ՂԷԱ Մարիամ
| Տեսակ | տառատեսակաշար |
|---|---|
| Դասակարգում | Open Type |
| Տառաստեղծ | Էդիկ Ղաբուզյան |
| Պատվիրատու | Հայաստանի Կառավարություն |
| Արտոնագիր | Անարգել կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից[1] |
| Հիմնված է | Օրիգինալ (առանց լատինական, կիրիլյան կամ հունական նախատիպի) |
Մարիամ կամ ՂԷԱ Մարիամ (անգլ.՝ GHEA Mariam) բոլոր ոճերով հայկական, լատինական, կիրիլյան և հունական այբուբենների բոլոր անհրաժեշտ գրանաշանները, այդ թվում՝ այբուբենների լրակազմը, կետադրական նշանները, թվանշաններն ու մաթեմատիկական գործողությունների հիմնական նշանները պարունակող Յունիկոդ տառատեսակ։ Տառատեսակում առկա են բոլոր 4 ոճերը՝ սովորական, թեք, թավ և թավ թեք։ Տառատեսակի բոլոր ոճերը պարունակում են նշված այբբենական համակարգերի անհրաժեշտ կցագրերը։ Տառատեսակով ներկայացված տեքստերն ընթեռնելի են թե էկրանից, թե տպագրված վիճակում, և հայերեն առոգանական նշանները տեղադրվում են համապատասխան ձայնավորի վրա։ Տառատեսակը նախագծվել է Էդիկ Ղաբուղյան կողմից, հետագայում Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման համար, հանդիսանում է Հայաստանի սեփականությունն ու անարգել կարող է ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից կիրառվել էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում[1][2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տառատեսակը ստեղծվել է Էդիկ Ղաբուզյանի կողմից 2008 թվականին։ Նույն թվականին ներկայացվել է «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթին և արժանացել առաջին կարգի մրցանակի ծայրատներով հայկական շարվածքային տառատեսակների անվանակարգում[4]։ 2010 թվականի սեպտեմբերի 24֊ին Հայաստանի կառավարության N 1259֊Ն որոշմամբ դարձել է Հայաստանի պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման համար նախատեսված տառատեսակ[1]։ Այն նաև միևնույն որոշմամբ դարձել է Հայաստանի սեփականություն և անարգել կարող է ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից կիրառվել էլեկտրոնային տեղեկատվական հաղորդակցման համակարգերում[1]։
Յունիկոդի ընդգրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տառատեսակը պարունակում է հայկական, լատինական, կիրիլյան և հունական գրերի բոլոր գրանաշաններն, ներառյալ՝ այբուբենների լրակազմը, կետադրական նշանները, թվանշաններն ու մաթեմատիկական գործողությունների հիմնական նշանները։ Տառատեսակում իրականացված են կետաշտկում (անգլ.՝ Hinting) և ծոցավորում (անգլ.՝ Kerning), որոնց շնորհիվ տառատեսակով ներկայացված տեքստերն ընթեռնելի են թե էկրանից, թե տպագրված վիճակում, և հայերեն առոգանական նշանները տեղադրվում են համապատասխան ձայնավորի վրա[3]։
Ոճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տառատեսակում առկա են բոլոր 4 ոճերը՝ սովորական, թեք, թավ և թավ թեք (անգլ.՝ Regular, Italic, Bold կամ Bold italic)։ Տառատեսակի բոլոր ոճերը պարունակում են հայկական, լատինական, կիրիլյան, հունական գրերի անհրաժեշտ կցագրերը[3]։
| ՂԷԱ Գրապալատ | ՂԷԱ Մարիամ |
|---|---|
| Սովորական | Սովորական |
| Թեք | Թեք |
| Թավ | Թավ |
| Թավ թեք | Թավ թեք |
Տառատեսակը կիրառելի է ինչպես Վինդոուզով այնպես էլ Լինուքսով և Մաք ՕԷս օպերացիոն համակարգերում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||