Fraps
Տեսակ | էկրանի ցուցադրում, Էկրանակադր, կատարողականի փորձարկում |
---|---|
Նախագծումը՝ | Beepa Pty Ltd |
ՕՀ | Windows |
Առկա է | անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլն |
Լույս տեսավ՝ | օգոստոսի 25 1999 |
Վերջին կայուն տարբերակ | 3.5.99 (Փետրվարի 26 2013) |
Արտոնագիր | սեփականատիրական |
Անվանված է | Կադրի հաճախություն |
Կայք | fraps.com |
Fraps, համակարգչային օգտակար ծրագիր, որը նախատեսված է Windows օպերացիոն համակարգերի համար OpenGL և DirectX ռեժիմներով աշխատող խաղերում FPS-ների (կադր/վայրկյանում) քանակը հաշվարկելու համար։ Ծրագիրը նախատեսված է նաև ամբողջ էկրանով 3D հավելվածներից էկրանանկարելու և տեսանյութեր տեսագրելու համար[1]։ Ծրագրի անվանումը գալիս է FPS հապավումից և նշանակում է Frames per second։
Հիմնական գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարման փորձարկում[1] - ցուցադրում է վայրկյանում կադրերի քանակը (FPS), կարող է չափել կատարումը խաղի ընթացքում երկու կետերի միջև։
Պատկերի նկարահանում[1] - թույլ է տալիս նկարահանել առանձին կադրեր 3D հավելվածներում (սեղմելով տաք ստեղնը), որոնք ավտոմատ կերպով պահվում են ընտրված թղթապանակում։
Տեսանյութի նկարահանում իրական ժամանակում[1]- թույլ է տալիս տեսագրել մինչև 7680x4800 լուծաչափով և մինչև 120 կադր/վրկ արագությամբ (FPS)։
Սակայն ծրագիրն ունի նաև զգալի թերություններ. Առաջին հերթին սա համակարգչային ռեսուրսների հսկայական սպառումն է տեսանկարահանման ժամանակ և վիդեո ֆայլերի հսկայական չափսեր տեսագրությունից հետո։ Այսպիսով, օրինակ, 10-15 վայրկյան տևողությամբ վիդեո ֆայլը կարող է հասնել մոտ 100 մեգաբայթի կամ նույնիսկ ավելիի ծավալի (կախված տեսանյութի որակի կարգավորումներից)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Сергей и Марина Бондаренко (2019 թ․ նոյեմբերի 24). «Fraps 3.0.3: лучшее для геймера». 3DNews Daily Digital Digest. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.