David Turner of Freetype»։ OSNews։ հունիսի 28, 2007։ Վերցված է մարտի 31, 2011 
  2. «The FreeType Project LICENSE» (text)։ FreeType։ հունվարի 27, 2006։ Վերցված է մարտի 31, 2011 
  3. The freetype Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  4. 4,0 4,1 «FreeType 2 Overview»։ FreeType 2։ SourceForge, Inc.։ հուլիսի 4, 2010։ Features։ Վերցված է մարտի 31, 2011 
  5. «CHANGES BETWEEN 2.3.12 and 2.4.0»։ Sourceforge.net։ 2010-07-12։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  6. 6,0 6,1 «CHANGES BETWEEN 2.4.10 and 2.4.11»։ Sourceforge.net։ 2012-12-20։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  7. «CHANGES BETWEEN 2.4.11 and 2.4.12»։ Sourceforge.net։ 2013-05-08։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  8. «Announcing FreeType 2.1.10»։ Lists.nongnu.org։ 2005-06-15։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «FreeType version 2.2.1 released»։ Lists.nongnu.org։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  10. «CHANGES BETWEEN 2.3.10 and 2.3.9»։ Sourceforge.net։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  11. 11,0 11,1 «Got CFF?»։ Google Open Source Blog։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  12. «About the security content of OS X Lion v10.7.3 and Security Update 2012-001»։ Support.apple.com։ 2012-05-31։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  13. «Font Scaler»։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  14. «PlayStation®3 License»։ Scei.co.jp։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  15. «Open Source Software used in PlayStation®4»։ Scei.co.jp։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 
  16. «Open Source Software used in PlayStation®Vita»։ Scei.co.jp։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 4 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]